«Ջղայնացրեցիք, քվեաթերթիկը պատռեցի». Անիում ՏԻՄ ընտրությունները բավականին լարված են․ ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 21:45
Եվրոպան Հայաստանին ցույց տվեց, որ կարող է լինել հուսալի գործընկեր՝ ոչ միայն խոսքով․ Բոգդան Զդրոևսկին՝ ԵԽ-ում քվեարկության մասին
15.09.2026 | 21:38
Ֆրանսիան ԵՄ-ում լոբբինգ է անում Ալիշեր Ուսմանովի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար՝ որպես Ադրբեջանում պահվող ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման գործարքի մաս․ FT
15.09.2026 | 21:24
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
15.09.2026 | 21:11
Ալիևը Եվրախորհրդարանը «կոռուպցիոներների որջ» է անվանել ու եվրոպական կառույցներին մեղադրել ՀՀ-ին աջակցելու մեջ
15.09.2026 | 21:00
Սարսափելի է՝ օտարերկրյա դիվանագետները էթնիկ զտումը նորմալացրին․ ՀՀ-ն պիտի բողոք ներկայացնի այդ երկրներին․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Շիրակի մարզի 19 բնակավայր ունեցող Անի համայնքում, որտեղ այսօր անցկացվում են ՏԻՄ ընտրություններ, ընտրելու իրավունք ունեցող 15 հազար 918 անձանցից ժամը14.00-ի դրությամբ մասնակցել է 5681-ը, այսինքն ընտրողների 35,69 տոկոսը։

Ամենաակտիվը Լանջիկ համայնքն է, որտեղ գրանցվել է 47,38 տոկոս մասնակցություն, ամենապասիվը Անի Ավանն է, որտեղ մասնակցությունն այս պահի դրությամբ 29,39 տոկոս է։

Այս մասին տեղեկացանք թիվ 33 ընտրատարածքային հանձնաժողովից։
Նրանց արձանագրած միակ ահազանգը Մարալիկի մշակույթի տանը տեղակայված թիվ 33/03 ընտրատեղամասից է, որը, ըստ հանձնաժողովականների, էական ազդեցություն չի ունեցել ընտրությունների ընթացքի վրա, հարթվել է։

Միջադեպին ականատես եղանք նաև մենք, տարեց մի տղամարդ գոռգոռում էր, որ երկու ընտրաթերթիկներ կպած են եղել իրար և դրոշմանիշ փակցնելու ժամանակ նկատել է, որ այն իր նախընտրած թեկնածուի քվեաթերթիկի վրա չէ։
Տղամարդը վերցրել, պատռել էր քվեաթերթիկները, դրոշմանիշը պոկել էր, ձեռքը վերցրել ու պահանջում են իրեն ընտրելու նոր հնարավորություն տալ։
Լեզվակռիվ սկսվեց նրա և հանձնաժողովականներ միջև։

«Ջղայնացրեցիք, քաշեցի, պատռեցի, լավ արեցի, բա ասում եք ձայնս կգնա իմ չընտրած թեկնածուի օգտին։ Դուք եք իրար կպցրել երկու քվեաթերթիկները, իմ մեղքը ո՞րն է, նոր քվեաթերթիկներ տվեք, իմ ընտրյալին ձայն տամ, գնամ»,- գոռում էր տղամարդը։

Երբ հանձնաժողովականները նրանից նորից պահանջեցին պոկված դրոշմանիշը` նախա գուշացնելով, որ այլապես կդիմեն ոստիկաններին, տղամարդը հայտարարեց. «Չեմ տա, ում ուզում եք, դիմեք, ուրիշ ժամանակ ընտրելու ազատությունից եք խոսում»։ Նրան դուրս հանեցին ոստիկանների ուղեկցությամբ։

Թիվ 33 ընտրատարածքային հանձնաժողովից մեզ վստահեցրեցին, որ տղամարդուն ընտրելու նոր հնարավորություն են տվել։

Անիում ընտրությունները ներքուստ բավական լարված են ընթանում։
Այստեղ ընտրապայքարն հիմնականում ընթանում է նախկին համայնքապետ Արտակ Գևորգյանի գլխավորած  «Ազգ֊համայնք» դաշինքի և ՔՊ-ի միջև, որի թեկնածուն «Հայ Փոստի» նախկին աշխատակից Արման Սարիբեկյանն է։


Ընտրություններին մասնակցում են ևս երկու նորաստեղծ կուսակցություններ` «Հայկական երազանքը», որի թեկնածուն Ագուն Սաղաթելյանն է Ձորակապից, նա ՀՀ Քրեակատարողական հիմնարկների նախկին վարչության պետ Մուշեղ Սաղաթելյանի եղբորորդին է, և «Իմ հզոր հայրենիքը», որի թեկնածուն Արմենակ Նաջարյանն է` Սառնաղբյուր համայնքից։

Արմիկ Մովսիսյան