Ավստրիայում ներկայացվել է «ՀՀ ժողովրդագրության ռազմավարության» նախագիծը

Լուրեր

06.08.2026 | 23:24
Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն», այն պետք է հիմնված լինի պետության հետ իրական և կայուն կապի վրա. ՆԳ նախարար
06.08.2026 | 23:10
Վինիսիուսը երկարաձգել է «Ռեալի» հետ պայմանագիրը
06.08.2026 | 22:59
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.08.2026 | 22:44
Ադրբեջանական բեռնատարների վարորդները Վրաստանում շաբաթներով չեն անցնում մաքսային ստուգումը․ Բաքուն դիմել է Վրաստանի ԱԳՆ-ին
06.08.2026 | 22:30
«Անընդունելի և դատապարտելի է». Արամ Ա Կաթողիկոսը՝ Գարեգին Բ-ին դատարան կանչելու մասին
06.08.2026 | 22:17
Պետական պարտքի աճը Փաշինյանի օրոք. հնարքներ ԱԺ-ում և կապը Ամուլսարի հետ. Փա՞ստ թե փուստ
06.08.2026 | 22:11
Հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում
06.08.2026 | 22:01
Կոնֆերենցիաների լիգա. Հեռացումներ, գեղեցիկ գոլեր ու ոչ-ոքի՝ «Նոա» – «Սյոն» խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:47
Նախագահը ԹՈՒՄՈ-ի հիմնադիր Սամվել Սիմոնյանին է հանձնել ՀՀ պետական պարգևը
06.08.2026 | 21:32
Սարյանի պուրակի ծառերից մեկը քամուց կոտրվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:20
Մոսկվան Երևանից պաշտոնական դիմում չի ստացել երկաթուղու կոնցեսիան դադարեցնելու վերաբերյալ
06.08.2026 | 21:10
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
06.08.2026 | 20:57
Գոռավան բնակավայրում մանկապարտեզ կկառուցվի
06.08.2026 | 20:43
Վթար Լոռու մարզում․ վարորդը հոսպիտալացվել է
06.08.2026 | 20:30
ԶԻՆԱՊԱՀ-ի ցուցակում զոհված զինծառայողներ՝ 2025-ին և 2026-ին․ ինչ հանգամանքներում են նրանք մահացել
Բոլորը

Օրեր առաջ ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունն Ավստրիայի Կիրառական համակարգերի վերլուծության միջազգային ինստիտուտում (IIASA) ներկայացրել է «Հայաստանի Հանրապետության ժողովրդագրության ռազմավարության» նախագիծը։

Նախարարության տեղեկացմամբ՝ ռազմավարական փաստաթուղթը ներկայացվել է Վիտգենշտայնի ժողովրդագրության և համաշխարհային մարդկային կապիտալի կենտրոնի ու IIASA-ի մասնագետներին, տեղական և միջազգային այլ փորձագետների, որոնցից շատերն իրենց մասնակցությունն են ունեցել ռազմավարության մշակման գործում։

Ռազմավարության ներկայացմանը հաջորդել է քննարկում, որի ընթացքում ներկաների կողմից հնչել են մի շարք հարցեր և առաջարկներ։

Հիշեցնենք, որ «Հայաստանի Հանրապետության ժողովրդագրության ռազմավարության» նախագծի մշակման հիմքում դրվել են Հայաստանի ժողովրդագրության վերաբերյալ փաստական համապարփակ տվյալներ ու կատարված մի շարք հետազոտություններ։

Նախագծում ներկայացվել են Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական պատկերի բարելավման հիմնական ուղղությունները, սկզբունքները, ռազմավարական նպատակները և դրանից բխող ծրագրերն ու միջոցառումները։

Հիմք ընդունելով հնչած առաջարկները՝ կիրականացվեն համապատասխան լրամշակումներ, որից հետո նախագիծը կներկայացվի շահագրգիռ կողմերի քննարկմանն ու հանրային կարծիքի։
Ռազմավարության մշակման աշխատանքներն իրականացնում է «Ամերիա» կառավարման խորհրդատվական ծառայությունը՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պատվերով, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։