Բնակարաններ կորցրած մարդիկ Փաշինյանի մոտ են եկել որպես Աստծո. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.10.2026 | 13:52
Պետական բյուջեի փողերը թալանում եք, դուք թալանչի եք․ Մեսրոպ Մանուկյանը՝ ՔՊ-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 13:43
ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ՈՒՂԻՂ
12.10.2026 | 13:40
Ձեր պատկերացմամբ՝ քոսոտ ծայրագավառը իրան դրել ա պետության տեղ, միջոցառում ա կազմակերպում․ Ալեքսանյանը՝ ՀՀ-ում COP17-ի անցկացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 13:27
Չնչին ուշացում կարող ենք ունենալ․ Թևոսյանը՝ Արին-Բերդի փողոցում աշխատանքների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 13:20
Թերմոս՝ 7800 դրամ, բեյջի թել՝ 1240 դրամ, էկո պայուսակ՝ 3432 դրամ․ տրամաբանության մեջ չի տեղավորվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 13:08
ԱՄՆ-ը սպառնում է արգելափակել Ուկրաինային զենքի մատակարարումը՝ ռուսական նավթավերամշակման գործարաններին հարվածների պատճառով․ FT
12.10.2026 | 12:59
Մի՛ սպասեք, որ մեր տեսուչները գան և կասեցնեն ձեր գործունեությունը․ Ավինյանը՝ տնտեսվարողներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 12:48
Առաջարկում եմ COP17-ը նվիրել Գագիկ Ծառուկյանի սատկած առյուծի հիշատակին․ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 12:37
ԱՄՆ սենատորները Թրամփին կոչ են արել անհապաղ հրաժարվել ՌԴ-ի հետ դիզելային վառելիքի գործարքից
12.10.2026 | 12:34
Ադրբեջանցի զինծառայողի կողմից հրազենային վնասվածքներ ստացած կինն ու 2 երեխաները տուժող են ճանաչվել
12.10.2026 | 12:28
Սիրով տրամադրեցի Ձեր չվճարվող արձակուրդը․ Ռուբինյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 12:19
Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռներ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ
12.10.2026 | 12:10
Տուգանք՝ վթարից հետո 15 րոպեում ճանապարհը չազատելու համար // Արարատ Միրզոյանը Լեհաստան է մեկնել․ ԼՈՒՐԵՐ
12.10.2026 | 12:09
Հայտնի է ծանրամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
12.10.2026 | 12:03
Արծվիկ Գրիգորյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նստավայրի մոտ իրենց բնակարանները կորցրած մարդիկ բողոքում էին բանաստեղծությամբ և Աստծո հանդեպ հույսով։

«Մեզ համար արդեն ինքն ա (Աստվածը-Մ․Ա․) կարող ա, էսպես ասեմ, որովհետև գուցե հենց Աստված արեց, որ Նիկոլը փրկի ազգը, որովհետև ազգը կործանված էր»,- ասում է «Նորաշեն» սպառողական կոոպերատիվի տուժող Արուս Վանյանը։

Տիկին Վանյանը «Նորաշեն-2007» սպառողական կոոպերացիայի զոհերից մեկն է, որի նորակառույց և դեռ անավարտ բնակարանը վաշխառու ճանապարհով տրվել է ուրիշին։ Տիկին Վանյանն անձամբ է վճարել գումարը, որ տունը կառուցվի և երեք տարի հետո պարզել է, որ գումարը բավարար չէ, կառուցողները տոկոսով գումար են վերցրել ուրիշներից ու բնակարանը գրանցել նրանց անունով։ «Սա կազմակերպված թալան էր վերևից կազմակերպված, որ անգամ մարդկանց էն միակ ապրուստն էլ խլեն, քցեն փողոց սարքեն բոմժ»,- դժգոհում է տիկին Վանյանը։

Ըստ բողոքողներից մեկի՝ տոկոսով գումար տված և ուրիշի բնակարանը յուրացրածներից մեկն այն ժամանակ Ազգային ժողովի փոխնախագահ, հանրապետական Հերմինե Նաղդալյանի ամուսին Դավիթ Բեգլարյանն էր։ 18 միլիոն դրամով նորակառույցում բնակարան գնած Շուշանիկ Աղաբաբյանն անձամբ է դարձել նրա զոհը։

«Իմ բնակարանը հենց իրա անունով ա եղել, 14 բնակարան գրավադրվել է 300 հազար դոլարի դիմաց 5 տոկոս տոկոսադրույքով»,- ասում է Շուշանիկը։

Տիկին Աղաբաբյանը, սակայն, միակ զոհը չէ, նա մյուս տուժածների հետ արդեն 10 տարի այս նստավայրի դիմաց իշխանություններից պահանջում է իր բնակարանը։ Մելիք Շահինյանը այն դժբախտներից է, որի բնակարանը յուրացնելու մեջ նույնիսկ վաշխառուներն են ընդունել իրենց մեղավորությունը հարուցված քրեական գործի շրջանակներում, բայց դատարանը նրանց մեղքը չի ընդունել։ «Տոկոսչիների վրա քրեական գործ հարուցվեց, կարճվեց հանցակազմի բացակայության պատճառով»,- վկայում է Մելիք Շահինյանը։

Այսօր տուժողը վստահ է, որ այս ամենը եղել է իշխանության մակարդակով կազմակերպված հանցագործություն։ Նրանք պարզապես իրենցով են արել ուրիշների բնակարանները իմանալով, որ դատարանը երբեք տուժողների կողքը չի կանգնի։

«Էս թավշյա հեղափոխությունից հետո մենք գտնում ենք, որ միայն էս նոր իշխանությունները դրա դեմը կարող են առնել և արդարությունը վերականգնել, և մարդիկ իրենց բնակարանները ստանան»,- ասում է տուժողը։

Իշխանափոխությունից հետո տուժողներն ավելի ինքնավստահ են դարձել։ Նրանք նույնիսկ վախ չունեն, որ իրենց բնակարանները տիրացած մարդիկ կկարողանան փախչել Հայաստանից: «Եթե մեր կառավարությունը կարող ա ավելի մեծերին բռնել, սրանք ո՞վ են, ոչ մի տեղ էլ դրանք չեն կարող փախնել»,- քմծիծաղում է «Նորաշեն» սպառողական կոոպերատիվի տուժող Արամ Գալստյանը։

Այս պատմության մեջ, սակայն, ամենադժբախտը Արմեն Մանուչարյանն է։ Նրա բնակարանը վերադարձնողը սպառողական կոոպերատիվը չէ, այլ՝ դատարանը։ «Իմը նենց ա, որ գրավադրված ա կոոպերատիվի անունով, այսինքն՝ ես չեմ կարող փողը տալ, վերցնել, դատարանը պետք է ճանաչի իմ սեփականության իրավունքը, կալանքի տակ է։ Էդ ժամանակ նենց արեցին, որ սնանկ ճանաչեն կոոպերատիվը, որ մենք չկարողանանք վերցնենք բնակարանները»,- դժգոհում է Արմեն Մանուչարյանը։

Նա նոր վարչապետի նստավայր էր եկել, որովհետև դատարաններն այլևս չեն կարող ասել, որ վերևից հրահանգ կա չճանաչել տուժածների իրավունքները։ Նրանք իրենց պատմությունն այսօր նամակի ձևով հանձնեցին վարչապետի աշխատակազմին։ Ավելի քան վստահ են, որ պատասխանի համար երկար չեն սպասի։