Գյումրիում դատում են Հնդկաստանի սահմանախախտ քաղաքացու

Լուրեր

21.11.2026 | 00:06
Էդուարդ Սպերցյանը մասնակցեց «Ալ Նասրի» նկատմամբ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 23:39
Հայաստանը համերաշխություն է հայտնում Վրաստանին այս դժվարին պահին. Փաշինյան
20.11.2026 | 23:13
Հայաստանն ու Ալբանիան քննարկվել են տնտեսական համագործակցության խորացման հեռանկարները
20.11.2026 | 23:00
Լոռու մարզում գազանջատումներ կլինեն
20.11.2026 | 22:47
Թուրքական արտադրության Kizilelma անօդաչու կործանիչն աշխարհում առաջինն է անցել զինվորական ծառայության
20.11.2026 | 22:33
Վաղարշապատի կամրջի հարակից ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար
20.11.2026 | 22:19
Բաքուն հայտնում է ահաբեկչական կազմակերպության անդամ Ադրբեջանի քաղաքացիների ձերբակալության մասին
20.11.2026 | 22:04
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.11.2026 | 21:50
Ադրբեջանի ընդդիմության ղեկավարի կալանքի թեման ուշադրության կենտրոնում է եղել Գերմանիայի ԱԳ նախարարի՝ Բաքու կատարած այցի ժամանակ
20.11.2026 | 21:36
Հայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի. նրանց մասնագիտացված բուժօգնություն կցուցաբերվի
20.11.2026 | 21:23
Թվային լուծումներ՝ մեկ էկոհամակարգում․ IDBank-ը՝ DigiTec 2026-ում
20.11.2026 | 21:11
Թրամփը հայտարարել է, որ Պուտինը Լեհաստանի ուղղությամբ «սխալմամբ մի քանի փոքր հրթիռ է արձակել»
20.11.2026 | 21:00
Տրագիկոմեդիա է․ ընդդիմությունը չի ուզում ազատվել վարչապետ Փաշինյանից, թեև մեղադրում է ադրբեջանական լինելու մեջ․ Արսեն Թորոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 20:50
Կառլեն Հովհաննիսյանը՝ «Ակրոնի» լավագույն ֆուտբոլիստ
20.11.2026 | 20:45
Euro 4-ը, խցանումներն ու Ավինյանը․ ո՞ր մեքենաները կարող են հայտնվել սահմանափակման տակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Սաթենիկ Անդրեասյանի նախագահությամբ, սկսվել է ՀՆդկաստանի քաղաքացի Նարեշ Ջայի Կումարիի նկատմամբ նախաձեռնված քրեական վարույթի դատավարությունը։ Վերջինս, ըստ քրգործի, մեղադրվում է հայ-վրացական սահմանն ապօրինի հատելու մեջ։

«Նարեշ Կումարիին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2022թ. հոկտեմբերի 8-ին Վրաստանի Նինոծմինդայի տարածաշրջանի Սամեբա գյուղի տարածքից ապօրինի՝ առանց սահմանված փաստաթղթերի և պատշաճ թույլտվության, միայնակ, որպես հետիոտն հատել է վրաց-հայկական պետական սահմանը, մուտք գործել Հայաստանի Հանարպետություն և Շիրակի մարզում տեղակայված ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ուղեկալի ծառայողների կողմից բռնվել է հայ-վրացական պետական սահմանագծից 250 մետր հեռավորության վրա»,- գրված է նրան առաջադրված մեղադրանքում:

Դատական նիստը հետաձգվել է թարգմանչի՝ դատարան չներկայանալու պատճառով։

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մարտի 31-ին։

Արմիկ Մովսիսյան