Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ մտադիր է Էրդողանին հաղթել առաջին փուլում

Լուրեր

13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
Բոլորը

Թուրքիայի ընդդիմադիր «Ազգային դաշինքի» նախագահի միասնական թեկնածու, գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ մտադիր է նախագահական ընտրությունների առաջին փուլում հավաքել ձայների ավելի քան 50 տոկոսը՝ շրջանցելով գործող նախագահ Ռեջեփ Թայիփ  Էրդողանին, գրում է Duvar-ը։

Քըլըչդարօղլուն Halk TV հեռուստաընկերության «Առաջնորդների սեղան» հաղորդաշարի ժամանակ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք հանդիպելու է «Հայրենիք» կուսակցության նախագահ Մուհարեմ Ինջեի հետ, Քըլըչդարօղլուն ասել է. «Պարոն Ինջեն կուսակցության ղեկավար է։ Ես հարգում եմ բոլոր կուսակցությունները։ Իհարկե, որոշումը (նախագահի թեկնածու առաջադրվելը) նրա հայեցողությունն է։ Բայց որպես «Ազգային դաշինք»՝ մեր նպատակն է հաղթել առաջին փուլում և չհոգնեցնել Թուրքիային երկրորդ ընտրություններով։ Մենք չենք ուզում կորցնել նույնիսկ մեկ օր, մեկ ժամ։ Ցանկանում ենք հնարավորինս արագ որոշ հատուկ օրենքներ ընդունել երկրաշարժի տարածաշրջանի հետ կապված»։

Այս շաբաթվա սկզբին Ինջեն դիմել էր Բարձրագույն ընտրական խորհուրդ (YSK)՝ իր թեկնածությունը ներկայացնելու համար։ 2018 թվականի ընտրություններում Ինջեն առաջադրվել էր որպես CHP-ի նախագահի թեկնածու և ստացել ձայների 30 տոկոսը։

Նշենք, որ Թուրքիայի նախագահի թեկնածուն առաջին ընտրական փուլում հաղթելու համար պետք է հավաքի առնվազն 50 տոկոս գումարած մեկ ձայն, հակառակ դեպքում՝ անցկացվում է երկրորդ փուլ։

Հավելենք, որ Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու մայիսի 14-ին։

Էմմա Չոբանյան