Ընթանում են քննարկումներ․ Ժաննա Անդրեասյանը՝ ՀՀ-ում ռուսական դպրոցների գործարկման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

«Մեր երկրում պետական լեզուն մեկն է, եւ դա հայերենն է: Ինչ վերաբերվում է համատեղ ծրագրին ռուսական կողմի հետ, որը պետք է լինի հանրակրթական մակարդակում որոշակի հաստատությունների ձեւաչափով, դեկտեմբերին կայացավ հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստը, որտեղ հստակ արձանագրվեց, որ պետք է քննարկենք դրա կոնցեպտը»,- ասուլիսում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, որ մի քանի օր առաջ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը կրկին հիշատակել է Հայաստանում ռուսական դպրոցների գործարկման անհրաժեշտությանը, ի՞նչ մտադրություններ ունի Հայաստանն այս առումով:

Նախարարի խոսքով՝ դրա նպատակով պետք է ձեւավորվի աշխատանքային խումբ, աշխատանքային խումբն արդեն ձեւավորվել է թե ռուսական, թե հայկական կողմի ներկայացուցիչների մասնակցությամբ:

«Մենք ունենք մեր պատկերացումները, թե ինչպիսի համատեղ նախագծի մասին կարող է խոսք լինել, ինչը ես հնչեցրել եմ: Ունենք շատ լավ համատեղ ծրագրի օրինակ՝ հայ-չինական դպրոցի մասով, որտեղ ենթակառուցվածքների մասով Չինաստանի կառավարությունն արել է մեծ ներդրում, կառուցվել է դպրոցական նոր շենքը, հագեցվել է սարքավորումներով, գույքով, այնուհետեւ համատեղ աշխատանք ենք անում բովանդակության մասով: Այսինքն` այս դպրոցում կա չինարենի, ինչպես նաեւ Չինաստանի մշակույթի, պատմության ուսուցման հնարավորություն, ու մասնագետներ են գործուղվում Չինաստանի կառավարության կողմից, ֆինանսական հավելյալ օժանդակություն է տրվում: Սա այն է, ինչ մենք արդեն իսկ ունենք որպես համատեղ ծրագրի օրինակ, ինչը ռուսական կողմին արդեն իսկ ներկայացրել ենք»,- նշեց նախարարը:

Մանրամասները՝ տեսանյութում: