Հրայր Թովմասյանի գործով ցուցմունք տվեց ԿԸՀ  նախկին նախագահ Տիգրան Մուկուչյանի կինը

Լուրեր

11.12.2024 | 23:30
Թուրքիան Մեծ Բրիտանիայից շահագործումից հանված Super Hercules ռազմատրանսպորտային ինքնաթիռներ կգնի
11.12.2024 | 23:17
Դեսպան Հարությունյանը վերահաստատել է Կանադայի հետ հարաբերություններն առավել խորացնելու Հայաստանի հանձնառությունը
11.12.2024 | 22:52
Երևանում և 6 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.12.2024 | 22:37
ԱՄՆ-ը կարող է «իրանական» պատժամիջոցներ կիրառել ռուսական նավթի դեմ
11.12.2024 | 22:21
Բելառուսից թոշակառուն դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ Լուկաշենկոյին և ոստիկանին վիրավորելու համար
11.12.2024 | 22:08
Էրդողանը դավաճանեց Ռուսաստանին․ Ալեքսանդր Դուգինը՝ Սիրիայում իրադարձությունների մասին
11.12.2024 | 21:58
Երևանի Բագրևանդի-Նելսոն Ստեփանյան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով
11.12.2024 | 21:44
Ադրբեջանի ընդդիմությունը ԱՄՆ-ին ու ԵՄ-ին կոչ է անում երկրի իշխանությունների դեմ պատժամիջոցներ սահմանել
11.12.2024 | 21:29
Օրբանը զանգահարել է Պուտինին․ քննարկվել է ուկրաինական հակամարտությունն ու իրավիճակը Սիրիայում
11.12.2024 | 21:17
Հակոբ Ասլանյանը փոշմանել է, բայց արդեն ուշ է․ նա հեռացվեց ՔՊ-ից
11.12.2024 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Ասադի տապալումը Սիրիայում, ՌԴ-ի թուլացումը, Թուրքիայի դերի աճը․ ի՞նչ վիճակ ստեղծվեց Մերձավոր Արևելքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:51
Քննարկվել են Հայաստանում անցկացվելիք COP 17-ի կազմակերպման վերաբերյալ առանցքային հարցերը
11.12.2024 | 20:43
Օլաֆ Շոլցը պաշտոնապես Բունդեսթագին վստահության քվեի խնդրանք է ներկայացրել
11.12.2024 | 20:27
Մալիբուում խոշոր անտառային հրդեհ է մոլեգնում, որը սպառնում է հոլիվուդյան աստղերի առանձնատներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:12
Մանդատս վայր եմ դրել այլ աշխատանքի անցնելու նպատակով. Դավիթ Առուշանյան
Բոլորը

Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի և վերջինիս սանիկ Նորայր Փանոսյանի գործով դատական նիստում այսօր դատարանում ցուցմունք տվեց տուժող Իննա  Շահնազարյանը։ Վերջինս Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախկին նախագահ Տիգրան Մուկուչյանի կինն է։ Նրան Արդարադատության նախարար եղած ժամանակ նոտար է նշանակել Թովմասյանը, սակայն երբ Շահնազարյանն արդեն սկսել է նոտարական գործունեություն իրականացնել, Թովմասյանը նախարար չի եղել։ Շահնազարյանը հայտնեց, որ ինքը  ո՛չ Հրայր Թովմասյանի, ո՛չ Նորայր Փանոսյանի որևէ գործողությունից չի տուժել, բայց  դիրքորոշում հայտնեց, որ ինքը շուկայականից թանկ՝ ոչ ողջամիտ գնով է նոտարական գրասենյակի համար տարածք վարձակալել։

Հիշեցնենք, որ 2019 թվականին Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել այդ ժամանակ գործող, իսկ այժմ ուժը կորցրած Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։

Ըստ Թովմասյանին առաաջադրված մեղադրանքի՝ վերջինս,  ի պաշտոնե տեղեկացված լինելով «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 91-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված իրավակարգավորման և 2 նոտարների կողմից երկար տարիներ իրենց գործունեության վայրը հանդիսացող տարածքի նկատմամբ անհատույց օգտագործման իրավունք ունենալու հանգամանքի մասին, պատասխանատու լինելով նոտարական գործունեության ապահովման համար, 2012-2013թթ. ընթացքում, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով ծառայության շահերին հակառակ, նշված տարածքի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելու շահադիտական դրդումներով՝ ՀՀ արդարադատության նախարարության համապատասխան տեսչության պետ, իր հետ քավոր-սանիկական փոխհարաբերությունների մեջ գտնվող անձի հետ հանցակցությամբ, օգտագործելով նոտարների գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու լիազորությունները, մասնագիտական գործունեությանը միջամտելու, աշխատանքից ազատելու սպառնալիքով խոչընդոտել է նոտարների կողմից նշված հասցեում գտնվող տարածքի անհատույց օգտագործման իրենց իրավունքից դատական կարգով օգտվելու գործընթացին: Այնուհետև, հիշյալ տարածքի նկատմամբ իր՝ փաստացի տիրապետման, տնօրինման և օգտագործման իրավունքը քողարկելու անձնական մղումներից ելնելով՝ Թովմասյանն այն ձեռք է բերել։

Այնուհետև,  շահադիտական դրդումներով՝ իր ենթակայության ներքո գործող պաշտոնատար անձանց միջոցով, օգտագործելով նոտարների կախյալ վիճակը՝ 2013թ. հոկտեմբերին վերջիններիս հետ ձեռք են բերել նրանց համար ակնհայտ ոչ շահավետ գնով տարածքը վարձակալությամբ հանձնելու պայմանավորվածություն:

Մինչ տուժողների հարցաքննությանն անցնելը պաշտպանական կողմը ցանկանում էր միջնորդություն ներկայացնել դատարան՝ Թովմասյանի նկատմամբ նրան վերագրվող արարքի ապաքրեականացման հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ։

Նշենք, որ  2022 թվականի հուլիսի 1-ից 2003 թվականին ընդունված  Քրեական օրենսգիրքը ուժը կորցրել է, ուժի մեջ է մտել Քրեական նոր օրենսգիրքը, և պաշտպանական կողմը պնդում է, որ Թովմասյանին նախկին օրենսգրքով վերագրվող 308-րդ հոդվածը, փաստացի, այժմ գոյություն չունի։ Դատարանը հայտնեց, որ միջնորդությունը կարող է ներկայացվել նիստի ավարտին, ինչից հետո պաշտպանական կողմը պնդեց, որ իրենց համար պարզ չէ, թե այժմ Թովմասյանը որ հոդվածով և ինչում է մեղադրվում։ Դատարանն, այունամենայնիվ, անցավ տուժողի հարցաքննությանը։

Տուժող Իննա Շահնազարյանն ազատ շարադրանքով ցուցմունք չտվեց,  ասաց,  որ  հայտնի չէ՝ ինչ հանգամանքների շուրջ են իրենից մանրամասներ ուզում լսել, հետո դատախազները սկսեցին հարցեր տալ։

Յուրաքանչյուր հարցից հետո, մինչ Շահնազարյանը կպատասխաներ դրանց, Թովմասյանի պաշտպաններից որևէ մեկը կամ Թովմասյանն  առարկում էր հարցի դեմ՝ պնդելով, որ քանի որ իրենց պարզ չէ, թե ինչ մեղադրանքի շուրջ են հարցերը, առարկում է հարցի դեմ, հետո դատարանն առարկությունը չէր ընդունում ու նոտարը պատասխանում էր հարցին։  Երբեմն էլ, մինչ դատախազի հարցից հետո պաշտպանական կողմն առարկում էր, նոտար Շահնազարյանը մոռանում էր հարցը, հետո դատախազը կրկնում էր այն, նոտարը պատասխանում էր դրան։ Երբ հարց տալու հերթը հասավ պաշտպանական կողմին, Թովմասյանի պաշտպան Արամ Օրբելյանը հնչեցրեց առաջին հարցը․

«Տիկին Շահնազարյան, ինչպես ե՞ք»։ 

Հարցը հանվեց, հետո երկրորդ, երրորդ հարցերը  հնչեցին՝  «Հրայր Թովմասյանին մարդ սպանելիս տեսե՞լ եք», «նոտար դառնալիս ինձ կամ պարոն Թովմասյանին կաշառք տվե՞լ եք»։ Պաշտպանն այսպիսով ցանկանում էր ցույց տալ, որ երբ պարզ չէ՝ ինչ մեղադրանքի շուրջ է քննվում գործը, ցանկացած վերացական հարց կարելի է տալ։

Պարբերաբար ընդհատվող հարցուպատասխանի արդյունքում Իննա Շահնազարյանը հետևյալ կարևոր հանգամանքները հայտնեց․  ասաց,որ ինքը նոտար է նշանակվել Կենտրոն վարչական շրջանում,  Բաղրամյան 1 փակուղում է տարածք վարձակալել, քանի որ քաղաքացիներին այդ տարածքը հայտնի էր որպես նոտարական գրասենյակ։ Սկզբնական շրջանում 16 քմ տարածքի համար 415 հզ դրամ գումար է վճարել, սակայն հետագայում վճարել է ավելի քիչ, գումարն առձեռն է հանձնվել Վարդան Թովմասյանին։ Նշենք, որ այս անձը բարեկամական-հարազատական կապ չունի Հրայր Թովմասյանի հետ՝ թեև նույն ազգանունն ունեն։

Տարածքի վարձակալման, հետագայում՝ վարձավճարի սակարկման շուրջ բանակցություններն ամուսինն է վարել, ընդ որում՝ բանակցությունները վարվել են տարածքի սեփականատիրոջ կողմից լիազորված անձի հետ։

Շահնազարյանը հայտնեց, որ իր տեղեկություններով՝ տարածքի սեփականատերը Սիմոն անունով անձ է եղել, տեղեկություններ չունի Հրայր Թովմասյանի կամ Նորայր Փանոսյանի՝ այդ տարածքի հետ կապ ունենալու վերաբերյալ։

Պաշտպանական կողմը Շահնազարյանից հետաքրքրվեց՝ վերջինս կարո՞ղ էր ոչ թե Բաղրամյան 1 փակուղում, այլ Կենտրոնի այլ հասցեում տարածք վարձակալել, նոտարը պատասխանեց, որ կարող էր։ Նորայր Փանոսյանի պաշտպան  Վարազդատ Բադալյանը դիտարկեց, որ, փաստացի, նոտարը իր կամքով քաղաքացիաիրավական պայմանագիր է կնքվել ու տարածք վարձակալել, այդ դեպքում ինչի՞ց է տուժել։  Շահնազարյանը պատասխանեց, որ ինքը շուկայականից թանկ գնով  է վարձակալել տարածքը։

Հատկանշական է, որ այժմ տարածքի վարձավճարի համար որևէ մեկը նոտարական գրասենյակ գումարը վերցնելու չի գնում, այսինքն՝ նոտարը տարածքի համար գումար չի վճարում։

Այսօր դատական նիստի ավարտից առաջ Թովմասյանի պաշտպան Արամ Օրբելյանը ներկայացրեց Թովմասյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը, սակայն այն կիսատ մնաց: Միջնորդության քննությունը կշարունակվի հաջորդ դատական նիստին։

Արաքս Մամուլյան