Կրե՛մլն է ՀՀ-ում հրահում հակառուսականություն․ Լավրովը արե՛ց դա՝ Արցախն Ադրբեջանին ինտեգրելուց խոսելով․ Անահիտ Ադամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.10.2026 | 01:04
Մոտ 540 ձայնով պարտվել ենք Ստեփանավանում. ՔՊ-ական․ ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 00:42
Ինչ է կատարվում Ստեփանավանի ՔՊ շտաբում. նախնական տվյալներով պարտվել են. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 00:40
Շիրակի երկու համայնքներում հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
25.10.2026 | 23:35
Նախնական արդյունքները՝ Գեղարքունիքի մարզի երեք համայնքներից
25.10.2026 | 23:23
Ավտոբուսը արգելափակվել է ձյան շերտում․ 49 ուղևորներից 20-ը երեխաներ են եղել
25.10.2026 | 23:00
Իջևանի 38/22 ընտրատեղամասում ՔՊ-ն առաջատար է եղել մեծ տարբերությամբ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 22:42
ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ իրավիճակային վերլուծության կենտրոնը արագ արձագանքել է 42 իրավիճակի
25.10.2026 | 22:00
«Ականատես»-ը 407 ընտրատեղամասից 137-ում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 21:45
Մեղրիի մի շարք բնակավայրերում ՔՊ-ն ստացել է ավելի քան 60%, Գորիսի 3 բնակավայրում «Համերաշխությունը»՝ 100%․ նախնական արդյունքներ
25.10.2026 | 21:36
Ստեփանավանում մասնակցությունը կազմել է 68.83%, Ֆիոլետովոյում՝ 25.39%․ ՏԻՄ ընտրությունների տվյալները՝ ժամը 20։00-ի դրությամբ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկ Իջևանի 38/22 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկը 25/24 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:18
Իջևանի 38/22 ընտրատեղամասում հաշվարկը սկսվեց՝ չնայած ընտրողների և կտրոնների միջև տարբերությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 21:09
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 20։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է 35 ահազանգ
25.10.2026 | 20:57
Նախնական արդյունքները՝ Ստեփանավանի բնակավայրերից
Բոլորը

«Հանրապետություն» կուսակցության անդամ, հրապարակախոս Անահիտ Ադամյանը Factor TV-ին տված հարցազրույցում պնդում է, որ Ադրբեջանի հետ Հայաստանի խաղաղության կնքվելիք պայմանագիրը կլիներ հայկական շահերի հաշվին, եթե հանդիպումները և քննարկումները լինեին Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի միջև․ «Խաղաղության պայմանագիր Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր կլինի միայն մեկ պարագայում, երբ կլինի ուժերի որոշակի հավասարակշռություն։ Այո՛, ԱՄՆ-ն, Ֆրանսիան, ԵՄ-ն ուզում են արագ տարածաշրջանում հասնել կայունության և խաղաղության։ Դա միանշանակ չի լինի մեր հաշվին»։

Իսկ ինչի՞ վրա է հիմնված ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի այն կարծիքը, որ Ադրբեջանն ու Հայաստանը շուտով կարող են խաղաղության համաձայնագիր ստորագրել։ Նա տեսել է հնարավորություն, որը թույլ է տալիս փաստացի ավարտին հասցնել խաղաղության համաձայնագրի նախապատրաստումը։ Նա նաև Վաշինգտոնում սպասում է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներին, որոնց հետ աշխատել են համաձայնագրի տեքստի վրա։

Բլինքենի խոսքով՝ ինքն ակտիվորեն զբաղվում է Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման խնդրով՝ նպաստելով, որ կողմերը «հասնեն խաղաղ համաձայնագրի ձեռքբերմանը, որը կկարգավորի Բաքվի և Երևանի միջև հարաբերությունները», ինչպես նաև կվերաբերի «Լեռնային Ղարաբաղում էթնիկ հայերի իրավունքներին և պաշտպանությանը», «սահմանի սահմանազատանը» և այլն։

ԱՄՆ պետքարտուղարն ասաց նաև, որ ՀՀ-ին չի պարտադրվում որևէ լուծում․ «Մենք արձագանքում ենք Հայաստանի արտահայտած մեծ ցանկությանը, որը ցանկանում էր տեսնել՝ արդյո՞ք մենք կարող ենք օգնել նրանց հասնել համաձայնության, որը գոնե հիմնականում վերջ կդնի ավելի քան 30 տարի շարունակվող հակամարտությունը»։

Անահիտ Ադամյանն ասում է, որ ԱՄՆ-ի նպատակը տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատումն է, ինչին հասնելու նպատակով պետք է հասնել երկու կողմի փոխըմբռնմանը։

«Եթե Ալիևի ասածներն ի կատար ածվեն, դա կնշանակի՝ տարածաշրջանի մի քանի պետություններ պիտի վերանան, և ոչ միայն Հայաստանը»,- ասաց Անահիտ Ադամյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան