Արցախի շրջափակումը անդառնալի հետևանքներ է ունեցել մարդկանց առողջության վրա․ Արցախի ՄԻՊ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.04.2026 | 16:03
Խաղաղության կուսակցությունը մենք ենք, այդպիսին ենք եղել ի սկզբանե. Լևոն Զուրաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.04.2026 | 15:55
Ղազախստանը հետախուզվող անձին հանձնել է ՀՀ իրավասու մարմիններին
10.04.2026 | 15:46
Երևանում մեկնարկում է սամբոյի Աշխարհի գավաթը
10.04.2026 | 15:35
«Կարծում եմ՝ մինչև սեպտեմբեր մեզ համար շատ դժվար կլինի». Զելենսկի
10.04.2026 | 15:27
Թայսոն Ֆյուրիի ու Արսլանբեկ Մախմուդովի հայացքների մենամարտն ուրախ է անցել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.04.2026 | 15:19
Բաքվում դեռ կան գերիների, օր առաջ էս մարդիկ պետք է ազատ արձակվեն․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.04.2026 | 15:11
ՀԱԿ վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանի մամուլի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
10.04.2026 | 15:10
Հայ փորձագետները Ադրբեջան են մեկնել // Միրզոյանը՝ գերիների խնդրի մասին. ԼՈՒՐԵՐ
10.04.2026 | 15:02
Պակիստանը պատրաստվում է հյուրընկալել ԱՄՆ-Իրան բանակցությունները․ Իսլամաբադում անվտանգության ուժեղացված միջոցառումներ են
10.04.2026 | 14:53
Մեծ ջանքեր ենք ներդնում հայերի համար վիզաների ազատականացման հասնելու․ Էստոնիայի ԱԳ նախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.04.2026 | 14:45
Լեբրոն Ջեյմսն ու որդին ևս մեկ պատմական դրվագ են գրանցել NBA-ում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.04.2026 | 14:41
Ադրբեջանում մարտավարական զորավարժություններ են անցկացվում
10.04.2026 | 14:34
«Արմավիր»  ՔԿՀ-ում  ծառայողները եփված մսի ոսկորների միջից թմրամիջոցի նմանվող զանգվածներ են հայտնաբերել 
10.04.2026 | 14:27
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
10.04.2026 | 14:25
Վարկ՝ ՏԻՄ ընտրությունների համար. ինչպես է ֆինանսավորվել «Ապրելու երկիր»-ը 2025-ին
Բոլորը

Այն քաղաքականությունը, որը վարվում է Արցախի ժողովրդի նկատմամբ, բացահայտ խտրականության դրսևորում է, որն արձանագրվել է Հաագայի դատարանի որոշմամբ: Այս մասին Արցախի շրջափակման 100 օրվա առթիվ Երևան-Ստեփանակերտ տեսակամուրջի շրջանակներում հայտարարեց Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյան:

Նա նշեց, որ գտնվելով Արգենտինայում, մասնակցել և շարունակում է մասնակցություն ունենալ մարդու իրավունքների համաշխարահային երրորդ ֆորումին, որի շրջանակներում ներկայացրել է Արցախում առկա իրավիճակը, Արցախի ժողովրդի նկատմամբ ամենօրյա ռեժիմով Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտման և ցեղասպան քաղաքականությունը, բոլոր գոյաբանական սպառնալիքները, որոնց առերեսվում է Արցախը, որոնք հանգեցնում են բազմաթիվ իրավունքների և ազատությունների խախտմանը:

Զեկույցում առկա են խնդիրներ, որոնք ամբողջացնում են շրջափակման 100 օրվա պատկերը: Զեկույցում ներկայացվել է մարդու անհատական 7 իրավունքների և հավաքական 4 իրավունքների խախտման վերաբերյալ տվյալներ:

«Խախտվել է ազատ տեղաշարժի իրավունքը: Ադրբեջանը տարբեր տվյալներ է փորձում հրամցնել՝ միջազգային հանրությանը ցույց տալով՝ իբր ճանապարհը արգելափակված չէ, բայց այն տվյալները, որոնք ներկայացված են մեր զեկուցում և որոնք այսօր ես ձեզ ներկայացնում եմ, հստակ ցուցիչ է նրա, որ ճանապարհն արգելափակված է:

Եթե մինչև շրջափակումը ճանապարհով օրական երթևեկում էր 2450 մարդ, ապա ամբողջ շրջափակման 100 օրերի ընթացքում Կարմիր Խաչի և ռուսական խաղաղապահների աջակցությամբ այդ ճանապարհով անցել է 1376 մարդ: Նույնն էլ վերաբերվում է նաև մեքենաների մուտքին և ելքին. շուրջ 43 անգամ կրճատվել են նաև մեքենաների ելքն ու մուտքը: Սա վերաբերվում է նաև բեռների տեղափոխմանը և հատկապես առաջին անհրաժեշտության ապրանքների տեղափոխմանը: Եթե մինչև շրջափակումը օրական 400 տոննա առաջին անհրաժեշտության ապրանքներ էին ներմուծվում Արցախ, ապա ամբողջ շրջափակման ժամանակ այդ թիվը կազմել է 3707 տոննա: Կարևոր է նշել, որ ազատ տեղաշարժի իրավունքի խախտման հետևանքով բազմաթիվ մարդիկ մնացել են բաժանված իրենց ընտանիքներից»,- ասաց Արցախի ՄԻՊ-ը:

Նրա խոսքով՝ շրջափակումը անդառնալի հետևանքներ է թողում մարդկանց ֆիզիկական առողջության իրավունքի վրա, որն արտահայտվել է օրինակ պլանավորված վիրահատությունների դադարեցմամբ, անհրաժեշտ դեղորայքի բացակայությամբ: Մարդիկ, որպես կանոն, իրենց բուօգնությունը ստանում էին ՀՀ-ի տարբեր բժշկական հաստատություններում, նրանք այսօր զրկված են այդ հնարավորությունից: Միայն ծայրահեղ ծանր դեպքերի ժամանակ Կարմիր Խաչի հետ բանակցելու դեպքում հնարավորություն է ստեղծվում նրանց տեղափոխել ՀՀ-ի տարբեր բժշկական հաստատություններ:

«Խախտվում է նաև սննդի իրավունքը: Բնակչությունը շարունակում է կառավորության կողմից ներդրված կանոնակարգումների համաձայն սահմանափակ ծավալով ստանալ 8 սննդատեսակ՝ հնդկաձավար, մակարոնեղեն, բրինձ, շաքարավազ և այլն: Այս բնագավառում ևս մարդկանց բնականոն կենսագործունեությունը խաթարված է»,- ասաց նա:
Արցախի ՄԻՊ-ը նշեց՝ շրջափակմանը զուգահեռ Ադրբեջանի կողմից պարբերաբար խաթարվել է գազամատակարարումը: 36 օր շարունակ Արցախն ամբողջությամբ կամ մասնակի զրկված է եղել գազամատակարարումից, որը բավարար կենսամակարդակի իրավունքի խախտում է:

«Հունվարի 9-ից չի վերկանգնվել Հայաստանից դեպի Արցախ եկող միակ բարձրավոլտ լարի էլեկտրամատակարումը, որն անդառնալի հետևանքներ է ունենում մարդկանց վրա և միաժամանակ հանգեցնում է Արցախի երեխաների կրթության իրավունքի խախտումներին»,- ասաց Ստեփանյանը:

Շրջափակման այլ հետևանքներից է նաև Արցախում մարդկանց աշխատանքի իրավունքի հետ կապված խնդիրները: Ըստ ներկայացված տվյալների, շուրջ 9800 մարդ կորցրել է աշխատանքի եկամուտը, 782 տնտեսվարող սուբյեկտ պաշտոնապես դադարեցրել է իր գործունեությունը:

Խախտվում են նաև խոցելի խմբերի՝ երեխաների, հաշմանդամություն ունեցող անձանց, տարեցների իրավունքները:
Ստեփանյանը, խոսելով 4 հավաքական իրավունքենրի մասին, նշեց, որ խախտվում է շրջակա միջավայրի իրավունքը. իրականացվում են չնախատեսված անտառահատումներ: Շրջափակումից տուժել է նաև տնտեսական գործունեության 41 ոլորտ, հասցվել է շուրջ 190 մլն ԱՄՆ դոլարի տնտեսական վնաս՝ խախտվել է զարգացման իրավունքը:

«Այն քաղաքականությանը, որը վարվում է Արցախի ժողովրդի նկատմամբ, բացահայտ խտրականության դրսևորում է և սա ինչ-որ ձևով արձանգրվել է 2023 թվականի փետրվարի 22-ին ՄԱԿ-ի արդարադատության, միջազգային դատարանի որոշման մեջ: Դատարանը միջանցքի փակումը դիտարկել է որպես խտրականության դրսևորում՝ ըստ այդմ կիրառել է միջանկյալ միջոցներ»,- ասաց նա:

Արցախի ՄԻՊ-ը եզրափակեց՝ հրադադարից հետո Արցախի ժողովրդի նկատմամբ իրականցվող էթնիկ ատելության քաղաքականությունը հստակ ցուցիչ է այն բանի, որ Արցախում մարդու իրավունքների երաշխավորման համար անհրաժեշտ և ամենակարևոր պայմանը՝ Արցախի ժողովորդի ինքնորոշման իրավունքի հարգումն ու ճանաչումն է:

Մանրամասները՝ տեսանյութում: