Խոչընդոտները ադրբեջանական կողմն է հարուցում․ Միրզոյանը՝ փախստականների ԼՂ վերադարձի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
27.10.2026 | 20:30
10 գդալ շաքար՝ 1 շիշ էներգետիկում. թևեր տվող ըմպելիքի ու մրգային գոլորշու ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 20:14
ՀՀ ընտրություններին ընդառաջ՝ հայկական տեղեկատվական դաշտը թիրախավորվել է ՌԴ-ի հետ կապ ունեցող պետական կառույցների կողմից․ զեկույց
27.10.2026 | 20:00
Վազգեն Սարգսյանը և Կարեն Դեմիրճյանը կողմ էին Մեղրիով ճանապարհի բացմանը․ ահաբեկչությամբ կանխվեց դա՝ ՌԴ-ին ձեռնտու չէր․ Լևոն Բարխուդարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանից հետաքրքրվեց Եվրամիության քաղաքացիական դիտորդական խմբի տեղակայման վերաբերյալ: Պատգամավորը հարցրեց, թե ԵՄ-ի և միջազգային այլ գործընկերների հետ ինչ քննարկումներ են ընթանում:

Արարատ Միրզոյանը փոքր-ինչ զարմացած է, թե ինչ մեկնաբանությունների տեղիք կարող է տալ քաղաքացիական դիտորդական խմբի տեղակայումը: Այդ մանդատը հստակ շարադրված է և հայտնի է բոլորին:

Նախարարը նշեց, որ ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունը ևս մեկ կարևոր գործիք է, որը պետք է ծառայեցվի  ընդհանուր խաղաղության գործընթացին:

Իսկ ադրբեջանական պնդումներին ի պատասխան, թե հայկական կողմը թաքնվում է ԵՄ դիտորդների թիկունքում և սադրանքների է դիմում, Միրզոյանն ասաց, որ հայկական կողմն ընդհանրապես սադրանքներ չի անում: Իսկ ադրբեջանական պնդումներին ի պատասխան, թե հայկական կողմը թաքնվում է ԵՄ դիտորդների թիկունքում և սադրանքների է դիմում, Միրզոյանն ասաց, որ հայկական կողմն ընդհանրապես սադրանքներ չի անում:

Ջուլհակյանը հիշեցրեց, որ Կառավարության վերջին նիստի ժամանակ ՀՀ վարչապետը ԱԳ նախարարությանը երկու հանձնարարական է տվել. առաջինը՝ ՄԱԿ-ի շրջանակներում ցեղասպանությունների կանխարգելման մեխանիզմի գործարկման ուղղությամբ կատարել աշխատանքներ, և երկրորդ հանձնարարականը վերաբերել է նոյեմբերի 9-ի հայտարարության 7-րդ կետով սահմանված՝ Լեռնային Ղարաբաղից և հարակից շրջաններից տեղահանված հայերի վերադարձի առնչությամբ կրկին միջազգային մեխանիզմների գործարկմանը:
Պատգամավորը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանից հետաքրքրվեց, թե այդ երկու ուղղություններով ինչ աշխատանքներ են տարվել:

«ՀՀ ԱԳ նախարարությունը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից և հրադադարից գրեթե անմիջապես հետո աշխատանքներ է սկսել ՄԱԿ-ի փախստականների հարցով բարձր հանձնակատարի հետ՝ ապահովելու հայտարարության 7-րդ կետում ամրագրված՝ փախստականների վերադարձը ԼՂ և հարակից տարածքներ, այն տարածքներ, որոնք այժմ հայտնվել են ադրբեջանական վերահսկողության ներքո, և իմ ԱԳ նախարար նշանակվելուց հետո այդ աշխատանքները շարունակվել են. կա նամակագրություն, տեղի է ունեցել մի քանի հանդիպում՝ նաև իմ մասնակցությամբ, հարցը շարունակում է քննարկվել, և վարչապետի հանձնարարականից հետո էլի հանդիպում է տեղի ունեցել ոչ իմ մասնակցությամբ:

Խոչընդոտներ կան իրականում, որոնք ադրբեջանական կողմն է հարուցում. այստեղ ևս հայկական կողմը ձգտում է լինել առավելագույնս կառուցողական, գտնել լուծումներ, որ այդ 7-րդ կետում ամրագրվածն իրականացվի:
Ինչ վերաբերում է ցեղասպանությունների կանխարգելման մեխանիզմին. այս ուղղությամբ ևս մենք վաղուց աշխատում ենք, և հիմա ակտիվացրել ենք ջանքերն առավել ևս, որովհետև իրականում, ինչպես բոլորը կարող են տեսնել, մասնավորապես, ԼՂ հայ բնակչության համար իրական էթնիկ զտումների, ցեղասպանության վտանգ կա, սա նույնիսկ անթաքույց կերպով դրսևորվում է ադրբեջանական ամենաբարձր պաշտոնյաների հայտարարություններում, խոսույթում, այնպես որ, իսկապես այս ուղղությամբ միջազգային հանրությունը, մասնավորապես, ՄԱԿ-ն անելիքներ ունի»,- նշեց Միրզոյանը:

 

Մանրամասները՝ տեսանյութում: