ԱՄՆ Պետդեպը՝ ՀՀ-ում ոչ մարտական պայմաններում զինվորների կորստի և խոսքի ազատության մասին

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակել է մարդու իրավունքների մասին 2022 թվականի զեկույցը, որում ուսումնասիրել է 200 երկրներում առկա իրավիճակը, այդ թվում՝ Հայաստանում:

Զեկույցում նշվում է, որ ՀՀ սահմանադրությունը և օրենքները նախատեսում են խոսքի ազատություն, այդ թվում՝ մամուլի և այլ լրատվամիջոցների ներկայացուցիչների համար: Կառավարությունը, ընդհանուր առմամբ, հարգել է այս իրավունքը, թեև որոշ սահմանափակումներին։ Նշվում է, որ իշխանությունը չի ձգտել «ծանր վիրավորանքը» ներառել հուլիսի 1-ից ուժի մեջ մտած Քրեական օրենսգրքում՝ ըստ էության դրա ապաքրեականացման հնարավորություն տալով։

Մինչև հուլիսի 1-ը ծանր վիրավորանքի մեղադրանքով հարուցված դատական գործերը շարունակվել են տարվա ընթացքում։ Մյուս սահմանափակումները ներառում էին մայիսի 25-ին փոփոխված օրենսդրությունը, որը թույլ է տալիս պետական մարմիններին հետ կանչել լրագրողների հավատարմագրերը և շարունակել հետապնդումները եզդի իրավապաշտպանի նկատմամբ:

Գարնանն ընդդիմության հանրահավաքները լուսաբանելու կապակցությամբ լրագրողների նկատմամբ ոստիկանության կողմից բռնությունների մի քանի դեպք է գրանցվել:

Նշվում է, որ ՀՀ-ում անհատները հիմնականում ազատ են քննադատելու կառավարությանը՝ առանց հաշվեհարդարից վախենալու: Սակայն, սրա հետ մեկտեղ, ըստ զեկույցի, կառավարությունը բավարար միջոցներ չի ձեռնարկում եզդի փոքրամասնությանը խտրականությունից պաշտպանելու համար, եզդի իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանի դատավարությունն «ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հրահրելու» մեղադրանքով շարունակվել է տարվա ընթացքում, մինչև նա լքել է երկիրը։

Ըստ Պետքարտուղարության՝ տեղական «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն» հաղորդել է տարվա ընթացքում 16 լրագրողների նկատմամբ բռնության 14 դեպքի մասին, որոնց մեծ մասը եղել է իրավապահների կողմից և տեղի է ունեցել այն ժամանակ, երբ լրագրողները լուսաբանել են ընդդիմության բողոքի ակցիաները։

Զեկույցի հեղինակները նաև անդրադարձել են հայկական բանակում ոչ մարտական պայմաններում զոհերի խնդրին։ Դրանում նշվում է, որ իրավապաշտպան կազմակերպությունները շարունակում են մտահոգություններ հայտնել հայկական բանակում ոչ մարտական գործողությունների հետևանքով մահերի և իրավապահների կողմից այդ մահերի հետ կապված պատշաճ հետաքննություն չանցկացնելու վերաբերյալ։ Ըստ իրավապաշտպանների՝ զինվորականների մահվան դեպքերի հետաքննության ամենամեծ խոչընդոտը եղել է հիմնական ապացույցների ոչնչացումը կամ դրանց չպահպանումը՝ ինչպես զինվորական հրամանատարության (ներքին հետաքննության դեպքերում), այնպես էլ գործով զբաղվող կոնկրետ քննչական մարմնի կողմից: Իրավապաշտպան ՀԿ-ների կարծիքով՝ թափանցիկության բացակայությունը զինվորականների մահվան դեպքերի շուրջ, անկախ դրանց մարտական կամ ոչ մարտական բնույթից, հանգեցրել է հանրային անվստահությանն այս ոլորտում պաշտոնական տեղեկատվության նկատմամբ:

Տաթև Ֆռանգյան