Ալիևի վերջին շանսն է՝ ՀՀ-ի դեմ ագրեսիայի․ Էրդողանի հեռացմամբ Ադրբեջանը կկորցնի մեծ հենարան․ Նելլի Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.10.2026 | 14:52
Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության հաստատումը տնտեսական նոր հնարավորություններ կբացի․ Նիդերլանդների ԱԳ նախարար
26.10.2026 | 14:41
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգու տարածքից համայնքին է վերադարձվել 13 հողամաս՝ ավելի քան 6400 քմ մակերեսով
26.10.2026 | 14:30
Ադրբեջանի ԱԳ նախարարը խոսել է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման ժամկետներից
26.10.2026 | 14:23
Հոկեյի Հայաստանի հավաքականը հաղթել է ընկերական խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 14:10
Շիրակի մարզի բնակիչներից մեկի գոմում և խորդանոցում մոտ 1 կգ մարիխուանա է հայտնաբերվել
26.10.2026 | 14:02
ԱՄՆ-ն Վիկտոր Օրբանի թեկնածությունն առաջարկում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում․ WSJ
26.10.2026 | 13:52
Նիդերլանդների ԱԳ նախարար Թոմ Բերենդսենը կայցելի Հայաստան
26.10.2026 | 13:45
Հնաբերդում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը
26.10.2026 | 13:37
Ըմբշամարտի ԱԱ. Կարեն Ասլանյանը, Սլավիկ Գալստյանը և Գևորգ Թադևոսյանը դուրս եկան կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 13:36
Նիդերլանդների ԱԳ նախարարն Ադրբեջանից հետո Հայաստան կայցելի
26.10.2026 | 13:34
Եկեղեցու հարցերով ԱԺ քննիչ հանձնաժողովի առաջին նիստը՝ ՈՒՂԻՂ
26.10.2026 | 13:29
Երևան-Աշտարակ ճանապարհին վթարից տուժած երեխաներից մեկին կվիրահատեն. Ավանեսյան
26.10.2026 | 13:25
Հերի՛ք եղավ, կյանքներս կերան, թող գնան «սև ցուցակ», խզե՛լ պայմանագիրը․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 13:16
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեին․ կան վիրավորներ
26.10.2026 | 13:08
Ալեն Սիմոնյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
Բոլորը

Մայիսի 14-ին նշանակված Թուրքիայի նախագահական ընտրություններից առաջ թուրքական ընդդիմությունը փորձում է լիարժեք կոնսոլիդացիա ապահովել։ Ընդդիմության միասնական թեկնածուն՝ Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն այսօր հանդիպել է քրդական փոքրամասնության շահերը ներկայացնող Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահներ Փերվին Բուլդանի և Միթհատ Սանջարի հետ։ Ի՞նչ վիճակ է Թուրքիայում ընտրություններից 2 ամիս առաջ, և կհաջողվի՞ քրդերի ձայները կոնսոլիդացնել ընդդիմության շուրջ։

Թուրքագետ Նելլի Մինասյանը Factor TV-ին տված հարցազրույցում շատ հավանական է համարում, որ քրդերն աջակցեն Թուրքիայի ընդդիմությանը։

«Մայիսի 14-ին նախատեսված են ոչ միայն նախագահական, այլև խորհրդարանական ընտրություններ։ Երբ ընդդիմության մեծ դաշինքը հայտնի դարձավ, քրդական ուժերը հայտարարեցին, որ իրենք պատրաստ են սկսել երկխոսություն, և նմանատիպ մեսիջներ եղան նաև ընդդիմության կողմից։ Քրդական ուժի առաջնորդ Դեմիրթաշը, որ բանտում է գտնվում, նամակ ուղղեց Աքշեներին՝ ընդդիմադիր ուժերից մեկի առաջնորդին, ինչից հետո կանխատեսելի էր, որ կողմերը կգնան համաձայնության։ Եվ, փաստորեն, այսօր Քըլըչդարօղլուն հանդիպում է քրդամետ ուժի ղեկավարների հետ։ Էրդողանի ուժը ևս այսպիսի գործընթացի մեջ է՝ փնտրում է համախոհներ, ինչը սպասելի էր։ Կարելի է սպասել, որ քրդական փոքրամասնության շահերը ներկայացնող Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը կաջակցի ընդդիմադիր Ժողովրդահանրապետականների առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուին՝ որպես ընդդիմության թեկնածու նախագահի պաշտոնում»,- նշեց նա։

Թուրքիայում անցկացված վերջին սոցհարցումների համաձայն՝ քրդական կուսակցության վարկանիշը տատանվում է 10-ից 12 տոկոսի միջակայքում, ինչը, ըստ թուրքագետի, կարող է վճռական լինել նախագահական ընտրություններում՝ ի վնաս Էրդողանի։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան