Լավրովը թվարկել է, թե ինչ իրավունքներ պետք է ունենան ԼՂ բնակիչներաը՝ բերելով Կոսովոյի սերբերի օրինակը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.10.2026 | 01:04
Մոտ 540 ձայնով պարտվել ենք Ստեփանավանում. ՔՊ-ական․ ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 00:42
Ինչ է կատարվում Ստեփանավանի ՔՊ շտաբում. նախնական տվյալներով պարտվել են. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 00:40
Շիրակի երկու համայնքներում հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
25.10.2026 | 23:35
Նախնական արդյունքները՝ Գեղարքունիքի մարզի երեք համայնքներից
25.10.2026 | 23:23
Ավտոբուսը արգելափակվել է ձյան շերտում․ 49 ուղևորներից 20-ը երեխաներ են եղել
25.10.2026 | 23:00
Իջևանի 38/22 ընտրատեղամասում ՔՊ-ն առաջատար է եղել մեծ տարբերությամբ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 22:42
ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ իրավիճակային վերլուծության կենտրոնը արագ արձագանքել է 42 իրավիճակի
25.10.2026 | 22:00
«Ականատես»-ը 407 ընտրատեղամասից 137-ում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 21:45
Մեղրիի մի շարք բնակավայրերում ՔՊ-ն ստացել է ավելի քան 60%, Գորիսի 3 բնակավայրում «Համերաշխությունը»՝ 100%․ նախնական արդյունքներ
25.10.2026 | 21:36
Ստեփանավանում մասնակցությունը կազմել է 68.83%, Ֆիոլետովոյում՝ 25.39%․ ՏԻՄ ընտրությունների տվյալները՝ ժամը 20։00-ի դրությամբ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկ Իջևանի 38/22 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկը 25/24 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:18
Իջևանի 38/22 ընտրատեղամասում հաշվարկը սկսվեց՝ չնայած ընտրողների և կտրոնների միջև տարբերությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 21:09
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 20։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է 35 ահազանգ
25.10.2026 | 20:57
Նախնական արդյունքները՝ Ստեփանավանի բնակավայրերից
Բոլորը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում թվարկել է, թե ինչ իրավունքներ պետք է ունենա ԼՂ բնակիչները։ Նա հայտարարել է, որ Մոսկվան պաշտպանում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի արտահայտած դիրքորոշումը, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչների անվտանգության և իրավունքների ապահովման հարցերը պետք է լուծվեն հենց Ղարաբաղի և Բաքվի ներկայացուցիչների միջև։

«Իհարկե, մեզ համար կարևոր է հասկանալ, թե որքանով են որակյալ լինելու այդ պայմանագրերը: Եթե ցանկանում եք իմանալ իմ կարծիքը, ապա կան նորագույն պատմության շատ օրինակներ։ Նույն մասին էլ խոսվել է Մինսկի համաձայնագրերում, թե ինչ իրավունքներ պետք է ունենան Ուկրաինայի արևելյան հատվածի բնակիչները։ Մայրենի լեզվի իրավունք, երեխաներին այդ լեզվով սովորեցնելու, ապրելու, աշխատելու, իրենց մշակույթը, կրոնը պահպանելու, տեղական ինքնակառավարման հնարավորություն ունենալու և իրենց հայրենակիցների հետ որոշակի հատուկ կապեր ունենալու իրավունք»,- թվարկել է Լավրովը՝ բերելով նաև Կոսովոյի սերբերի օրինակը։

Ըստ Լավրովի՝ այս ամենն այնքան էլ բարդ բան չէ, ամեն ինչ կախված է այն բանից, թե որքան պարկեշտ իրենց կպահեն նրանք, ումից կախված կլինի ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տաթև Ֆռանգյան