Թուրքիայի ընդդիմության նախագահի թեկնածուն խոսել է քրդական հարցի լուծման մասին

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի ընդդիմության նախագահի միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն խորհրդարանում հանդիպում է ունեցել քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) համանախագահներ Փերվին Բուլդանի և Միթհատ Սանջարի հետ, գրում է Gercek News-ը։

Շուրջ մեկ ժամ տևած հանդիպումն ավարտվել է ասուլիսով, որի ընթացքում անդրադարձ է եղել նաև քրդական հարցի լուծմանը։

Քըլըչդարօղլուն խոստացել է լուծել քրդական հարցը Թուրքիայի 13-րդ նախագահ ընտրվելու դեպքում և ընդգծել, որ յուրաքանչյուր անհատ՝ անկախ ինքնությունից, համոզմունքից և ապրելակերպից, արժեքավոր է և պետք է հարգանքի արժանանա:

«Բոլոր խնդիրների, այդ թվում՝ քրդական հարցի լուծման հասցեն խորհրդարանն է։ Չե՞նք հոգնել կռվելուց։ Ինչո՞ւ ենք կռվում, երբ կարող ենք քաղաքակիրթ մարդկանց պես գրկել իրար ու վիճաբանել։ Ինչո՞ւ ենք ճամբարներ ստեղծում հասարակության մեջ: Մենք հանդես ենք գալիս հանուն միասնության և միասնականության։ Մենք կողմ ենք, որ համատեղ գործենք բոլոր այն խնդիրների լուծման համար, որոնք կան՝ հանուն այս երկրի զարգացման։ Քաղաքականությունը չպետք է խնդիրներ ստեղծի, այն պետք է լուծի առկա խնդիրները»,- ասել է Քըլըչդարօղլուն։

Բուլդանը բացատրել է, որ խորհրդարանում հանդիպման անցկացման նպատակն էր՝ ցույց տալ, որ իրենք կողմ են խորհրդարանական շրջանակներում քրդական հարցի դեմոկրատական լուծում գտնելուն։ Սանջարն էլ ասել է, որ մի քանի օրից իրենք հանդիպման մասին մանրամասն հայտարարություն կտարածեն։

Քըլըչդարօղլուն քննադատել է նաև քրդերենը պաշտոնապես չճանաչելու՝ կառավարության քաղաքականությունը՝ ասելով. «Ինչո՞ւ եք հազարավոր տարիներ խոսվող լեզվի համար անհայտ լեզու գրում, պետությունը չպետք է երկակի ստանդարտներ կիրառի»։

Էմմա Չոբանյան