Չինաստանի ղեկավարը ժամանել է Մոսկվա․ նա պատրաստակամություն է հայտնել վճռականորեն պաշտպանել «ՄԱԿ-ակենտրոն միջազգային համակարգը»

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը պետական այցով ժամանել է Ռուսաստան, հայտնում է «Ինտերֆաքսը»։ Չինաստանի ղեկավարի ինքնաթիռը վայրէջք է կատարել Մոսկվայի «Վնուկովո 2» օդանավակայանում։

Սա Սի Ցզինպինի առաջին արտասահմանյան այցն է նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո։ Վերջին անգամ Չինաստանի առաջնորդը Ռուսաստան էր այցելել 2019 թվականի հունիսին, Պուտինն իր հերթին այցով Չինաստանում էր 2022 թվականի փետրվարի սկզբին՝ Պեկինի Օլիմպիական խաղերի բացմանը։

Մոսկվա ժամանելուն պես, ռուսական ԶԼՄ-ների հաղորդմամբ, Ցզինպինը հայտարարել է, որ խաղաղությունից հեռու աշխարհում Չինաստանը պատրաստ է «վճռականորեն պաշտպանել ՄԱԿ-ակենտրոն միջազգային համակարգը»։

«Խաղաղությունից հեռու աշխարհում Չինաստանը պատրաստ է վճռականորեն պաշտպանել  ՄԱԿ-ակենտրոն միջազգային համակարգը, պաշտպանել աշխարհակարգը՝ հիմնված միջազգային իրավունքի և միջազգային հարաբերությունների հիմնարար նորմերի վրա՝ հիմնվելով ՄԱԿ-ի կանոնադրության նպատակների և սկզբունքների վրա, հավատարիմ մնալ իրական բազմակողմանիությանը, նպաստել գլոբալ բազմաբևեռությանը և միջազգային հարաբերությունների ժողովրդավարացմանը, նպաստել գլոբալ կառավարման զարգացմանն ավելի արդար և ռացիոնալ ուղղությամբ»,- ասել է Սի Ցզինպինը։

Տաթև Ֆռանգյան