Մխիթարյանի հետ փորձել եմ խոսել Հայաստան ժամանելուն պես, նա չցանկացավ հանդիպել․ Պետրակով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.10.2026 | 14:28
Երևանում կոյուղագծի անցկացման աշխատանքների ժամանակ փլուզում է տեղի ունեցել․ մեկ մարդ մահացել է
29.10.2026 | 14:26
Մեր խոսույթի ու պահվածքի վերանայման հարց կա. Անդրանիկ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:20
Մի բոլ սեռական բնույթի հայհոյանքներ եք տվել․ Կոնջորյանը՝ Կարապետյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:13
էդ տրամաբանությամբ Էդգար Ղազարյանը օրը մի քանի անգամ պիտի ծեծ ուտի․ Աղաջանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:06
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
29.10.2026 | 14:06
Ես տեսել եմ ոնց ա եղել. եթե մեկը մտածում է` կարող է պատգամավորին խփի, այդ ձեռքը կջարդենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 13:59
Թրամփն ու Էրդողանը տարածաշրջանային և համաշխարհային զարգացումներն են քննարկել
29.10.2026 | 13:48
ChatGPT-ն Amazon-ի ծրագրավորողի համար էպիլեպսիայի դեղամիջոցի չափաբաժինը նվազեցնելու ծրագիր է կազմել՝ առաջարկելով թաքցնել բժիշկներից․ աղջիկը հանկարծամահ է եղել
29.10.2026 | 13:46
Ամիսներով մեր ներվերը սղոցում էին, բերնին կերան․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 13:39
Պենտագոնը հրաժարվել է հետաքննել Ուկրաինայում Starlink-ի աշխատանքի խափանումները
29.10.2026 | 13:33
Աթոռով ա, թե ինչով ա՝ համարժեք ա և ճիշտ ա․ Փաշինյանը՝ Աժ-ում ծեծի ժամանակ ՔՊ-ի գործողությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 13:28
Խորհրդարանը պետք է ժողովրդավարական քննարկումների հարթակ լինի, այլ ոչ թե «մարտադաշտ»․ Անահիտ Մանասյան
29.10.2026 | 13:24
Կլինի առաջարկ, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 13:20
Ըմբշամարտի ԱԱ. Վազգեն Թևանյանը հաղթեց աշխարհի գործող չեմպիոնին ու դուրս եկավ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 13:17
Գագիկ Խաչատրյանը կշարունակի մնալ կալանքի տակ
Բոլորը

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը Հայաստան ժամանելուն պես փորձել է կապ հաստատել Հենրիխ Մխիթարյանի հետ, բայց ապարդյուն։ Այս մասին նա հայտնեց այսօր հրավիրված ասուլիսում։

Մարզիչը հայտարարեց, թե տարբեր աղբյուրներից իրեն ասել են, որ Հենրիխ Մխիթարյանը չի ցանկանում վերանայել իր՝ Հայաստանի ազգային հավաքականում կարիերան ավարտելու մասին որոշումը։

«Ես իմ օգնական Ռոման Բերեզովսկուն խնդրեցի կապ հաստատել նրա հետ ու հասկանալ, թե ինչ դիրքորոշում ունի, բայց Մխիթարյանը Բերեզովսկուն ասել է, որ արդեն կայացրել է իր որոշումն ու չի պատրաստվում փոխել այն։ Կարծում եմ՝ պետք է հարգենք Հենրիխի որոշումը, նա Հայաստանի համար  եզակի ֆուտբոլիստ է, անձամբ չեմ ճանաչում նրան, բայց, բոլոր մարդկանց կարծիքները հաշվի առնելով, լսել եմ, որ շատ լավ մարդ է ու շատ լավ ֆուտբոլիստ»,- ասաց Պետրակովը։

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչն առանձին հանդիպում է խնդրել Հենրիխ Մխիթարյանի հետ, բայց Մխիթարյանը չի ցանկացել։

«Պատրաստ էի մեկնել Միլան, որպեսզի պարզապես զրուցենք, սակայն նա չցանկացավ հանդիպել»,- նշեց Ալեքսանդր Պետրակովը։