Տեսուչը ցանկացած ժամի պետք է կարողանա մտնել տնտեսվարողի տարածք․ ԱԱՏՄ-ն կայացման փուլում է․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

13.12.2024 | 22:59
ԵՄ-ն «օդային կամուրջ» է գործարկել՝ Թուրքիայի տարածքով Սիրիա օգնություն հասցնելու համար
13.12.2024 | 22:44
Դեկտեմբերի 16-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.12.2024 | 22:26
Նախիջևանի առանձին համազորային բանակի հրամանատարն այցով Թուրքիայում է
13.12.2024 | 22:10
«Արա, աչքերդ չկլորցնե՛ս».ծեծ և բիրտ ուժ՝ մսավաճառների նկատմամբ. Արփինե Սարգսյանի պաշտոնավարման «բացումը». ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 22:00
ԱՄՆ-ի կարմիր գիծը՝ Ադրբեջանի հարձակումն է ՀՀ-ի վրա, չի հանդուրժվի, կապ չունի՝ Թրամփն է նախագահ, թե Բայդենը․ Էդգար Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 21:43
Ադրբեջանում քննարկում են զինծառայության ժամկետը 1 տարի դարձնելու հարցը
13.12.2024 | 21:28
Հայաստանը նպատակ ունի վերակառուցել տարածաշրջանում համագործակցությունը. ԱԳՆ գլխավոր քարտուղար
13.12.2024 | 21:14
ԿԺԴՀ զինվորներն արդեն կռվում են Կուրսկի մարզում և 2 ժամում գյուղ են գրավել․ ռուս ռազմական թղթակիցներ
13.12.2024 | 21:00
Տղամարդկային ո՞ր կոդեքսով է Աղազարյանը իր թիմի մասին հակառակ ճամբարի ԶԼՄ-ին ինֆորմացիա տվել․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 20:46
Վթար Ազատավան գյուղում. կան տուժածներ և զոհ
13.12.2024 | 20:29
Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև ռազմական համագործակցության հարցեր են քննարկվել
13.12.2024 | 20:15
Ձյուն, բուք և մերկասառույց. իրավիճակը ճանապարհներին
13.12.2024 | 20:12
Լեհաստանն իր ավիացիան օդ է բարձրացրել Ուկրաինայի վրա ՌԴ զանգվածային հարձակման ժամանակ
13.12.2024 | 20:00
Մի հանցագործ էլ Նիկոլ Փաշինյանն է, որ ՔՊ ժողովում քննարկման է դրել Աղազարյանի անձնական կյանքը, անբարո քայլ է․ Նինա Կարապետյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 19:44
Արաբական երկրների և Թուրքիայի ԱԳ նախարարները կհավաքվեն Հորդանանում՝ քննարկելու Սիրիայում ճգնաժամը
Բոլորը

Արդեն շուրջ 2 տարի Հայաստանի քաղաքացիները հնարավորություն ունեն առանց դատարանի միջամտության լուծել աշխատանքային վեճերն ու հետամուտ լինել իրենց աշխատանքային իրավունքների վերականգնմանը։ Տեսչական մարմինը 2022 թվականին աշխատանքային իրավունքին առնչվող 454 դիմում է ստացել, որից 368-ի հիմքով վարույթներ են հարուցվել։ Բացի այդ, տեսչական մարմինն իրականացնում է նաև ստուգումներ սեփական նախաձեռնությամբ, անհրաժեշտության դեպքում՝ կազմում արձանագրություններ, խախտումներ հայտնաբերելու դեպքում՝ տուգանք սահմանում։

«Արժանապատիվ աշխատանք հիմա՛» ծրագրի շրջանակում Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնն ուսումնասիրել է 2021 թվականին ԱԱՏՄ գործունեությունը՝ նպատակ ունենալով գնահատել տեսչության կայացվածության մակարդակը, վեր հանել խնդիրները, համեմատելով աշխարհի փորձի և միջազգային կոնվենցիաներով Հայաստանի ստանձնած պարտավորությունների հետ՝ ներկայացնել առաջարկներ՝ տեսչության աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու համար։

Տեսչության կայացվածությունը գնահատվել է 5 չափանիշներով։

«Մինչև 30 տոկոս գնահատումը չենք համարել զրոյական։ 3 փուլ ենք նախանշել՝ կայացման փուլ, գործում է ոչ լիարժեք, գործում է լիարժեք։ Կայացման փուլը գտնվում է 30-49, գործում է ոչ լիարժեք՝ 49-79-ի միջակայքում, և մյուսը՝ 80-ից մինչև 100՝ լիարժեք»,- նշում է հետազոտության հեղինակ, ԹԻՀԿ հանրային կառավարման գծով խորհրդատու Արմեն Խուդավերդյանը։

Ընդհանուր առմամբ, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի 2021 թվականի աշխատանքային օրենսդրության վերահսկողության ոլորտում գործունեության կայացածության մակարդակը գնահատվել է 38 տոկոսային բալային միավոր։ Այսպիսով՝ տեսչական մարմինը նշված չափորոշիչներով գտնվում է կայացման փուլում։

Հետազոտության ընթացքում արձանագրվել են տեսչական մարմնի գործունեության վերաբերյալ մի շարք խնդիրներ․ օրինակ՝ տեսչական մարմնի ղեկավար կազմը զբաղեցնում է վարչական պաշտոններ, ինչը որոշակի հակասություն է առաջացնում Աշխատանքի միջազգային կազմակերպության կոնվենցիայի պահանջների հետ։ Կոնվենցիան նախատեսում է, որ տեսչական մարմնի աշխատակազմը պետք է ունենա կայունություն և անկախություն, ինչպես նաև արտաքին ազդեցությունից պաշտպանվածություն ու երաշխավորություն։

«Տեսչության աշխատակիցները հիմնականում քաղծառայողներ են, օրենքը պարունակում է նրանց կարողությունների զարգացումը, անկախությունը, սակայն  խոսքը վերաբերում է վարչական պաշտոն ղեկավար կազմին, որտեղ այս սկզբունքները չեն աշխատում, և ուղղակի հենց Կոնվենցիայի պահանջը հակասության մեջ է Քաղծառայության մասին օրենքի դրույթներին»,- նշում է ԹԻՀԿ ներկայացուցիչը։

Հետազոտության հեղինակներն արձանագրված խնդիրները քննարկել են Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի ու ոլորտին առնչվող պետական այլ գերատեսչությունների հետ։ ԱԺ հանձնաժողովի փոխնախագահ Հերիքնազ Տիգրանյանը համակարծիք է հետազոտության հեղինակի հետ։ Նրա խոսքով՝ այս խնդիրը վերաբերում է բոլոր տեսչական մարմիններին։

«Ի վերջո՝ անկախությունը նշանակում է գործունեության մեջ որոշումներ կայացնելու ունակություն և պատասխանատվություն, և կայունությունը տվյալ մարմնի գործունեության անվտանգության երաշխիքն է։ Եվ քանի որ դրանք այսօր համարվում են վարչական պաշտոններ, իրենք փոփոխության ենթակա են, և այս դեպքով մենք կայունությունը խաթարված ենք տեսնում»,- ասում է Տիգրանյանը։

Հետազոտությամբ արձանագրված հաջորդ խնդիրը վերաբերում է տեսուչների կարիքների գնահատմանն ու վերապատրաստումներին։ Մասնավորապես, 2021 թվականի հուլիսից մինչ օրս թափուր հաստիքներ կան, որոնք դեռ չեն համալրվել։

Ինչ վերաբերում է կարողություններին ու վերապատրաստումներին, հետազոտության հեղինակը նշում է․ «Տեսուչների վերապատրաստումները և կարիքների գնահատումը վերապահված են վարչապետի աշխատակազմին, որն իր ունեցած ծանրաբեռնվածությամբ և հեռավորությամբ դժվար թե կարողանա կանխատեսել, թե տեսուչն ինչ կարիքներ ունի վերապատրաստման»։

Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Հերիքնազ Տիգրանյանն այս խնդրի հետ ևս համաձայն է և փոփոխության կարիք է տեսնում․ «Կներեք, բայց ինձ մոտ տպավորություն է, որ վերապատրաստման ծրագրերը քաղծառայողների համար կազմվում են ըստ այն հանգամանքի, թե ինչ մասնագետներ են գտնում դասավանդման համար, կամ ով ինչ մոդուլ է առաջարկում դասավանդման համար, բայց որևէ ձև կարիքը չի արտահայտում»:

Տիգրանյանը նշում է՝ վերապատրաստման ծրագիրը պետք է մշակվի տվյալ տեսչական մարմնի կողմից։

«Տեսչական մարմինը պետք է կարիքի գնահատում անի։ Ինքն ավելի լավ է ճանաչում և տեսնում իր տեսուչի կարիքները, և ըստ կարիքի պետք է ձևավորի, թե կոնկրետ ինչ ծրագրեր են անհրաժեշտ տեսուչներին՝ ավելի բարձր որակով ստուգումներ անելու համար»,- ասում է նա։

Մյուս խնդիրը վերաբերում է շահերի բախմանը․ ըստ Կոնվենցիայի՝ տեսուչը չի կարող ունենալ մասնաբաժին այն ընկերությունում, որոնց նկատմամբ վերահսկողություն է իրականացնում։ Հանրային ծառայության մասին օրենքը որոշ սահմանափակումներ ունի այս մասով, սակայն բացակայում են ստուգման ընթացակարգերը։

«Այսինքն, երբ տեսուչին ուղարկում են ստուգման, ոչ ոք չի տեղեկանում այս պահանջների կատարման վերաբերյալ։ Մյուս խնդիրը վերաբերում է նրան, որ տեսուչները, որոնք հասանելիություն ունեն տնտեսվարողների մեծ տեղեկատվական բազաներին, պաշտպանում են այդ տեղեկատվական տվյալների հասանելիությունը՝ ընդհուպ մինչև աշխատանքից ազատելուց հետո դրանց հասանելի չդարձնելու այլ մարդկանց»,- ասում է պատգամավորը։

Հետազոտության մեջ, բացի արձանագրված խնդիրներից, ներկայացվել են նաև դրանց լուծմանն ուղղված առաջարկություններ՝ ըստ գերատեսչությունների։ Մասնավորապես՝ առաջարկվում է քննարկել Հայաստանում գործատուների կողմից արտադրական դժբախտ պատահարների պարտադիր ապահովագական համակարգի ներդրման նպատակահարմարության հարցը՝ նախաձեռնելով միջազգային փորձի մանրամասն ուսումնասիրություններ։

Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի հետազոտող, աշխատանքային իրավունքների հարցերով փորձագետ Իզաբելլա Իսկանդարյանը մատնանշում է Գերմանիայի փորձը, որտեղ ապահովագրական գործակալությունները ևս դերակատարում ունեն աշխատողների իրավունքների պաշտպանության հարցում։ Փորձագետի խոսքով՝ սա պայմանավորված է սոցիալական գործընկերության, համերաշխության բարձր մակարդակով։ Որոշ գործակալություններ կարող են նույնիսկ պատվիրակված լիազորություններ ունենալ պետության կողմից։

«Կանոնները միասին սահմանում են, հետո միասին էլ հետևում են, և սրանով է, թերևս, պայմանավորված նաև այն հանգամանքը, որ ստուգումն իրականացնելուց առաջ տեղեկացվում է գործատուին, ինչպես նաև աշխատակիցներ կարող են ներգրավվել։ Այսպիսով՝ նման գործելաոճը կարելի է դիտարկել, որպեսզի ներդրվի Հայաստանում»,- ասում է փորձագետը։

Առաջարկվում է նաև քննարկել տեսչություններում բարեվարքության մի շարք գործիքներ։

«Առաջարկում ենք քննարկման առարկա դարձնել ստուգումների գործընթացին նրանց ազատություն տալու հարցը՝ առանց նախապես զգուշացնելու։ Առաջարկում ենք տեղեկատվական բազաներ, որպեսզի հաղորդակցություն լինի։ Կառավարության որոշումը կա, սահմանված կարգը կա տեղեկատվությունը տարբեր մարմինների միջև փոխանակելու, սակայն մինչև օրս դա չի գործում։ Մյուսն աշխատանքային պայմանագրերի էլեկտրոնային հարթակների մասին է, որ տեսուչներին հնարավորություն տրվի իրենց հեռախոսներով այդ տեղեկատվությունը ունենալ, ոչ թե գնան աշխատավայր, այլ ցանկացած պահի ունենան, արագ կողմնորոշվեն»,- ասում է նա։

ԹԻՀԿ փորձագետ Իզաբելլա Իսկանդարյանը նաև նշում է Չինաստանի փորձը․ տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով ստեղծել են ընդհանուր հարթակ, որտեղ տեսուչների կողմից հավաքագրվող ինֆորմացիան մեկտեղվում է։

«Բացի այդ, գրանցվում է նաև հանրությունից ստացվող տեղեկությունները, որը հիմք է հանդիսանում  տնտեսվարողների ռիսկայնությունը գնահատելու համար։ Մյուս կողմից` տեսուչները կարողանում են հաղորդակցվել միմյանց հետ իրենց հասանելի ինֆորմացիան փոխանակելով, և սա իսկապես արագացնում է գործընթացը։ Տեսուչներն օրվա ցանկացած ժամի պետք է կարողանան մուտք գործել տնտեսվարող սուբյեկտի տարածք և ստուգումներ իրականացնել՝ առանց նախապես ծանուցման։ Սա սահմանվում է Աշխատանքի միջազգային կազմակերպության կոնվենցիաներով։ Իսկ Հայաստանում կա պայման, որ նախապես պետք է տեղեկացնել տնտեսվարող սուբյեկտին, հանձնարարականը հանձնել, այսպիսի վարչարարությունը լրացուցիչ բարդություններ կարող է առաջացնել»,- նշում է Իսկանդարյանը։

Չնայած տեսուչների համար տնտեսվարողի սուբյեկտ անարգել մուտք գործելու հնարավորություն ստեղծելու պահանջին՝ Կոնվենցիան մյուս կողմից սահմանում է տնտեսվարող սուբյեկտի ինֆորմացիան գաղտնի պահելու պահանջ։ Տեսուչները պարտավոր են իրենց հայտնի դարձած տեղեկությունները պաշտպանել ոչ միայն իրենց գործունեության ընթացքում, այլև դրանից հետո։

«Մենք ուսումնասիրել ենք ԱՄՆ-ի, Չինաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի փորձը։ Գրեթե բոլոր երկրներում անանուն բողոք ներկայացնելու հնարավորությունը նախատեսվում է։ Ցանկացած մարդ կարող է բողոք ներկայացնել, բայց մյուս կողմից՝ ՀՀ-ում այդ հնարավորությունը չկա»,- նշում է Իզաբելլա Իսկանդարյանը։

Տեսուչները պետք է կարողանան նաև անհապաղ դադարեցնել աշխատանքը, եթե աշխատողի կյանքին կամ առողջությանն անմիջական վտանգ է սպառնում։ Սա ևս Աշխատանքի միջազգային կազմակերպության կոնվենցիաների պահանջն է։ Ըստ փորձագետի՝ Հայաստանում ևս նման հնարավորություն կա, սակայն այն միջնորդավորված է․ «Օրինակ՝ Լեհաստանն անմիջապես թույլ է տալիս, որպեսզի տեսուչը դադարեցնի, իսկ Հայաստանում տեսչական մարմնի ղեկավարի միջոցով է սա կատարվում։ Անհրաժեշտ է տեսուչին նման դերով օժտել»։

ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Հերիքնազ Տիգրանյանը նշում է՝ ստուգումներից առաջ եռօրյա ժամկետում ծանուցման պահանջն արդեն վերացվել է։

«Տեսուչը հիմա չունի պարտավորություն ստուգման գնալուց առաջ նախապես ծանուցելու։ Բայց միայն ծանուցման պահանջը հանեցինք, իսկ կոնվենցիան ասում է՝ օրվա ցանկացած ժամի գնալ ստուգել, իսկ քանի որ տեսուչը քաղծառայող է, մեզ մոտ խնդիր է լինելու՝ ինչպես է քաղծառայողը աշխատանքից դուրս իրականացնելու իր հսկողական գործառույթները»,- նշում է նա։

Օրենսդիր մարմնի ներկայացուցիչը, ընդհանուր առմամբ, ընդունելի է համարում հետազոտության հեղինակների ներկայացրած առաջարկությունները։ Պատգամավորի խոսքով՝ ընդհանրապես տեսչության գործունեությունը, փիլիսոփայությունը վերանայման կարիք ունի։

«Տեսչականի գաղափարախոսությունը, կարծես, միշտ եղել է գնալ, ստուգումներ անցկացնել, բացահայտել խախտումները։ Բայց շատ ավելի կարևոր է կանխարգելիչ գործառույթը։ Տեսչությունը պետք է տնտեսվարողին դիտարկի որպես գործընկեր, և խորհուրդ տա՝ ինչպես անի, որ ճիշտ կիրառի»,- նշում է պատգամավորը։

Նրա խոսքով՝ զեկույցում տեղ գտած խնդիրներն ունեն տարբեր հասցեատերեր։ Ինչ վերաբերում է օրենսդրական կարգավորումներին, վստահեցնում է՝ իրենք կնախաձեռնեն, սակայն հիմնական փոփոխությունները պետք է կատարի գործադիրը՝ ենթաօրենսդրական ակտերի միջոցով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անժելա Պողոսյան