Նախաձեռնությամբ առաջարկվում է կանոնակարգել հրագործական նյութերի արտադրությունը, ներմուծումն ու առեւտրի իրականացման ոլորտը

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հեղինակած ««Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից նախագծերի փաթեթով առաջարկվում է սահմանել պայթուցիկ նյութերի եւ պայթեցման սարքավորումների, ինչպես նաեւ հրագործական արտադրատեսակների արտադրությունը, ներմուծմամբ զբաղվելու գործունեությունը, առեւտուրը, պահեստավորումը, կիրառումը (շահագործումը), պայթեցման աշխատանքների կատարումը որպես լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներ, սահմանել պետական տուրքի դրույքաչափը նշված գործունեության տեսակներով զբաղվելու համար, ինչպես նաեւ տուգանքները վերոհիշյալ ոլորտներում իրավախախտումների համար․ տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից։

Հեղինակի հավաստմամբ ներկայումս հրագործական նյութերի արտադրությունը, ներմուծումը եւ առեւտուրն իրականացվում են «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքով սահմանված ծանուցման ենթակա գործունեության իրականացման պարզ ընթացակարգով, սակայն հաշվի առնելով, որ այդ գործառույթները պարունակում են անվտանգության, առողջապահական եւ այլ բաղադրիչներ, անհրաժեշտություն է առաջացել գործընթացը բերել լիցենզավորման դաշտ, ինչը հնարավորություն կտա վերահսկողության ավելի գործուն միջոցներ ձեռնարկելու համար:

Նշվել է նաեւ, որ նախագծերի փաթեթի ընդունումը հիշատակված գործընթացը կդարձնի ավելի վերահսկելի` լիցենզիաների տրամադրման ելակետային չափորոշիչներ եւ պարտադիր պահանջներ սահմանելու միջոցով եւ կունենա սոցիալական առումով դրական ազդեցություն` պայմանավորված անվտանգության, առողջապահական եւ այլ բաղադրիչներով:

Ըստ Սիսակ Գաբրիելյանի` նախագծի ընդունման արդյունքում պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների ներկրումը, պահեստավորումը, կիրառումը (շահագործումը), հրագործական նյութերի, արտադրանքերի ներմուծմամբ զբաղվելու գործունեությունը, արտադրությունը, պահեստավորումը, առեւտուրը եւ կիրառումը կբերվի լիցենզավորման դաշտ, ինչը հնարավորություն կտա վերահսկողության ավելի գործուն միջոցներ ձեռնարկելու եւ լիցենզիաների տրամադրման ելակետային չափորոշիչներ եւ պարտադիր պահանջներ սահմանելու համար:

Սահմանվում են նաեւ Երեւանում տեխնիկական նշանակության հրագործական արտադրատեսակի կիրառման թույլատրելի վայրերը, պահանջները եւ պայմանները:

Խստացվում են խախտումների համար տուգանքների չափերը:

Օրենսդրական փաթեթն ուժի մեջ կմտնի վեց ամիս հետո:

Հեղինակը ներկայացրել է արտասահմանյան մի շարք երկրների ոլորտում առկա նրանց փորձը:

ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը ներկայացրել է փաթեթի վերաբերյալ Կառավարության դրական եզրակացությունը: Գործադիրի բոլոր առաջարկներն ընդունվել են հեղինակի կողմից:

Օրենսդրական փաթեթը ստացել է դրական եզրակացություն:

Հարցը քննարկվել է Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` մարտի 15-ի նիստում: