«Հակաադրբեջանական արշավ»․ Բաքուն արձագանքել է Փաշինյանի հայտարարություններին

Լուրեր

19.05.2024 | 21:00
Եկեղեցի-պետություն բաժանման, թագավոր օծելու և քաղաքացիական կրոնի մասին. ապաքաղաքական զրույց Ստեփան Դանիելյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2024 | 20:46
Որպես Իրանի մերձավոր և բարեկամ հարևան՝ պատրաստ ենք ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն․ ՀՀ ԱԳՆ
19.05.2024 | 20:37
Բարեկամական ողջույններից հետո մեզ լրջորեն անհանգստացրել է ուղղաթիռի արտակարգ վայրէջքի լուրը․ Ալիև
19.05.2024 | 20:08
Իրանի նախագահին ուղեկցող թղթակիցը մանրամասներ է հայտնել
19.05.2024 | 19:59
Ուշադիր հետևում ենք իրավիճակին․ Շառլ Միշելը՝ Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի վթարի մասին
19.05.2024 | 18:32
Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը կործանվել է, փրկարարները փորձում են հասնել դեպքի վայր
19.05.2024 | 17:27
Արարատ Միրզոյանը մայիսի 20-ին աշխատանքային այցով կմեկնի Վիեննա
19.05.2024 | 17:15
Իրանի նախագահին և ԱԳ նախարարին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել
19.05.2024 | 16:23
Մեկնարկել է Գյումրու միջազգային թատերական փառատոնը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
19.05.2024 | 15:41
Ալիևը հուսադրող է համարել սահմանազատման գործընթացի սկիզբը
19.05.2024 | 14:49
ԱԱԾ հայտարարությունը՝ Կիրանցի մուտքը փակելու մասին
19.05.2024 | 14:45
Կասկադում Ազնավուրի 100-ամյակին նվիրված համերգ կկայանա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2024 | 13:47
Վահագն Չախալյանի խափանման միջոցը փոխվել է. փաստաբան
19.05.2024 | 13:28
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով
19.05.2024 | 12:42
ԳՇ պետը հետևել է ՀՀ ԶՈՒ-ի ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության գործնական փուլին
Բոլորը

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ նախօրեին մամուլի ասուլիսում հնչեցրած հայտարարություններին։ Մասնավորապես, գերատեսչության խոսնակ Այխան Հաջիզադեն, շարունակելով սպառնալ Հայաստանին, նշել է, թե «Նիկոլ Փաշինյանի հակաադրբեջանական արշավը, ներառյալ՝ հռետորաբանությունը, որը խաթարում է խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցությունները և միջազգային միջնորդների ջանքերը, Հայաստանին լավ բան չի խոստանում»։

Նա նշել է, թե Հայաստանի տարածքից, իբր, «ադրբեջանցիներին տեղահանել են», նաև շարունակել պետական քարոզչական կեղծ թեզեր հնչեցնել։

Մարդու իրավունքների և ազատությունների առումով աշխարհում վատթարագույն դիրքերում գտնվող երկրներից մեկի ԱԳՆ խոսնակը նշել է, թե «Հայաստանը, որը ոչ մի արժեք չի տալիս մարդու իրավունքներին և ձգտում է պահպանել «էթնիկ զտումների վրա հիմնված մոնոէթնիկ պետության տիտղոսը»»։

Ի դեպ, մոնոէթնիկ պետություն լինելու մեջ որևէ արտառոց ու հանցավոր բան չկա, ինչպես տարիներ շարունակ քարոզում է Բաքվի քարոզչամեքենան, աշխարհում բազմաթիվ այդպիսի պետություններ կան, ինչպիսին է, օրինակ, G7-ի անդամ Ճապոնիան։

«Անընդունելի է, որ Հայաստանի վարչապետը կրկին փորձում է միջամտել հայազգի բնակիչների հետ երկխոսության հարցին, սադրիչ հայտարարություններ անել՝ ուղղված ղարաբաղյան տարածաշրջանի նկատմամբ Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ և օգտագործել այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք են «ժողովուրդը» և «Ղարաբաղի կառավարությունը»։ Հայաստանը շահագրգռված չէ խաղաղության համաձայնագրով, քանի որ դեմ է հաշտության համաձայնագրի տեքստում Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները բացառող կետերին, խրախուսում է հետագա խախտումները նույնիսկ համաձայնագրի տեքստի պատրաստման ժամանակ, թաքցնում է այդ ոչ կառուցողական մոտեցումները և առաջ քաշում այնպիսի գաղափարներ, ինչպիսիք են «միջազգային մեխանիզմներ» և «միջազգային երաշխիքային ինստիտուտ»»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ, որով Բաքուն ևս մեկ անգամ բացահայտում է, որ կառուցողական դիրքորոշման ցանկություն չունի։

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունն ամենօրյա ռեժիմով քննադատող և ԵՄ միջնորդությամբ հանդիպումից հրաժարվող Բաքուն, փաստորեն, Հայաստանին է մեղադրում ԵՄ միջնորդական ջանքերին դեմ լինելու մեջ։

«Այն, որ Հայաստանի վարչապետը ճեպազրույցում ասաց, որ պատրաստ է ստորագրել մի նախագիծ, որտեղ միայն նշված են Հայաստանի առաջարկները և հաշվի չեն առնվում Ադրբեջանի առաջարկները, խաղաղ գործընթացի նկատմամբ անտարբերության ևս մեկ ապացույց է, և կարծում եմ՝ Հայաստանի այս ապակառուցողական գործողությունները պետք է դատապարտվեն միջազգային հանրության կողմից և կանխվեն»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ի դեպ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պարբերաբար հայտարարում է, որ խաղաղության պայմանագիր Հայաստանի հետ կարող է կնքվել բացառապես Բաքվի առաջարկած հինգ սկզբունքներով։

Էմմա Չոբանյան