Ադրբեջանում օտարերկրացու են ձերբակալել լրտեսության մեղադրանքով

Լուրեր

09.10.2026 | 11:42
Լոռիում քննարկվել է ԱԲ-ի կիրառումը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համար
09.10.2026 | 11:32
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է
09.10.2026 | 11:24
Ադրբեջանի քաղաքացին դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ «Հայաստանում ապաստան ստանալու» խնդրանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 11:22
Կլիչկոն Կիևի բնակիչներին խորհուրդ է տվել ժամանակավորապես հեռանալ քաղաքից
09.10.2026 | 11:13
ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր երկրները միացել են ՖԻՖԱ-ում բարեփոխումների կոչին՝ բացառությամբ Ադրբեջանի
09.10.2026 | 11:05
COP17-ին ընդառաջ Կառավարությունը ԱԺ-ում օրենքի նախագիծը ներկայացնելու պատասխանատու է նշանակել
09.10.2026 | 10:52
Սիսիանում 6-ամյա երեխային ապտակելու կասկածանքով ձերբակալվել է դասապատրաստող ուսուցչուհին
09.10.2026 | 10:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մինչև նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունները չի հարձակվի Իրանի վրա
09.10.2026 | 10:30
Ալիևը հույս է հայտնել, որ Թրամփը Նոբելյան մրցանակի կարժանանա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերի համար
09.10.2026 | 10:29
Նեյմարի դուբլը «Սանթոսին» փրկել է պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
Բոլորը

Ադրբեջանի Պետական ​​անվտանգության ծառայությունը հայտարարել է լրտեսության կասկածանքով օտարերկրյա քաղաքացու ձերբակալման մասին, գրում են տեղական լրատվականները։

Գերատեսչության հաղորդագրության մեջ նշվում է, որ Պետանվտանգության ծառայության վարույթում գտնվող քրեական գործի քննության ընթացքում հիմնավոր կասկածներ են առաջացրել, որ օտարերկրյա քաղաքացի Մոհամմադ Գաեդին (ծնված 1994թ.) կատարել է հանցավոր լրտեսական գործունեություն Ադրբեջանի տարածքում։ Գաեդին, Բաքվի պնդմամբ, օտարերկրյա հետախուզական գործակալության հանձնարարությամբ զբաղվել է տեղեկությունների հավաքմամբ ու փոխանացմամբ, որոնք պետական գաղտնիք են պարունակում՝ ի վնաս Ադրբեջանի անվտանգության, մասնավորապես, անձնական տվյալներ ձեռք բերելով ադրբեջանցի իրավապահների մասին՝ անձնական կապեր հաստատելով և նրանց ներգրավելով համագործակցության մեջ:

«Գաեդի Մոհամմեդ Նաջաֆ օղլուն քրեական պատասխանատվության է ենթարկվել  քրեական օրենսգրքի 276 հոդվածով։ Նրա նկատմամբ, դատարանի որոշմամբ, խափանման միջոց է ընտրվել կալանավորումը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Էմմա Չոբանյան