Քննարկվել է Ֆրանկոֆոնիայի խաղերը ՀՀ-ում անցկացնելու հնարավորությունը

Լուրեր

09.09.2026 | 11:04
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 10:58
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերում
09.09.2026 | 10:41
Հրդեհ Քարաբերդում․ այրվել է մոտ 700 հակ անասնակեր
09.09.2026 | 10:27
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում. Լևոն Ազիզյան
09.09.2026 | 10:11
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
09.09.2026 | 09:59
Պաշտպանության նախարարի չսպասված այցը Արարատյան հովտի զորամասերից մեկը
09.09.2026 | 09:44
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
09.09.2026 | 09:34
Կալանավորված տղամարդու որդին հոր միջնորդությամբ դիմել է քրեական ենթամշակույթի ներկայացուցչի․ ՆԳՆ ոստիկանություն
09.09.2026 | 08:46
Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Միջազգային տիեզերական գագաթնաժողովին
08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Ֆրանկոֆոնիայի խաղերի մի­ջազգային կոմիտեի տնօրեն Զեյնա Մինային՝ քննարկելու 2027 թ. Ֆրանկոֆոնիայի խաղերը ՀՀ-ում անցկացնելու հնարավորությունը. տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Կարեն Գիլոյանը:

Ողջունելով Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի տնօրեն Զեյնա Մինային՝ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել այցի համար՝ ընդգծելով, որ կարևորում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) հետ համագործակ­ցութ­յու­նը:

«Հայաստանը ՖՄԿ-ին անդամակցության առաջին իսկ օրվանից եղել է շատ ակտիվ, այդ թվում՝ կազմակերպության խոշոր միջոցառումների հյուրընկալության և կազմա­կերպման հարցերում: Հայաստանը վերջին տարիներին զգալի փորձ է կուտակել նաև մեր երկրում միջազգային խոշոր սպորտային միջոցառումներ անցկացնելու առումով։ Նախորդ տարի Երևանը հյուրընկալել էր բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը, այս գարնանը ՀՀ մայրաքաղաքում կանցկացվի ծանրամարտի Եվրոպայի, իսկ աշնանը՝ սամբոյի մեծահասակների աշխարհի առաջնությունը: Այս տարիներին կուտակված փորձը և Հայաստանի ակտիվ ներգրավումը ՖՄԿ բոլոր կառույցների գործունեության մեջ թույլ են տալիս Հայաստանին դիտարկել 2027 թվա­կանին կայանալիք Ֆրանկոֆոնիայի 10-րդ՝ հոբելյանական խաղերը Երևանում հյու­րընկալելու և համապատասխան հայտ ներկայացնելու հնարավորությունը»,- նշել է ԿԳՄՍ նախարարը։

Ժաննա Անդրեասյանը Զեյնա Մինային տեղեկացրել է նաև, որ 2018 թվականի Հայաստանում անցկացել է ՖՄԿ 17-րդ գագաթաժողովը՝ հյուրընկալելով 75 պետությունների կառավարության ղեկավարների և ներկայա­ցու­ցիչների։

«Մեր երկիրը գիտակցում է Ֆրանկոֆոնիայի խաղերի ամբողջ ծավալը և հսկայական պատասխանատվությունը։ Ձեր խորհրդատվությունը, դիտարկումները և գնահատականները մեզ համար շատ օգտա­կար կլի­նեն կազմակերպական աշխատանքներն արագացնելու և վերջնական որոշում կայացնելու տեսանկյունից»,- ավելացրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Ֆրանկոֆոնիայի խաղերի մի­ջազգային կոմիտեի տնօ­րեն Զեյնա Մինան շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և պատրաստակամության համար, ինչպես նաև մատնանշել, որ տպավորված է Հայաստանի մարզական և մշակութային ենթակառուցվածքներով:

«Ֆրանկոֆոնիայի մի­ջազգային խաղերը ներառում են բազմաթիվ մարզաձևեր, ունեն ազգային և միջազգային ժյուրի ու կոմիտե: Այն ավելի նման է Օլիմպիական խաղերին: Կարևոր պայման է, որ հյուրընկալող երկիրը նախարարի ղեկավարությամբ ստեղծի միջկառավարական ղեկավարող կոմիտե, որն էլ կզբաղվի խաղերի՝ ինչպես նախապատրաստական, կազմակերպչական, այնպես էլ տեխնիկական և համակարգման հարցերով»,- տեղեկացրել է Ֆրանկոֆոնիայի խաղերի մի­ջազգային կոմիտեի տնօ­րենը:

Կողմերը քննարկել են նաև խաղերի արարողակարգային, հեռարձակման, Հայաստանում ֆրանսերենի տարածման հետ կապված մի շարք հարցեր:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել կառուցողական հանդիպման համար, ինչպես նաև նշել, որ Հայաստանը մեծ փորձառություն ունի նմանօրինակ խաղերի կազմակերպման աշխատանքներում. «Ամեն տարի Հայաստանը պատշաճ կազմակերպում է Համահայկական խաղերը, որի շրջանակում հյուրընկալում է ավելի քան 6000 մասնակցի՝ 132 երկրից: Այս տարի Համահայկական ամառային ութերորդ խաղերը 17 մարզաձևերով կանցկացվեն օգոստոսին»: