Կոռուպցիոն բացահայտումները շատացել են, ինչը նշանակում է` կոռուպցիան շատացել է. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հրավիրված ասուլիսում անդրադարձավ հետևյալ հարցին, թե երբ փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը քաղաքապետարանի բյուջեով կատարվող ծրագրերը ծառայեցնում է որպես քարոզարշավ, դա կոռուպցիա չէ՞:

«2018 թվականից մինչև օրս Երևանում շրջանառությունից դուրս է բերվել 1000 «հուսահատության» գազել, դա ընդհանուր գազելների թվի 70 տոկոսն է: Այսօրվա դրությամբ` հազարից ավելի «մահվան» վերելակներ են փոխվել:
Ասում եք՝ Տիգրան Ավինյանն իր քարոզարշավի համար, կներեք, Երևանի ավագանու ընտրությունները քաղաքական ընտրություններ են ու մենք ենք այդ պարտավորությունը ստանձնել. եթե դուք համարում եք, որ նոր ավտոբուսների ձեռքբեումը կոռուպցիա է, վերելակների փոխումը կոռուպցիա է, նոր աղբատար համակարգի ստեղծումը կոռուպցիա է, ճանապարհների ասֆալտապատումը կոռուպցիա է՝ ուրիշ խնդիր է։
Այլ բան, որ ինչպես գիտենք, ցավոք սրտի, գնումների ու այլ ոլորտներում միշտ էլ ռիսկեր կան ու այդ ռիսկերը մենք էլ ենք բացահայտում, դուք էլ եք բացահայտում, ոչ մի բան անարձագանք չի մնում», – նշեց Փաշինյանը:

Փաշինյանի խոսքով` կոռուպցիոն բացահայտումները շատացել են, ինչը նշանակում է նաև, որ կռուպցիան շատացել է:

«Գիտեք, 2019 թվականին, ցավով եմ ասում, մեր քաղաքական թիմի անդամ կար կալանավորված կոռուցպիոն մեղադրանքով։ Այսօր մեղադրյալի կարգավիճակ ունեն իմ առաջարկությամբ նշանակված բարձրաստիճան պաշտոնյաներ։ Սա վկայում է, որ մեր պայքարը կոռուպցիայի դեմ լինելու է անկոմպրոմիս:

Հայաստանում համակարգային կոռուպցիա, հաստատում եմ՝ չկա, որովհետև, եթե համակարգային կոռուպցիա լիներ, բացահայտումները չէին լինի», – նշեց Փաշինյանը:

Վարչապետը վստահեցրեց՝ Հայաստանում իրավական համակագում ոչ մեկն իր վրա պատասխանատվություն չի վերցնի հորինված գործ ստեղծել:

«Այսօր Հայաստանում որևէ մեկի դեմ գործ սարքել ուղղակի հնարավոր չէ: Մեր իշխանությունն, իսկապես, առաջնորդվում է արժեքներով, ինչքանով հաջող, ինչքանով անհաջող՝ դա երկրորդ խնդիրն է, բայց որ առաջնորդվում է արժեքներով՝ ակնհայտ է: Այսօր դատական համակարգում աշխատում են մարդիկ, ովքեր այնքան սկզբունքային են, որ նրանց գործունեության պայմաններում որևէ մեկի վրա գործ սարքել հնարավոր չէ: Նախ`այդ հրահանգը չի լինի, երկրորդն էլ` հրահանգը կատարող չի լինի»։

Մանրամասները՝ տեսանյութում։