Պետք չէ զարմանալ Գյումրիում մաքսատան դիմաց ավտոմեքենաների հերթերից. ՊԵԿ նախագահ. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

21.11.2026 | 00:06
Էդուարդ Սպերցյանը մասնակցեց «Ալ Նասրի» նկատմամբ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 23:39
Հայաստանը համերաշխություն է հայտնում Վրաստանին այս դժվարին պահին. Փաշինյան
20.11.2026 | 23:13
Հայաստանն ու Ալբանիան քննարկվել են տնտեսական համագործակցության խորացման հեռանկարները
20.11.2026 | 23:00
Լոռու մարզում գազանջատումներ կլինեն
20.11.2026 | 22:47
Թուրքական արտադրության Kizilelma անօդաչու կործանիչն աշխարհում առաջինն է անցել զինվորական ծառայության
20.11.2026 | 22:33
Վաղարշապատի կամրջի հարակից ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար
20.11.2026 | 22:19
Բաքուն հայտնում է ահաբեկչական կազմակերպության անդամ Ադրբեջանի քաղաքացիների ձերբակալության մասին
20.11.2026 | 22:04
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.11.2026 | 21:50
Ադրբեջանի ընդդիմության ղեկավարի կալանքի թեման ուշադրության կենտրոնում է եղել Գերմանիայի ԱԳ նախարարի՝ Բաքու կատարած այցի ժամանակ
20.11.2026 | 21:36
Հայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի. նրանց մասնագիտացված բուժօգնություն կցուցաբերվի
20.11.2026 | 21:23
Թվային լուծումներ՝ մեկ էկոհամակարգում․ IDBank-ը՝ DigiTec 2026-ում
20.11.2026 | 21:11
Թրամփը հայտարարել է, որ Պուտինը Լեհաստանի ուղղությամբ «սխալմամբ մի քանի փոքր հրթիռ է արձակել»
20.11.2026 | 21:00
Տրագիկոմեդիա է․ ընդդիմությունը չի ուզում ազատվել վարչապետ Փաշինյանից, թեև մեղադրում է ադրբեջանական լինելու մեջ․ Արսեն Թորոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 20:50
Կառլեն Հովհաննիսյանը՝ «Ակրոնի» լավագույն ֆուտբոլիստ
20.11.2026 | 20:45
Euro 4-ը, խցանումներն ու Ավինյանը․ ո՞ր մեքենաները կարող են հայտնվել սահմանափակման տակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը բնական է համարում Գյումրու նորակառույց՝ Հյուսիսային մաքսատան դիմաց  ավտոմեքենաների մեծ հերթերը։

«Այցելել եմ մաքսատուն, տեսել եմ մեծ հերթերը․ դրանք պայմանավորված են նաև նրանով, որ մենք, ժամանակին հաշվի առնելով Գյումրի քաղաքի  շահերը, որոշել ենք, որ ավտոմեքենաների մաքսազերծումը պետք է տեղի ունենա Գյումրիում, և նման դեպքում հեթերից զարմանալ պետք չէ, ամբողջ ծավալը գալիս, կուտակվում է։

Իհարկե, վերջին ամիսներին այնքան շատացավ, որ մենք ժամանակավոր թե՛ արևելյան մաքսատանը՝ Վանաձորում և թե՛ Երևանում կազմակերպեցինք գործընթացը։  Այնտեղ հոսքերի հետ կապված խնդիրներ առաջացան, և հիմա Գյումրիում, բնականաբար, մեծ հերթեր են։

Կապված է նաև նրա հետ, որ ԵՏՄ որոշ երկրներ այնուհետև ապրանքները վերարտահանում են»։

Ռուստամ Բադասյանը տեղեկացրեց, որ օրական 200-ից ավելի տարանցման հայտարարագիր է գրվում Գյումրու մաքսատանը, և ավելի քան 200 մաքսազերծման պրոցես է կատարվում։

Այն, ըստ ՊԵԿ նախագահի, հսկայական հոսք է, որը նախկինում չկար։

ՊԵԿ նախագահն անդրադարձավ նաև թմրամիջոցների ներկրմանը, նշելով, որ բավական շատացել են ներկրման փորձերը, պատկերը մտահոգիչ է։

Մանրամասները՝ FactorTV-ի տեսանյութում։

Արմիկ Մովսիսյան