Թմրանյութ է հայտնաբերվել ողջ մնացած զինվորներից մեկի օրգանիզմում․ զարգացումներ Ազատի հրդեհի գործով․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

25.08.2026 | 11:48
Ռուսաստանը հարձակվել է Ուկրաինայի և Մոլդովայի սահմանին ևս մեկ անցակետի վրա
25.08.2026 | 11:46
Սիրուշոյի «Պռեգոմեշ» խանութ-սրահը փակ է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 11:44
Փաշինյանը միլիոնատեր է, թե միլիարդատեր` իշխանափոխությունից հետո է պարզվելու. Սևակ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 11:30
Երևանում մեկնարկում է Անդրանիկ Հարոյանին նվիրված հուշամրցաշարը, կայացել է վիճակահանությունը
25.08.2026 | 11:25
Չեմ տեսել` հանրությունը պահանջի, որ Քոչարյանի որդիները չժառանգեն այս բնակարանը. Սուքոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 11:22
ԱՄՆ-ն Իրանի մեկուսացման նոր գործողություն է սկսել Թեհրանի և նրա գործընկերների դեմ «տնտեսական հարձակման» շրջանակում
25.08.2026 | 11:21
Խուզարկում են նաև Սիրուշոյի ընկերությունը. Ալեքսանդր Կոչուբաև. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 11:13
«Փլեյ սիթի»-ից մինչև «Կապուտակ Սևան»․ Քոչարյանը ձերբակալվել է պետգույքի օտարման գործով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 10:59
Ռոբերտ Քոչարյանի համար շտապօգնություն է հրավիրվել Հակակոռուպցիոն կոմիտե․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 10:53
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Կրասնոդարի երկրամասը․ 2 մարդ է զոհվել, հրդեհվել է նավթավերամշակման գործարանը
25.08.2026 | 10:46
Փաստաբան Կոչուբաևին չեն թույլատրում մտնել Քոչարյանի բնակարան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 10:40
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանին թույլատրեցին մտնել Լևոն Քոչարյանի բնակարան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 10:35
Ռոբերտ Քոչարյանն ու նրա ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը, ձերբակալվել են
25.08.2026 | 10:24
Փաշինյանն ու Կառավարության անդամները ԱԺ նիստից առաջ սրճել են Սարյան փողոցում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 10:00
ԱԺ-ն շարունակում է քննարկել Կառավարության ծրագիրը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Հայտնի է Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողներից 8-ի մահվան պատճառը։ Դիակների դատաբժշկական փորձաքննության եզրակացությունների համաձայն՝ մահը վրա է հասել «շմոլ գազից և այրվածքային շոկից»։ 15 զինծառայողներից 14-ի ծնողների ներկայացուցիչ, փաստաբան Նորայր Նորիկյանն արժանահավատ չի համարում փորձաքննության արդյունքները, բացի այդ, նշում է, որ եզրակացություններն ավելի շատ հարցեր են առաջացրել, քան տվել դրանց պատասխանները։

«Բնականաբար, որոշակի հարցեր են առաջացել, թե ինչ շմոլ գազի մասին է խոսքը, երբ է այն ներթափանցել ննջասենյակ, ինչ է տեղի ունեցել հրդեհից առաջ, ով է վառել վառարանը, ինչպես է առաջացել գազը, և եթե, ըստ եզրակացության, զինվորների մահը վրա է հասել շմոլ գազից, ապա ինչպե՞ս բացատրել այն հանգամանքը, որ տարածքում ողջ մնացած զինվորներն առնվազն չեն թունավորվել»,- ընդգծում է Նորայր Նորիկյանը։

Որ փորձաքննության արդյունքներն ավելի են խորացրել կասկածները և ընդլայնել հակասությունների շրջանակը, ասում է նաև կապիտան Եղիշե Հակոբյանի փաստաբան Հովսեփ Սարգսյանը։

«Չէին կարող 8 հոգի մահանալ շմոլ գազից։ Եթե շմոլ գազից 8 հոգի մահացել են, նշանակում է, որ առաջին մահացողներից մեկը պիտի լիներ հենց Եղիշե Հակոբյանը»,- ասում է Սարգսյանը։

Եզրակացություններով արձանագրված է, որ ջերմային այրվածքներն առաջացել են կենդանության օրոք՝ բոցի ներգործության հետևանքով, այրվածքներն ու շմոլ գազով թունավորումն առողջությանը պատճառել են ծանր վնաս, որոնք հանգեցրել են զինծառայողների մահվան։ Զոհված Հայկ Կիրակոսյանի հայրը՝ Գաբրիել Կիրակոսյանն ասում է՝ եթե տղաները ողջ են եղել, ապա գիտակից չեն եղել։

Դատաբժշկական փորձաքննության եզրակացություններով՝ զոհված 8 զինծառայողների մարմնում թմրանյութեր և հոգեմետ նյութեր չեն հայտնաբերվել, չեն եղել նաև արյան մեջ ալկոհոլի պարունակության շեղումներ։ Այդ դեպքում, ինչո՞ւ զինվորները դուրս չեն եկել, քանի որ, ըստ կապիտան Հակոբյանի ցուցմունքի, ննջարանի դուռը բաց է եղել, իսկ կրակը ոչ թե անմիջապես, այլ 15-20 րոպե անց է հասել զինվորների ննջարան։ Դեպքից անցել է շուրջ երկու ամիս, բայց մինչ օրս չկան այս և մի շարք այլ հարցերի պատասխաններ, եղած տեղեկություններն էլ հակասական են։

Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանն ասում է՝ կապիտան Եղիշե Հակոբյանի օրգանիզմում թմրանյութ չի հայտնաբերվել, բայց այն հայտնաբերվել է ողջ մնացած զինվորներից մեկի օրգանիզմում։ Թե որ զինվորի մասին է խոսքը, կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը չհստակեցրեց։

Մինչև հունվարի 19-ի ողբերգական հրդեհը՝ նույն զորամասում թմրանյութի հայտնաբերման փաստով քրեական օրենսգրքի երկու հոդվածներով քրեական վարույթ է հարուցված եղել՝ ասաց Աբրահամյանը։ Վարույթը չի կցվել հրդեհի գործին, առանձին է քննվում։ ՔԿ մամուլի խոսնակն ասաց, եթե առնչություն ունենար հրդեհի գործի հետ, ապա առանձին չէր քննվի։

Հրդեհի հետ կապ ունեցող անձանց հարցաքննությունը շարունակվում է։ ՔԿ մամուլի խոսնակից հետաքրքրվեցինք՝ կա՞ որևէ ցուցմունք, որը հերքում է պաշտոնական՝ այս պահին հրապարակված միակ վարկածը։

«Նախկինում էլ ստացվել են տեղեկություններ պաշտոնական վարկածից շեղվող հանգամանքների վերաբերյալ, որոնք դարձվել են քննության առարկա»,- ասաց Գոռ Աբրահամյանը։

Կապիտան Եղիշե Հակոբյանի ցուցմունքը կիաստ է մնացել, քննիչը փոխվել է, գործով մեղադրյալը, որը բուժհաստատությունում է, առաջիկայում նորից ցուցմունք կտա՝ ասաց փաստաբան Հովսեփ Սարգսյանը։ Հրդեհի գործով, բացի Եղիշե Հակոբյանից, 4 մեղադրյալ կա, նրանցից 2-ը կալանավորված են, 2-ը՝ տնային կալանքի տակ։

Դեռ չկա «Հրդեհատեխնիկական, պայթյունատեխնիկական ու շինարարատեխնիկական» համալիր փորձաքննության եզրակացությունը։ Տուժող կողմը հայտարարում է, որ ուժերի ներածին չափով անելու է առավելագույնը՝ այս գործի բոլոր ու իրական հանգամանքները բացահայտելու համար։ Նորայր Նորիկյանը չի բացառում կրկնակի դատաբժշկական փորձաքննություն անցկացնելու վերաբերյալ միջնորդության ներկայացման հնարավորությունը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան