Կարմրուկով հիվանդը կարող է վարակել 18-20 մարդու․ Գայանե Սահակյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մարտի 4-ից հաստատված կարմրուկի դեպքեր ունենք, որոնք բերովի են և կապված են այլ երկրից Հայաստան եկած, չպատվաստված քաղաքացիների հետ։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում նշեց Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի փոխտնօրեն, «Իմունականխարգելման ազգային ծրագրի» ղեկավար Գայանե Սահակյանը։

«Տեղական դեպքեր այս պահին լոկալ բռնկման ձևով գրանցվում են, այսօրվա դրությամբ 46 դեպք ունենք, որից 36-ը երեխա են, իսկ 16-ը՝ մեծահասակ։ Երեխաները մինչև 8 տարեկան են, մեծահասակները՝ մինչև 64։ Դեպքեր ունենք գերազանցապես Երևանում, նաև մարզերում էլ են գրանցվել, որոնք կապված են նույն օջախի հետ։ 46 դեպքից 15-ը հոսպիտալացված, 17-ը չհոսպիտալացված են, որովհետև կլինիկական ցուցում չկա հոսպիտալացման, և նրանք գտնվում են անբուլատոր պոլիկլինակական հաստատությունների անմիջական բժշկական հսկողության ներքո։ Առողջացումով դուրս է գրվել 17 հիվանդ»,- նշեց Սահակյանը։

Նա նաև հավելեց, որ կարմրուկը սուր-վարակիչ, օդակաթիլային ճանապարհով տարածվող հիվանդություն է, հիմնականում համարվում է մանկական վարակիչ հիվանդություն, բայց մեծահասակները ևս կարող են հիվանդանալ, սովորաբար մեծահասակների մոտ ավելի ծանր է ընթանում։ Վիրուսն արտաքին միջավայրում բավականին կայուն է։

«Վիրուսը բավականին կոնտագիոս է, այսինքն՝ մեր իմացած բոլոր վարակիչ հիվանդություններից, իր վարակելիությամբ ամենաառաջին ինֆեկցիոն հիվանդությունն է։ Մեկ հիվանդ մարդը կարող է վարակել 18-20 մարդու։ Նույնիսկ կորոնավիրուսի համավարակի պայմաններում մենք այսպիսի թվեր չենք հրապարակել, սա է պատճառը, որ շատ արագ ինքը գտնում է այն անձանց, որոնք չպատվաստված են, իսկ եթե մարդը պատվաստված է, չի վարակվում։ Մեր դեպքերից 43-ը չպատվաստված են, 3-ը՝ մեկ դեղաչափ են պատվաստվել։

Կարմրուկը մյուս վարակիչ հիվանդություններից երկու շատ կարևոր առանձնահատկություն ունի, առաջինը, որ օրգանիզմից երբեք չի հեռանում կարմրուկը, մարդը եթե վարակվեց, վիրուսն ամբողջ կյանքում մնում է օրգանիզմում և բավական է, որպեսզի նպաստավոր միջավայր առաջանա և նորից գլուխ է բարձրացնում և շուրջ 7 տարի հետո կարող է մարդու մոտ առաջանալ շատ վատ բարդություն, կոչվում է ձգձգվող ենթասուր պանէնցեֆալիտ։ Այս դեպքում ուղեղի թաղանթն է բորբոքվում և գրեթե հարյուր տոկոսով մահվան ելք է ունենում։
Մյուս կարևոր առանձնահատկությունն այն է, որ բոլորի մոտ գրեթե 3 տարի իմուն համակարգի հիշողության կորուստ է առաջանում, սա է պատճառը, որ հիվանդանալուց հետո, հատկապես ծանր տարած դեպքերոմ, շատ ընկալունակ են դառնում արդեն այսպես ասած՝ ոչ վտանգավոր վիրուսների և մանրէների նկատմամբ»,-նշեց Գայանե Սահակյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։