ՀՀ-ն հետընթաց ունի Freedom House-ի ինդեքսում․ Վրաստանի ընդդիմությունը չի դադարեցնում ցույցերը․Լուրեր

Լուրեր

27.10.2026 | 00:08
Վարդան Մինասյանն աշխատանքի է անցել Լիբանանում
26.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.10.2026 | 23:19
Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան
26.10.2026 | 23:07
Ստորագրվել է հայ-գերմանական բնապահպանական համագործակցության վերաբերյալ հռչակագիր
26.10.2026 | 22:57
Իրանը, Պակիստանը, Թուրքիան և Սաուդյան Արաբիան քառակողմ հանդիպում են անցկացրել․ քննարկվել է տարածաշրջանային անվտանգությունը
26.10.2026 | 22:42
«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների օրը 408 ընտրատեղամասում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
26.10.2026 | 22:31
Տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի 5-րդ հանդիպման և Քաղաքականության բարձր մակարդակի երկխոսության նիստը
26.10.2026 | 22:13
ՄԱԿ-ի հանձնաժողովը Ռուսաստանին մեղադրել է մարդկության դեմ հանցագործությունների և մարդկանց առևտրի մեջ
26.10.2026 | 21:58
Ովքեր են իշխանության գալիս մարզերում․ ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները 21 համայնքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:43
ԿԲ-ն բարձրացնում է բանկերի կապիտալի հակացիկլիկ բուֆերը
26.10.2026 | 21:27
Ստեփանավանում «Գործարար»-ի թեկնածուն ՔՊ կուսակցության անդամ է․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:12
Մակրոնը զգուշացնում է՝ Ֆրանսիայում շաբաթ օրը կայանալիք ցույցերը կարող են «վտանգավոր» դառնալ
26.10.2026 | 21:00
Սա ընդդիմության մահախոսականը չէ․ ՏԻՄ ընտրություններին չմասնակցեցինք՝ նոր հարվածներ չստանալու համար․ Արման Աբովյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 20:43
Կրեմլը հուսով է շարունակել Բելգրադի հետ համագործակցությունը՝ Սերբիայում իշխանության փոփոխությունից հետո
26.10.2026 | 20:28
Եթե մեր թեկնածուն ազատության մեջ լիներ և բռնաճնշումներ չլինեին, արդյունքն այլ կլիներ․ Աբրահամյանը՝ Ստեփանավանի ընտրությունների ելքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը
  • Քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել զորամասում զոհված զինծառայողի դիակի հայտնաբերման վերաբերյալ։ Հաղորդագրության համաձայն՝ ժամկետային զինծառայող Անդրանիկ Օհանյանի դին հայտնաբերվել է զինավանի հավաքակայանի հարակից անտառում՝ ծառից կախված վիճակում: Նախաձեռնվել է քրեական վարույթ։
  • Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Ազատությունն աշխարհում» տարեկան զեկույցը, որում Հայաստանը նահանջել է մեկ հորիզոնականով և 54 միավորով շարունակում է մնալ մասամբ ազատ երկրների շարքում: Զեկույցում նշվում է, որ դատարանները բախվում են համակարգային քաղաքական ազդեցության, իսկ դատական ինստիտուտները խարխլված են կոռուպցիայի պատճառով: իրավապաշտպանները նշում են, որ ոստիկանության կողմից կալանավորների նկատմամբ բռնությունների և բանտերում վատ պայմանների մասին հաղորդումները շարունակվում են: Հակամարտության մասով զեկույցում նշվում է, որ Ադրբեջանին և Լեռնային Ղարաբաղին հարող տարածքներում՝ էթնիկ հայերով բնակեցված տարածքներում խաղաղ բնակիչները շարունակում են մնալ ֆիզիկական բռնության ենթարկվելու վտանգի տակ: Զեկույցում վերահաստատվում է, որ 2022 թվականի սեպտեմբերին ադրբեջանական զինուժը մտել է հայկական տարածք։
  • Վրաստանի ընդդիմությունը հայտարարել է բողոքի ցույցերը շարունակելու ծրագրերի մասին՝ չնայած «օտարերկրյա գործակալների» մասին օրինագիծը հետ կանչելուն։ Ընդդիմադիրները հայտարարել են, որ չեն դադարեցնելու ակցիաները, քանի դեռ իշխանությունը չի բացատրել, թե ինչ պայմաններով է հետ կանչել նախագիծը, և քանի դեռ բոլոր ձերբակալված ցուցարարները ազատ չեն արձակվել։

Այս ժամի լուրերը՝ տեսանյութում։