ՌԴ-ն խեղդում է Վրաստանին, հետո՝ ՀՀ-ի հարցը լուծի․ պուտինյա՛ն է «օտարերկրյա գործակալի» օրենքը․ Էդուարդ Այվազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 00:08
Վարդան Մինասյանն աշխատանքի է անցել Լիբանանում
26.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.10.2026 | 23:19
Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան
26.10.2026 | 23:07
Ստորագրվել է հայ-գերմանական բնապահպանական համագործակցության վերաբերյալ հռչակագիր
26.10.2026 | 22:57
Իրանը, Պակիստանը, Թուրքիան և Սաուդյան Արաբիան քառակողմ հանդիպում են անցկացրել․ քննարկվել է տարածաշրջանային անվտանգությունը
26.10.2026 | 22:42
«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների օրը 408 ընտրատեղամասում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
26.10.2026 | 22:31
Տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի 5-րդ հանդիպման և Քաղաքականության բարձր մակարդակի երկխոսության նիստը
26.10.2026 | 22:13
ՄԱԿ-ի հանձնաժողովը Ռուսաստանին մեղադրել է մարդկության դեմ հանցագործությունների և մարդկանց առևտրի մեջ
26.10.2026 | 21:58
Ովքեր են իշխանության գալիս մարզերում․ ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները 21 համայնքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:43
ԿԲ-ն բարձրացնում է բանկերի կապիտալի հակացիկլիկ բուֆերը
26.10.2026 | 21:27
Ստեփանավանում «Գործարար»-ի թեկնածուն ՔՊ կուսակցության անդամ է․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:12
Մակրոնը զգուշացնում է՝ Ֆրանսիայում շաբաթ օրը կայանալիք ցույցերը կարող են «վտանգավոր» դառնալ
26.10.2026 | 21:00
Սա ընդդիմության մահախոսականը չէ․ ՏԻՄ ընտրություններին չմասնակցեցինք՝ նոր հարվածներ չստանալու համար․ Արման Աբովյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 20:43
Կրեմլը հուսով է շարունակել Բելգրադի հետ համագործակցությունը՝ Սերբիայում իշխանության փոփոխությունից հետո
26.10.2026 | 20:28
Եթե մեր թեկնածուն ազատության մեջ լիներ և բռնաճնշումներ չլինեին, արդյունքն այլ կլիներ․ Աբրահամյանը՝ Ստեփանավանի ընտրությունների ելքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը Սամցխե-Ջավախքի Մեդիա վերլուծական կենտրոնի տնօրեն Էդուարդ Այվազյանի հետ

-Պարո՛ն Այվազյան, այս պահին ի՞նչ է կատարվում Վրաստանում և ինչո՞ւ տեղի ունեցան ցույցերը։

-Երեկ բավականին բուռն ցույց տեղի ունեցավ Վրաստանում այն բանից հետո, երբ խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց վիճահարույց օրենքը, ըստ որի՝ բոլոր ՀԿ-ները և լրատվամիջոցները, որոնք այլ երկներից են ֆինանսավորվում, պետք է կոչվեն «արտաքին ուժերի գործակալներ» և պետք է պետական ռեեստրում գրանցվեն՝ որպես այդպիսին։ Եթե նրանց ֆինանսների 20 տոկոսից ավելին գալիս են դրսից, ապա նրանք պետք է համարվեն արևմտյան ուժերի գործակալներ։ Սա բավականին լուրջ խնդիրներ առաջացրեց ինչպես Վրաստանի ներսում, այնպես էլ արտաքին մեր դաշնակիցների մոտ, հիմնականում ԱՄՆ-ը մինչև օրենքի ընդունումը, նույնիսկ խորհրդարանում քննարկումը քննադատեց օրենքը, ասաց, որ դա հակաժողովրդավարական է և բավական լուրջ խնդիրներ կառաջացնի Վրաստանի համար։ Նույնն արեց ԵՄ-ն։ Ասացին, որ դա շատ լուրջ հետքայլ կլինի Վրաստանի ժողովրդավարության համար և նույնիսկ կարող է լրջագույն ձևով վնասել ու նույնիսկ չեղարկել Վրաստանի եվրաինտեգրումն ու ՆԱՏՕ-ին ինտեգրումը։ Սա, կարծես, վերջին կաթիլն էր Վրաստանի հասարակության համար, և նրանք դուրս եկան խորհրդարանի մոտ մեծածավալ ցույցի։

-Իսկ ինչո՞ւ ցուցարարներին չհաջողվեց կանխել օրենքի ընդունումը։

-Ցուցարարներին չհաջողվեց օրենքի ընդունումը կանխել, քանի որ այն շատ արագ ի հայտ եկավ, նույնիսկ մեկուկես ամիս առաջ այս օրենքի մասին ոչ ոք չգիտեր, ոչ ոք չէր խոսում։ Վրաստանը պետք է ստանար ԵՄ-ին անդամակցության թեկնածուի կարգավիճակ, մենք գիտենք, որ հատուկ կետեր պետք է իրականացնեին։ Վրաստանն այդ 12 կետերն այդքան էլ լավ չէր իրականացնում, սակայն ԵՄ-ն ընդառաջեց՝ ասելով՝ քանի որ Վրաստանի ժողովուրդը ձգտում է դառնալ ԵՄ անդամ, մենք այդ կարգավիճակը պետք է շնորհենք, և հանկարծ այս օրենքը դուրս եկավ։ Կարծես ինչ-որ մի ուժ կողքից արեց ամեն ինչ, որպեսզի Վրաստանին չտրվի այդ կարգավիճակը։

-Այսինքն՝ ինչ-որ իմաստով այս օրենքն ի հայտ եկավ՝ կանխելո՞ւ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը։ Այդ կասկածները որքանո՞վ են հիմնավոր։

-Հիմնականում կասկած կա, որ այդ օրենքն ի հայտ եկավ, որ ԵՄ-ն մերժի Վրաստանին, և երկրորդ կասկածն այն է, որ դա արվել է Ռուսաստանի կողմից։ Դրանից բացի՝ պետք է նշենք, որ Վրաստանում 2024 թվականին տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ, և բավականին մեծ քննադատություններ էին գալիս արտասահմանից, ԵՄ-ից, և նրանք փորձում են սրանով կանխել ազատ ԶԼՄ-ների և ՀԿ-ների աշխատանքը, որոնք կարող են ակտիվ լուսաբանել խորհրդարանական ընտրությունները։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան