Ադրբեջանը սպառնում է ԼՂ-ի անվտանգությանը՝ պահանջներ դնում․ ՀՀ-ն անհապաղ ՄԱԿ-ի ԱԽ պիտի դիմի. Արտակ Ապիտոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը դիվանագետ, ՀՀ նախկին փոխարտգործնախարար, «Ապագա Հայկականը» հիմնադրամի տնօրեն Արտակ Ապիտոնյանի հետ

-Ադրբեջանը վերջնագիր է ներկայացնում Արցախի ղեկավարությանը՝ կա՛մ համաձայնվեք Բաքվի ինտեգրման ծրագրի հետ, կա՛մ կոշտ, կտրուկ քայլեր կլինեն։ Իսկ Ադրբեջանի ՊՆ-ն, կարծեք, կոնկրետացրել է իր կտրուկ քայլերը, իրենց բառապաշարով ասած՝ «զինաթափել և չեզոքացնել անօրինական զինված կազմավորումները»։ Դժվար չէ կռահել՝ ի՞նչ նկատի ունեն։ Եվ ՀՀ-ն կեղծ մեղադրանքներ են հնչեցնում, որ Ռուսաստանի աջակցությամբ ինչ-որ զենքեր ենք տեղափոխում։ Ինչպե՞ս կանխել այս ռազմական սպառնալիքը։

-Իրականում՝ այո, իրավիճակը չափազանց ծանր է, և դա տրամաբանական շարունակությունն է այն շղթայի, որը սկսվել է Բերձորի միջանցքի տեղափոխմամբ, հետո կեղծ բնապահպանական շրջափակումով, սադրանքով, որը տեղի ունեցավ մարտի 5-ին։ Եվ, իհարկե, այժմ այն վերածվում է Ադրբեջանի իշխանության կողմից պահանջների։ Ես հարցին կպատասխանեմ որպես դիվանագետ, և կարծում եմ, որ դիվանագիտական դաշտում առաջին բանը, որ պետք է անենք՝ հարցը տեղափոխենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ։

-Ի՞նչ պահանջով։

-Պահանջով՝ անվտանգությանը սպառնալիքի խնդիրը միջազգային անվտանգության խնդիր է, և ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պարտավոր է դիտարկել այդ անվտանգության սպառնալիքները։ Կարծում եմ՝ մենք երբեմն մի փոքր զգույշ ենք մոտեցել խնդիրը ՄԱԿ-ի ԱԽ տեղափոխելուն, բայց, կարծում եմ, դիվանագիտական գործիքակազմն այլևս այդքան շռայլ չի մեզ մոտ։ Անշուշտ, մենք պետք է կարողանանք նաև գործընկերների հետ խոսել։ Ադրբեջանը շտապում է՝ Թուրքիայում ընտրություններ են, տարբեր միջազգային զարգացումներ են տեղի ունենում, հիմա շտապում է՝ հնարավորինս առավելագույնը ամրագրել այսօրվա դրությամբ։ Բայց դրա համար նաև պետք է հասկանալ, որ շատ գործընկերների համար արցախյան խնդրի նման լուծումը՝ Ադրբեջանի կողմից էթնիկ զտումն ընդունելի չէ ընդհանրապես։ Ես կարծում եմ՝ այս դաշտում մենք ունենք արդեն մեծ աջակցություն։

-Պարո՛ն Ապիտոնյան, մի աբսուրդի հետ գործ ունենք․ Ադրբեջանը մե՛կ հավաստիացնում է միջազգային գործընկերներին, որ ինքը իր Սահմանադրության ներքո կերաշխավորի Արցախի հայերի անվտանգությունը, իրավունքները, բայց մյուս կողմից՝ Բաքուն լրիվ այլ բաներ է անում, որոնք, գոնե ձևական իմաստով, իրենց այս հայտարարությանը անհամարժեք են։ Ի՞նչն է թևեր տալիս Բաքվին, իրենք չե՞ն գնահատում իրենց ասածի և արածի տարբերությունը։

-Կարծում եմ՝ իրականությունը, միջազգազգային ասպարեզում իրադարձությունների զարգացումները մի փոքր տարբերվում են 10-15 տարի առաջվա իրավիճակից։ Նախկինում սկզբունքների վրա հիմնված գործելաոճը բավականին տարածված էր, և մարդիկ շատ հաճախ չէին կարողանում անցնել այս սկզբունքների վրայով։ Հիմա շատ ավելի ռեալ-պոլիտիկի դարաշրջան է, հատկապես, եթե հաշվի առնենք, որ հակամարտությունները գնալով շատանում են աշխարհում, երկարատև են դառնում, չեն լուծվում, և այդ ընթացքում, կարծես, կանոնների վերախմբագրում է գնում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան