Որակով լուսատուներ ենք ուզել․ Հրաչյա Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 09:54
«Զապ» ու «Օշականցի Գևորիկ» մականուններով հայտնի անձինք կալանքի տակ են․ հիվանդանոցում տեղի ունեցած վիճաբանության գործն ուղարկվել է դատախազին
27.10.2026 | 09:46
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել Ասիայի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 09:38
Հոկտեմբերի 27-ի գործով վերջին մեկ տարում շուրջ 10 հարցաքննություն է կատարվել, ուսումնասիրվել են գաղտնի փաստաթղթեր
27.10.2026 | 09:30
Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» դափնեկիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 00:08
Վարդան Մինասյանն աշխատանքի է անցել Լիբանանում
26.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.10.2026 | 23:19
Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան
26.10.2026 | 23:07
Ստորագրվել է հայ-գերմանական բնապահպանական համագործակցության վերաբերյալ հռչակագիր
26.10.2026 | 22:57
Իրանը, Պակիստանը, Թուրքիան և Սաուդյան Արաբիան քառակողմ հանդիպում են անցկացրել․ քննարկվել է տարածաշրջանային անվտանգությունը
26.10.2026 | 22:42
«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների օրը 408 ընտրատեղամասում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
26.10.2026 | 22:31
Տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի 5-րդ հանդիպման և Քաղաքականության բարձր մակարդակի երկխոսության նիստը
26.10.2026 | 22:13
ՄԱԿ-ի հանձնաժողովը Ռուսաստանին մեղադրել է մարդկության դեմ հանցագործությունների և մարդկանց առևտրի մեջ
26.10.2026 | 21:58
Ովքեր են իշխանության գալիս մարզերում․ ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները 21 համայնքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:43
ԿԲ-ն բարձրացնում է բանկերի կապիտալի հակացիկլիկ բուֆերը
26.10.2026 | 21:27
Ստեփանավանում «Գործարար»-ի թեկնածուն ՔՊ կուսակցության անդամ է․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քննարկվեց Շինարարության և բարեկարգման վարչությանը տրված հանձնարարականը, որի համաձայն պետք է բարեկարգման աշխատանքներ իրականացվեին Աբովյան պուրակում։

Վարչության աշխատակիցը հայտնեց, որ Աբովյան պուրակի բարեկարգման աշխատանքներն ընթացքի մեջ են, պայմանագրի ժամկետը՝ 05․01․2023թ․ լրացել է, աշխատանքներն ավարտական փուլում են, մոտ մեկ ամսից կավարտվեն։

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը հավելեց․ «Քանի որ, որպես կանոն, պրոֆեսիոնալ չեն կատարվում ծառատնկման աշխատանքները, Շինարարության և բարեկարգման վարչության պետ Գրիգորյանի կողմից եղել է առաջարկ և մենք համաձայնվել ենք, որ տնկանյութերը կգնեն իրենք, կհանձնեն մեզ, մենք կիրականացնենք տնկման աշխատանքները։ Բեգոյանը հավելեց, որ ոռոգման խնդիր Աբովյան պուրակում չկա։

Շինարարության և բարեկարգման վարչության ներկայացուցիչը նաև հայտնեց, որ Աբովյան պուրակում լուսավորության աշխատանքները սկսվել են, «Երքաղլույսի» հետ համաձայնեցված է։

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը «Երքաղլույսի» ներկայացուցչից հետաքրքվեց․ «Նորմա՞լ լուսատուներ են, որակով լուսատուներ ենք ուզել»։

«Երկքաղլույսի» ներկայացուցիչը նշեց, որ լուսատուների որակից տեղյակ չէ, բայց նախագիծը նորմալ է։

Մանրամասները՝ տեսանյութում։