Քննարկվել է հակակոռուպցիոն ռազմավարության հիմնական ուղղությունների վերաբերյալ տեսլականը

Լուրեր

09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 12:01
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կալուգայի, Տվերի, Բելգորոդի մարզերի վրա․ զոհեր կան
09.10.2026 | 11:53
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը երիտասարդական ու Մ-23 ԵԱ-ում
09.10.2026 | 11:42
Լոռիում քննարկվել է ԱԲ-ի կիրառումը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համար
09.10.2026 | 11:32
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է
09.10.2026 | 11:24
Ադրբեջանի քաղաքացին դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ «Հայաստանում ապաստան ստանալու» խնդրանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 11:22
Կլիչկոն Կիևի բնակիչներին խորհուրդ է տվել ժամանակավորապես հեռանալ քաղաքից
09.10.2026 | 11:13
ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր երկրները միացել են ՖԻՖԱ-ում բարեփոխումների կոչին՝ բացառությամբ Ադրբեջանի
09.10.2026 | 11:05
COP17-ին ընդառաջ Կառավարությունը ԱԺ-ում օրենքի նախագիծը ներկայացնելու պատասխանատու է նշանակել
09.10.2026 | 10:52
Սիսիանում 6-ամյա երեխային ապտակելու կասկածանքով ձերբակալվել է դասապատրաստող ուսուցչուհին
09.10.2026 | 10:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մինչև նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունները չի հարձակվի Իրանի վրա
09.10.2026 | 10:30
Ալիևը հույս է հայտնել, որ Թրամփը Նոբելյան մրցանակի կարժանանա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերի համար
09.10.2026 | 10:29
Նեյմարի դուբլը «Սանթոսին» փրկել է պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Տեղի է ունեցել hակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2023-2026 թվականների միջոցառումների ծրագիրը մշակելու նպատակով ստեղծված աշխատանքային խմբի անդրանիկ նիստը․ տեղեկացնում են ՀՀ ԱՆ-ից։

Արդարադատության նախարարի տեղակալ, աշխատանքային խմբի ղեկավար Կարեն Կարապետյանը բացման խոսքում շնորհակալություն է հայտնել պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ աշխատանքային խմբում ընդգրկվելու համար:

Նիստի ընթացքում արդարադատության նախարարի տեղակալը հակիրճ անդրադարձել է մինչ այս ռազմավարության մշակման ուղղությամբ նախաձեռնված և իրականացված աշխատանքներին, աշխատանքային խմբի քննարկմանն է ներկայացրել ռազմավարության հիմնական ուղղությունների վերաբերյալ տեսլականը, ինչպես նաև առաջարկել է աշխատանքների իրականացման ժամանակացույցը։

Հանդիպման ընթացքում հնչեցվել են տարբեր առաջարկներ ռազմավարության մշակման մեթոդաբանության, հիմնական ուղղությունների, կարիքների հավաքագրման ձևաչափերի և աշխատանքի կազմակերպման հետագա քայլերի վերաբերյալ։

Նախատեսվում է հնարավորինս սեղմ ժամկետում իրականացնել կարիքների գույքագրումն ու ձեռնամուխ լինել ռազմավարության և դրա իրականացման միջոցառումների նախագծի մշակմանը։ Նախագծի նախնական տարբերակն ակնկալվում է ունենալ ապրիլին՝ աշխատանքային խմբում քննարկելու նպատակով։

Աշխատանքային խումբը, որը ձևավորվել է փետրվարի 11-ին տեղի ունեցած Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստում հնչած՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականի համաձայն, բաղկացած է պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների 34 ներկայացուցիչներից: