Ադրբեջանական դիվերսիոն խումբը կորուստներով հետ է շպրտվել ելման դիրքեր․ ԱՀ ՆԳՆ․ ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

26.04.2024 | 19:08
Ավտոբուսով ոստիկաններ են բերվել Լեո-Պարոնյան խաչմերուկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.04.2024 | 19:00
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
26.04.2024 | 18:46
Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է
26.04.2024 | 18:30
A-politic Պետր Պիրունչիկի հետ. ԱՆՈՆՍ
26.04.2024 | 18:24
Մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջ
26.04.2024 | 18:23
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. Անի Բադալյան
26.04.2024 | 18:17
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն
26.04.2024 | 18:16
Փոփոխություններ՝ պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման կարգում
26.04.2024 | 18:09
Թուրք պատգամավորը դիմել է խորհրդարանի նախագահին՝ Հայոց ցեղասպանության մեղավորների բացահայտման հետաքննություն սկսելու առաջարկով
26.04.2024 | 18:07
Շոլցը՝ ՀՀ-Ադրբեջան խաղաղության պայմանագրի մասին, ԱՄՆ-ը Կիևին թույլատրել է իր հրթիռներով հարվածել Ղրիմին․ ԼՈՒՐԵՐ
26.04.2024 | 17:58
Մեկնել է Բաքու, հանդիպել հատուկ ծառայության ներկայացուցիչների հետ․ պետական դավաճանության մեղադրանքով 2 անձ է հետախուզվում
26.04.2024 | 17:54
Մենք լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը․ Փաշինյան
26.04.2024 | 17:52
Պետդումայում օրինագիծ են ներկայացրել դատական կատարածուների՝ քաղաքացիների վրա կրակելու իրավունքի մասին
26.04.2024 | 17:44
ՀՔԱՎ-ը պահանջում է անհապաղ ազատ արձակել Մաքսիմ Վաիտկիավիչուսին և մերժել Բելառուսի արտահանձման պահանջը
26.04.2024 | 17:36
Շոլցն Ալիևի հետ հանդիպմանը մանրամասն քննարկել է Ադրբեջանում մարդու իրավունքների վատթար վիճակի և լրագրողների ձերբակալման հետ կապված հարցեր
Բոլորը

Ադրբեջանական դիվերսիոն խումբը դարանակալել էր ճանապարհամերձ անտառապատ տարածքում և այնտեղից հարձակվել մեքենայի վրա:  Այս մասին հայտնում է Արցախի ՆԳՆ ոստիկանությունը։

Նշվում է, որ Պաշտպանության բանակի զինծառայողների ինքնապաշտպանական ու զսպիչ գործողությունների արդյունքում ադրբեջանական կողմը ևս ունեցել է զոհեր ու վիրավորներ՝ հետ շպրտվելով ելման դիրքեր

«Ինչպես հայտնել ենք արդեն, այսօր առավոտյան՝ ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խմբի կողմից «Խայփալու» կոչվող տեղանքում ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի թիրախավորման հետևանքով զոհվել է ոստիկանության 3 և վիրավորվել մեկ ծառայող:

Ադրբեջանական կողմը կեղծ փաստեր է ներկայացնում՝ պնդելով, թե իբր ոստիկանական մեքենայով զենք էր տեղափոխվում Հայաստանից Արցախ: Այնինչ, իրականում ոչ միայն որևէ զենք չէր տեղափոխվում, այլև՝ ոստիկանության ծառայողները Ստեփանակերտից էին գնում դեպի ճանապարհին գտնվող իրենց հերթափոխի վայր:

Ադրբեջանական դիվերսիոն խումբը դարանակալել էր ճանապարհամերձ անտառապատ տարածքում և այնտեղից հարձակվել մեքենայի վրա:

Կից լուսանկարներում երևում է դեպքի վայրը և վնասված դատարկ մեքենան:


Անհրաժեշտ է ընդգծել, որ ոստիկանության ծառայողների և հարակից դիրքում գտնվող Պաշտպանության բանակի զինծառայողների ինքնապաշտպանական ու զսպիչ գործողությունների արդյունքում ադրբեջանական կողմը ևս ունեցել է զոհեր ու վիրավորներ՝ հետ շպրտվելով ելման դիրքեր»,-նշված է հաղորդագրության մեջ: