Առնո Բաբաջանյան համերգասրահի ներքնհարկում կբացվի ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրահամյանի «Կինն իմ մուսան է» ցուցադրությունը

Լուրեր

09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
Բոլորը

Մարտի 8-ին, ժամը 16:00 Առնո Բաբաջանյան համերգասրահի ներքնհարկում կբացվի ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրահամյանի «Կինն իմ մուսան է» ցուցադրությունը:

Կանանց միջազգային օրվա առթիվ սրահում «կհավաքվեն »Վ. Աբրահամյանի խորհրդավոր կանայք. կցուցադրվեն նկարչի վրձնած կանանց դիմանկարները, նատյուրմորտներ:

Վլադիմիր Աբրահամյանի ստեղծագործությունը հարուստ է կանանց կերպարներով, դրանք հիմնականում իրական կերպարներ են, բայց բոլորը բնորդուհիներ չեն, կան նաև երևակայական, հորինված կերպարներ:

«Ինչպես կարելի է առանց նրանց ապրել, ստեղծագործել։ Իմ ստեղծագործության բոլոր կանայք չէ, որ բնորդուհիներ են եղել, հաճախ ստեղծել եմ իմ երևակայական կանանց։ Եթե ուշադիր լինեք, կտեսնեք, որ նրանք հիմնականում մենակ են, առանց տղամարդու։ Ես նրանց այնպես եմ խանդել, որ չեմ ցանկացել պատկերել ոչ մի տղամարդու հետ, որովհետև այդ պահին ես եմ եղել նրանց զրուցակից տղամարդը․․․Ամեն անգամ կարծես սեր եմ բացատրել այն կանանց, որոնց վրձնել եմ․․․»,- հարցազրույցներից մեկում անկեղծացել է նկարիչը:


Ցուցահանդեսին կներկայացվեն հայտնի ու դեռևս չցուցադրված գործեր: Սրահի մի հատվածում կցուցադրվեն նաև նկարչի մասին պատմող ֆիլմեր: Կհրապարկվեն նրա՝ երիտասարդ տարիներին գրված չափածո ստեղծագործությունները:

Կապույտ են աչքերս`
երկնային գույն,
ուստի հոգիս էլ
պիտի որ լինի
երկնային մի ամպ,
բայց ոչ գորշացած
ու բքահալած,
այլ մի կապուտակ
ու շատ կարոտած:

Բայց դրա համար
չեմ տխրում այնպես,
որ անձրև թափեմ
ու գորշանամ ես.
չէ՞ որ հոգիս էլ
ամպ է կապուտակ,
թովիչ, ինչպես նա,
աստղ հերարձակ:

Առոն Բաբաջանյան համերգասրահը նոր քաղաքականություն է որդեգրում՝ սրահները տրամադրելով նաև նկարիչների ցուցահանդեսներին: Իսկ ներքնահարկը, որտեղ կբացվի Վ. Աբրահամյանի ստեղծագործությունների ցուցադրությունը, երկար ժամանակ չի գործել:

Վ. Աբրահամյանի «Կինն իմ մուսան է» ցուցահանդեսը կտևի մինչև մարտի 20-ը: