Վրաստանում 36 մարդ է ձերբակալվել «օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի դեմ բողոքի ակցիայի ժամանակ

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վրաստանում, այսպես կոչված, «օտարերկրյա գործակալների» ազդեցության մասին օրինագծի դեմ բողոքի ակցիայի 36 մասնակից է ձերբակալվել։ «Գրուզիա օնլայնի» փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են երկրի ՆԳՆ-ից։

Ձերբակալություններն իրականացվել են Վրաստանի քրեական օրենսգրքի 173 և 166 հոդվածների հատկանիշներով (վարչական իրավախախտումներ)։

Վրաստանի խորհրդարանի մոտ բողոքի ակցիաներ են սկսվել այն բանից հետո, երբ խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում սկսվել են, այսպես կոչված, «օտաերկրյա գործակալների» ազդեցության մասին օրինագծի քննարկումը։

Հիշեցնենք, որ փետրվարի 20-ին Վրաստանի խորհրդարանում գրանցվել է արտաքին ազդեցության թափանցիկության մասին օրենքի նախագիծ։ Նախաձեռնությունը պատկանում է «Ժողովրդի իշխանություն» շարժմանը, որը բաղկացած է իշխող «Վրացական երազանք»-ի նախկին անդամներից, որոնք, չնայած անցյալ տարվա հունիսին իշխող կուսակցությունից անջատվելուն, շարունակում են մնալ խորհրդարանական մեծամասնության մաս։

Տաթև Ֆռանգյան