Խարդախության սխեմայով փորձում են գումարներ կորզել․ ԱԱԾ-ն զգուշացնում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը դեռևս ս.թ-ի հունվարի 27-ին ՀՀ ԱԱԾ պաշտոնական կայքում հաղորդագրություն էր հրապարակել, որտեղ քաղաքացիներին նախազգուշացրել էր համացանցում լայն տարածում գտած միջազգային չափանիշների խարդախության սխեմայի մասին․ տեղեկացնում են ՀՀ ԱԱԾ-ից։

ՀՀ ԱԱԾ տեղեկատվական անվտանգության և կառավարական կապի գլխավոր վարչության կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ չնայած Ծառայության տարածած իրազեկող հաղորդագրությանը՝ խարդախության սխեմայի կազմակերպիչները համացանցում դեռևս շարունակում են ՀՀ քաղաքացիներին «Գազպրոմ Հայաստան» ընկերության «արժեթղթերում» ֆինանսական փոքր ներդրումներ կատարելու և «գազի վաճառքով» զբաղվելու դիմաց, իբրև թե մեծ եկամուտներ ստանալու վերաբերյալ, տարբեր կայքերի և սոցիալական ցանցերի միջոցով իրականությանը չհամապատասխանող բովանդակությամբ տեսանյութերի տարածելու գործընթացը։

Պարզվել է նաև, որ խարդախության հեղինակները փոխել են իրենց մարտավարությունը և քաղաքացիների վստահությունը ձեռք բերելու համար, այս դեպքում որպես նախագծի հովանավորներ, հիշատակում են պետական պաշտոնատար անձանց, մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի, Նախագահի և Ազգային ժողովի նախագահի անունները։

Ազգային անվտանգության ծառայությունը քաղաքացիներին ևս մեկ անգամ կոչ է անում խուսափել և զերծ մնալ միջազգային չափանիշների խարդախության սխեմային մասնակցության ունենալու գայթակղությունից, ոչ պաշտոնական կայքերում հրապարակվող կասկածելի ծրագրերում ներդրում կատարելու առաջարկներից, ինչպես նաև չտրամադրել անձնական և բանկային հաշիվների վերաբերյալ տվյալներ՝ ֆինանսական կորուստներից խուսափելու նպատակով։