Խոսնակների ցանցի ստեղծումը դատավորներին լռեցնելու միջոց չէ. ԲԴԽ-ն անդրադարձել է Դավիթ Հարությունյանի հայտարարությանը

Լուրեր

09.10.2026 | 11:13
ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր երկրները միացել են ՖԻՖԱ-ում բարեփոխումների կոչին՝ բացառությամբ Ադրբեջանի
09.10.2026 | 11:05
COP17-ին ընդառաջ Կառավարությունը ԱԺ-ում օրենքի նախագիծը ներկայացնելու պատասխանատու է նշանակել
09.10.2026 | 10:52
Սիսիանում 6-ամյա երեխային ապտակելու կասկածանքով ձերբակալվել է դասապատրաստող ուսուցչուհին
09.10.2026 | 10:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մինչև նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունները չի հարձակվի Իրանի վրա
09.10.2026 | 10:30
Ալիևը հույս է հայտնել, որ Թրամփը Նոբելյան մրցանակի կարժանանա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերի համար
09.10.2026 | 10:29
Նեյմարի դուբլը «Սանթոսին» փրկել է պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
Բոլորը

Բարձրագույն դատական խորհուրդն այսօր պաշտոնական հաղորդագրությամբ անդրադարձել է օրեր առաջ Երևան քաղաքի առաջին ատյանի ընհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի հայտարարություններին:

«Նախ՝ նշենք, որ խոսնակների ցանցի ստեղծումը ոչ թե դատավորներին լռեցնելու միջոց է, այլ հանդիսանալու է հարթակ ապատեղեկատվության կանխման, հանրություն- դատարաններ կապի ամրապնդման համար: Ցանցի ստեղծումը նպատակ է հետապնդելու կանոնակարգել դատավորների շփումը լրատվամիջոցների հետ բոլոր այն դեպքերում, երբ դատավորն իր ելույթներով հանդես կգա դատական իշխանության անունից: Իսկ մյուս բոլոր դեպքերում, երբ դատավորը կցանկանա ներկայացնել իր անձնական դիրքորոշումը այս կամ այն հարցի վերաբերյալ, ազատ է դա կատարել ցանկացած եղանակով՝ ընդգծելով, որ ներկայացնում է սեփական համոզմունքներն ու կարծիքը:
Ի դեպ՝ այս կարգավորումը նոր չէ, այն գործում է դեռևս 2019 թվականից ԲԴԽ-2-Ն-1 որոշմամբ, որտեղ նշված է, որ զանգվածային լրատվության միջոցներով դատավորները կարող են հանդես գալ մամուլի ծառայության միջոցով: Խոսնակների ցանցի ստեղծումը կենթադրի ամեն դատարանում մեկական աշխատակից, որը լրագրողների հետ մշտական կապի մեջ կլինի նրանց հուզող հարցերի վերաբերյալ պարզաբանումներ տալու նպատակով, ինչպես նաև կհամագործակցի ԲԴԽ մամուլի ծառայության հետ՝ հրապարակման ենթակա տեղեկությունների ստեղծման, տարածման և կեղծ տեղեկությունների տարածումը կանխելու գործում:

Ինչ վերաբերում է վերջին օրենսդրական փոփոխություններին, հարկ ենք համարում տեղեկացնել, որ Դիլիջանում անցկացված հավաքների ընթացքում քննարկված թեմաները հավաքագրվել են մինչ այդ ԲԴԽ նախագահի հետ առանձին դատարանների դատավորների հետ հանդիպումների ժամանակ, և դրանց լուծումները ոչ թե ԲԴԽ նախագահի միանձնյա որոշումների արդյունք են, այլ արդեն դիլիջանյան հավաքների ընթացքում օրենսդիր, գործադիր և դատական համակարգի ներկայացուցիչների կողմից վեր հանված հրատապ լուծում պահանջող խնդիրների կարգավորմանն ուղղված քայլեր են, որոնք էականորեն կնպաստեն արդարադատության որակի բարձրացմանը»,-նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք՝ օրեր առաջ, դատավոր Դավիթ Հարությունյանն անդրառանալով Factor.am-ի այն հարցին, թե ինչպես պետք է դատավորները խոսեն դատական համակարգի խնդիրների մասին, որ կարգապահական պատասխանատվության չենթարկվեն, Հարությունյանը հիշեցրեց ամիսներ առաջ Դիլիջանում ԲԴԽ-ի նախաձեռնությամբ դատավորների հետ տեղի ունեցած հանդիպումները։ «Այն դատավորները, որոնք ցանկանում են խուսափել կարգապահական պատասխանատվության ենթարկվելուց, հավանաբար, պետք է դիլիջանյան հայտնի հանդիպումների ժամանակ ուրվագծված, մատուցված կամ հրամցված մոտեցումներով առաջնորդվեն»,- ասել էր Հարությունյանը։ Դատավորի խոսքով՝ այդ հանդիպումների ժամանակ ասվել է, որ դատարաններում պետք է մամուլի պատասխանատուներ նշանակվեն և ցանկացած հարցազրույց նրանց կամ ԲԴԽ-ի մամուլի խոսնակի միջոցով իրականացվի։

«Այսինքն՝ եթե դուք ինձ զանգեք, ասեք՝ ինչպե՞ս է ձեր առողջությունը, ես զանգեմ, հարցնեմ՝ «Կարելի՞ է հարցազրւյց տալ», այդ դեպքում երևէ կբացառվի կամ գոնե կնվազի հավանականությունը, որ որևէ դատավոր պատասխանատվության կենթարկվի»,- նշել էր նա։