Ամենամեծ խնդիրը քրեական մտածողությունն է․ սա համատարած երևույթ է․ Փաշինյանը՝ կոռուպցիայի մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

09.09.2026 | 20:35
ԶՈՒ ԳՇ պետը մի շարք հանդիպումներ է ունեցել Լեհաստանի ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների հետ
09.09.2026 | 20:19
«Առգրավումներն իրականացվել են կամայականորեն՝ շոուի նպատակով». Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմը՝ ՔԿ-ի գործողությունների մասին
09.09.2026 | 20:00
ԵՏՄ-ից դուրս գալը և ԵՄ մտնելը ՀՀ-ին գին կարժենա․ Արևմուտքը պատրաստ է վճարել այդ գինը․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 19:47
Սեպտեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 1-ը փակ կլինի Կոմիտասի պողոտա-Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցի վերին հատվածը
09.09.2026 | 19:33
Գերմանիայի ԱԳՆ-ն աջակցել է զորակոչային տարիքի ուկրաինացի տղամարդկանց Ուկրաինա վերադարձնելու առաջարկին
09.09.2026 | 19:16
Վանաձոր, Այրում քաղաքներում, Արարատ բնակավայրում գազանջատումներ կլինեն
09.09.2026 | 19:00
Պուտինն ուզում է վարկաբեկել Փաշինյանին․ պահանջում է հանրաքվե, որ ԵՄ-ին ցույց տա՝ նա Սերժ Սարգսյանից չի տարբերվում․ Լուսինե Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 18:44
Ըստ Զատուլինի՝ ՀՀ-ի հետ առևտրատնտեսական հարաբերություններում «մեղմացում չի լինի, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը իշխանության է»
09.09.2026 | 18:30
Թմրանյութ կուլ տալով փախե՞լ է, թե՞ խոշտանգվել․ փաստաբանի ահազանգի հետքերով․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 18:20
Վրաստանից թռած մասնավոր ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Սև ծովում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 18:10
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով գարի ու ցորեն կուղարկվի Հայաստան
09.09.2026 | 18:00
«Հովանավորել են ծառահատումները»․ հայտնի է՝ ինչու է Հակակոռուպցիոնը մտել էկոպարեկային ծառայություն
09.09.2026 | 17:55
Մոլդովայում Ադրբեջանի քաղաքացի է ձերբակալվել․ նա կասկածվում են ՌԴ ԱԴԾ-ի համար աշխատելու մեջ
09.09.2026 | 17:46
Գնաճը Հայաստանում 4.4% է․ միսը, ձուն, ծիրանն ու դիզվառելիքը զգալի թանկացել են
09.09.2026 | 17:23
ԱՄՆ-ն չինական ընկերություններին մեղադրել է ամերիկյան արհեստական բանականության տեխնոլոգիաները պատճենելու մեջ
Բոլորը

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ մտահոգություն հայտնեց՝ կապված կոռուպցիոն ռիսկերի աճի հետ և վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե ինչ մարտավարություն է դրա դեմ կիրառվում:

«Ասել եմ բազմիցս, որ կոռուպցիայի դեմ պայքարը սկզբունքային նշանակություն ունեցող հարց է, և մենք որևէ կերպ այդ պայքարում մեր ջանքերը չենք թուլացնելու»,- ասաց վարչապետը: Նա վստահեցրեց, որ դեպքերի բացահայտումները կշարունակվեն այնքան, որքան դեպքերը կլինեն, և չի կարող լինել կոռուպցիայի որևէ դեպք, որի քննությունը պատշաճ ընթացք չի ստանում:

Փաշինյանի դիտարկմամբ՝ առաջին հերթին կապվում է պետական կառավարման, ՏԻՄ դատական և այլ համակարգերի հետ:

«Այստեղ իմ դիրքորոշումը եղել է և շարունակում է մնալ շատ հստակ, որ հանրային կառավարման և դատական ոլորտներում պետք է աշխատավարձերի էական բարձրացում լինի: Ես գիտեմ՝ ինչքան ոչ պոպուլյար թեմա է սա, բայց չի լինում, որ մենք մի կողմից ասենք՝ եկեք պայքարենք կոռուպցիայի դեմ, մյուս կողմից ասենք՝ որ պետական մարմինները թող որակյալ ծառայություններ մատուցեն, և ասենք, որ նախարարություններում պետք է լինի 90 հազար կամ 110 հազար դրամով աշխատող մասնագետ, և ակնկալենք, որ գործերը արագ և լավ որկով կընթանան։

Այս առումով մենք 2018 թվականին ընդունված հակակոռուպցիոն քաղաքականության ռազմավարությունն իրականացրել ենք և հիմա նոր ռազմավարության մշակման փուլում ենք գտնվում, այդ ռազմավարությունը կմշակենք, և վերջերս Ջերմուկում հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի ընդլայնված նիստ ենք ունեցել, բոլոր հնարավոր թեմաները, պրոբլեմները քննարկել ենք, և նաև անհրաժեշտ որոշումներ ենք կայացրել, որ հարցը մեր ոչ թե մեր ուշադրության կենտրոնում լինի, այլ ինստիտուցիոնալ այնպիսի համակարգ ստեղծվի, որ ինքն իրենով աշխատի»,- նշեց վարչապետը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի դիտարկմանը, որ կոռուպցիայի դեմ ամենաուժեղ հակաթույնը հայրենասիրությունն է, Փաշինյանն արձագանքեց, որ նույն հաջողությամբ թմրամիջոցների դեմ պայքարում էլ ամենաարդյունավետ միջոցը հայրենասիրությունն է։

«Ընդհանրապես, մեր իրականության մեջ մենք հայրենասիրություն բառը շատ ենք մաշացրել: Ով ինչ անում է, հայրենասիրություն է որակում: Ոչ մեկը չի ասում՝ գիտե՞ք, ես հայրենասեր չեմ: Կաշառքն էլ են հանուն հայրենիքի վերցնում: Երկար տարիներ Հայաստանի կոռուպցիան բացատրվում էր նրանով, որ բանակ ենք պահում, առաջնագիծ, զենք-զինամթերք և այլն: Հետո տեսանք՝ ինչ է լինում: Ես կառաջարկեի ոչ թե հայրենսիրության վրա հույս չդնել, այլ եկեք հասկանանք, թե հայրենասիրության ինչ բանաձև է ներդրված մեր գիտակցության մեջ․․․

Ինձ համար ամենամեծ պրոբլեմը, որ մենք ունենք, քրեական մտածողությունն է, մենք չենք էլ նկատում, մեզ թվում է, որ դա միայն համապատասխան շրջանակների մոտ է։ Ո՛չ, դա համատարած երևույթ է, որը բարեբախտաբար երիտասարդության շրջանում նվազում է:

Բայց քրեական մտածողությունից ավելի պարարտ հող կոռուպցիայի ու հանցավորության համար ուղղակի չկա: Մեր ռազմավարական թիրախը քրեական մտածելակերպը պետք է լինի, մենք դրանից պետք է անցում կատարենք դեպի օրենքի նկատմամբ և օրենքի վրա հիմնված հարաբերություններ: Դա է ճիշտ տարբերակը»,- նշեց Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։