Երևան քաղաքի դատախազությունը մեկնարկել է Երևանի զբոսայգիներում և այգիներում հողատարածքների տրամադրման իրավական հիմքերի ուսումնասիրությունը

Լուրեր

07.06.2026 | 00:08
Ձերբակալվել է Բյուրական համայնքի նախկին ղեկավար Զարզանդ Գրիգորյանը
06.06.2026 | 23:47
Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համար
06.06.2026 | 22:18
Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք
06.06.2026 | 21:59
Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու նպատակով Դատախազությունը դիմել է ԿԸՀ
06.06.2026 | 21:45
Հենրիխ Մխիթարյան․ Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը
06.06.2026 | 21:42
Հակակոռուպցիոն կոմիտեն դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ պատգամավորի թեկնածու գրանցված Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու նպատակով
06.06.2026 | 21:33
Կարկուտից ոչխարներ են սատկել, գառնարածը վնասվածքներ է ստացել․ արտակարգ դեպք՝ Լոռու մարզում
06.06.2026 | 21:21
Եղիշե Մելիքյանը՝ Ղազախստանի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 21:10
Ջրափի գյուղի ընտրատեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում էր․ ըստ ԿԸՀ-ի՝ խնդիրը տեխնիկական է
06.06.2026 | 20:00
Ում ենք ընտրում չընտրելով․ քվեարկության չԳնալու ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 19:51
Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ղազախստանի հետ, Սպերցյանը գոլ խփեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 19:42
«10 հոգի գալում ենք միտինգի». նոր գաղտնալսում ընտրակաշառքի գործով
06.06.2026 | 19:05
Բիթքոյնը կորցնում է գրավչությունը․ ներդրողները նախընտրում են AI ընկերություններն ու խոշոր IPO-ները
06.06.2026 | 19:05
19-ամյա Միրա Անդրեևան` «Ռոլան Գարոսի» հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 18:40
Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ կան վնասներ
Բոլորը

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ, փետրվարի 28-ին ամփոփվել են Երևան քաղաքի դատախազության կողմից 2022 թվականի ընթացքում կատարված աշխատանքները: Գլխավոր դատախազին են ներկայացվել մայրաքաղաքում նախորդ տարի արձանագրված հանցավորության վիճակն ու 2021 թվականի հետ համեմատական վերլուծությունը․ տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Երևան քաղաքի դատախազ Լիլիթ Գրիգորյանի խոսքով՝ վերջին տարիներին հանրապետությունում գրանցված հանցագործությունների գրեթե կեսը բաժին է ընկնում Երևան քաղաքին. 2022 թվականին ևս հանրապետությունում արձանագրված դեպքերի 57.4 տոկոսը կատարվել են մայրաքաղաքում:

Բացառությամբ սեփականության դեմ ուղղված հանցագործությունների՝ մյուս բոլոր հանցատեսակներով աճ է արձանագրվել (վիճակագրական տվյալների մեջ որպես հանցագործություն հաշվարկվել են նաև հանկարծամահության դեպքերը):

2022 թվականի ընթացքում Երևան քաղաքում գրանցվել է հանցագործության 21 հազար 604 դեպք (2021 թվականին՝ 16 հազար 438):

Բացահայտումը կազմել է 30.5%՝ նախորդ տարվա 49.6%-ի դիմաց: Երևան քաղաքի դատախազը մտահոգիչ է համարել այն փաստը, որ 2022 թվականին արձանագրվել է և՛ ծանր (2022 թվականին՝ 2 հազար 542 դեպք, 2021 թվականին՝ 2 հազար 942), և՛ առանձնապես ծանր հանցագործությունների (2022 թվականին՝ 500, 2021 թվականին՝ 202) դեպքերի աճ: Ըստ Գրիգորյանի՝ 2022 թվականի ընթացքում մայրաքաղաքում թեև արձանագրվել է ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու հետևանքով անձանց առողջությանն անզգուշությամբ վնաս պատճառելու դեպքերի աճ, սակայն դրանց թվում նվազել են մահվան ելքով ճանապարհային երթևեկության կանոնների խախտման դեպքերը՝ կազմելով 42 (2021 թվականին՝ 64): 2022 թվականին արձանագրվել է նաև անչափահասների կողմից կատարված հանցագործությունների դեպքերի նվազում (2022 թվականին` 105, 2021 թվականին՝ 147):

2022 թվականին Երևան քաղաքում կոռուպցիոն հանցագործությունների թվում արձանագրվել է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու 225 (2021 թվականին՝ 126), կաշառք ստանալու, կաշառքի միջնորդության և կաշառք տալու 102 դեպք (2021 թվականին՝ 113):
Երևան քաղաքի դատախազությունը 2022 թվականի ընթացքում պետական շահերի պաշտպանության ոլորտում կատարել է մի շարք ուսումնասիրություններ, որոնցից մեկով տվյալներ են ձեռք բերվել ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված՝ մասնավորեցման ոչ ենթակա գույքը, մասնավորապես՝ ընդհանուր օգտագործման հողերը սեփականության իրավունքով մի շարք քաղաքացիների օտարելու վերաբերյալ, որի արդյունքում պետության օրինական շահերին պատճառվել է էական վնաս (ուսումնասիրությունների արդյունքներով նախաձեռնվում են իրավական գործընթացներ):
Երևան քաղաքի դատախազ Լիլիթ Գրիգորյանը տեղեկացրել է, որ համաձայն ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հանձնարարականի՝ մեկնարկել է Երևանի ընդհանուր օգտագործման հողերի, մասնավորապես՝ զբոսայգիների, պուրակների և այգիների տարածքներում գործող հասարակական նշանակության օբյեկտներով ծանրաբեռնված հողատարածքների տրամադրման իրավական հիմքերի ուսումնասիրությունը՝ նպատակ ունենալով հայտնաբերել սեփականության իրավունքի պետական գրանցման ոչ իրավաչափ դեպքերը:

Գլխավոր դատախազը ներկայացված խնդիրների լուծման վերաբերյալ հանձնարարականներ է տվել, սահմանել դրանց կատարման ժամկետներ: