Հնարավոր չէ վերադառնալ այն կյանքին, որով ապրել ենք պատերազմից առաջ․ ապաքաղաքական զրույց Խաչատուր Գասպարյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.11.2026 | 23:32
Սևանի մակարդակը մեկ շաբաթում իջել է 1 սմ-ով․ տարեսկզբի համեմատ աճը 31 սմ է
16.11.2026 | 23:22
Լուսինե Բեկչյանն ազատվել է ԱԺ նախագահի օգնականի պաշտոնից
16.11.2026 | 23:01
Նոր Ջեյմս Բոնդը կլինի Ռոբերտ Պատինսոնը
16.11.2026 | 22:44
Երևանի Ֆուչիկի փողոցն առաջարկվում է անվանափոխել կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի անունով
16.11.2026 | 22:26
Ձմեռային անվադողերի պարտադիր պահանջը խախտել է 400 վարորդ, որից 63-ը՝ Երևանում
16.11.2026 | 22:10
Բայրամովը Մեծ Բրիտանիայի պետքարտուղարի հետ քննարկել է Հայաստանի հետ կարգավորման գործընթացը
16.11.2026 | 21:59
Իրաքն ու Հորդանանն անվտանգության մտահոգությունների պատճառով արգելափակում են Telegram-ը
16.11.2026 | 21:47
Բորիս Նեմցովի սպանության համար դատապարտվածները գաղտնի ազատ են արձակվել և ապրում են Չեչնիայում․ «Проект»
16.11.2026 | 21:32
Օտարերկրյա միջամտություններ և հիբրիդային սպառնալիքներ․ Միրզոյանի ելույթը Բրյուսելում
16.11.2026 | 21:15
Դատավորը մեղադրյալի աթոռին. ինչո՞ւ Մասիս Մելքոնյանը զրկվեց անձեռնմխելիությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
16.11.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ «Քաղաքացիական պայմանագիր», «Ուժեղ Հայաստան», «Հայաստան»․ պիտի փոխվի՞ Սահմանադրությունը. ՏԵՍԱՆՅՈւԹ
16.11.2026 | 20:49
Բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման թույլտվություն կտրվի․ նախագիծը Երևանի ավագանին կքվեարկի չզեկուցվող հարցերի փաթեթում
16.11.2026 | 20:27
38 երկիր նախազգուշացրել է այս ձմռանն Ուկրաինայում միջուկային վթարի վտանգի մասին
16.11.2026 | 20:13
ԵՄ նոր պատժամիջոցների ցանկում են ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարանները, «ЮMoney»-ն, ավելի քան 40 բանկեր, Մատվիենկոյի որդին
16.11.2026 | 20:00
Դիտեք ԱԺ-ի և Հ1-ի ծեծկռտուքներն ու պարզ կլինի՝ ինչու է պետք միլիոնավոր դոլարներ ծախսել կրթության վրա․ Արմեն Մարտիրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV-ի A-politic հաղորդաշարի հյուրն է ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ Խաչատուր Գասպարյանը: Նրա համոզմամբ՝ մարդիկ հոգեբանին դիմելու կարիք ունեն և՛ համեմատաբար կայուն, և՛ ճգնաժամային իրավիճակներում: Բոլոր այն դեպքերում, երբ նրանց խնդիրները սրվում են, անհրաժեշտություն է առաջանում դրանք լուծելու մասնագետի օգնությամբ: Հայաստանում կա նաև այն խնդիրը, որ հոգեբանի ծառայությունները չեն լիցենզավորվում, և ցանկացած մարդ կարող է բացել հոգեբանական օգնության կաբինետ: Դա լայն դաշտ է բացում, մասնավորապես, նրանց համար, ովքեր այդպիսի «ծառայություն» մատուցելով՝ փորձում են լուծել իրենց սեփական հոգեբանական խնդիրները:

Հաղորդման հյուրը, աշխատելով պատերազմում որդիներին և ամուսիններին կորցրած կանանց հետ, նկատում է, որ հասարակությունը երբեմն նրանց պարտադրում է անընդհատ ցուցադրել իրենց վիշտը: Մինչդեռ, Խաչատուր Գասպարյանի համոզմամբ, ամեն մարդ իր ձևով է սգում, և հակառակը՝ նրանց օգնելու համար պետք է գտնել նրանց համար կյանքին կապող օղակները:

Խոսելով պատերազմում պարտության սթրեսը հաղթահարելու ուղիների մասին՝ հոգեբանը կարևորում է հերքման, մերժման փուլից իրականությանն առերեսվելու փուլին անցնելը: Միայն այդպես է հնարավոր շրջել տրավմայի էջը: Իսկ նոր էջ բացելու համար մենք պետք է հասկանանք, որ այլևս երբեք չենք ապրի այնպես, ինչպես ապրել ենք մինչ 44-օրյա պատերազմը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Արամ Աբրահամյան