Եթե Ուկրաինայում պատերազմ չսկսվեր, «Զանգեզուրի միջանցքը» տվել էինք թուրքերին. ռուսական ներխուժման հետևանքները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Եթե ռուս-ուկրաինական պատերազմ չսկսվեր հիմա, այսպես ասած, «Զանգեզուրի միջանցքը» տվել էինք թուրքերին։ Ռուս-ուկրաինական պատերազմից մեկ տարի անդրադառնալով հարցին, թե ի՞նչ ազդեցություն է ունեցել պատերազմը տարածաշրջանում տեղի ունեցող աշխարհաքաղաքական գործընթացների, մասնավորապես՝ Հայաստանի և Արցախի վրա, հայտարարում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը։

Արդեն մեկ տարի ընթացող պատերազմի ֆոնին իշխանական պատգամավորը պնդում է՝  Մոսկվայի մշակած սցենարը կանխվեց հենց այդ պատերազմով։ Գագիկ Մելքոնյանի խոսքով՝ ռազմավարական դաշնակից համարվող Ռուսաստանն անգամ տարբերակներ էր մշակել։ Օրինակ՝ այն, որ այդ միջանցքը պետք է վերահսկեր հենց Ռուսաստանը․ այնտեղ ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը անելիք չէին ունենա։

Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետով ասվում  է՝ տարածաշրջանում ապաշրջափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը: Հայաստանը երաշխավորում է Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղությամբ անխոչընդոտ տեղաշարժը։ Տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները: Գագիկ Մելքոնյանը, սակայն, շեշտում է՝ Ռուսաստանի պատկերացրած վերահսկողությունը սա չէր։

Այն, որ Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումը կանխեց Հայաստանի շուրջ ընթացող վտանգավոր գործընթացներ, պնդում է  նաև քաղաքագետ Սարո Սարոյանը։

Ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանը, մինչդեռ, պնդում է՝ ռուս-ուկրաինական պատերազմից և ստեղծված ճգնաժամից տարածաշրջանում առավելապես օգտվեց Ադրբեջանը՝ հասկանալով, որ Ռուսաստանը չի կարող երկրորդ ճակատ բացել։

Իսկ այս իրավիճակում, ըստ ընդդիմադիր պատգամավորի,  շարունակում է ռիսկային մնալ այն, որ Հայաստանը կարող է դառնալ երկու ուժային կենտրոնների՝ Ռուսաստանի և Արևմուտքի բախման վայր։

Անկախ պատերազմի արդյունքից՝ փորձագիտական և քաղաքագիտական շրջանակները մեկ հարցի շուրջ գրեթե համակարծիք են՝ Ռուսաստանի ազդեցությունը Հարավային Կովկասում էականորեն թուլացել է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան