Երևանում ամփոփվել են ԵՄ և ԵԽ աջակցությամբ՝ Հայաստանում դատաիրավական համակարգի բարեփոխմանն ուղղված երկու ծրագրի արդյունքները

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սահմանադրական դատարանի փոխնախագահ Վահե Գրիգորյանը մասնակցել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի՝ Գործընկերություն հանուն լավ կառավարման 2019-2022թթ. ծրագրային ձևաչափով իրականացված միջոցառումների փակման համաժողովին և ղեկավար հանձնաժողովի ընդլայնված նիստին. տեղեկացնում են ՍԴ-ից։

«Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի նպատակն էր ամրապնդել Հայաստանում դատական իշխանության անկախությունը, իրավական ընթացակարգերի արդյունավետությունն ու արդարադատության մատչելիությունը՝ տրամադրելով իրավական աջակցություն արդարադատության, դատական համակարգի և կարգապահական կառուցակարգերի ոլորտների՝ սահմանադրական բարեփոխումներին հաջորդող գործընթացներին, ինչպես նաև խթանել հաշտարարության և արբիտրաժի կիրառումը Հայաստանում՝ Եվրոպայի խորհրդի հանձնարարականներին և չափորոշիչներին համահունչ:

Շնորհակալություն հայտնելով ԵԽ Ստրասբուրգի կառույցների և ԵԽ երևանյան գրասենյակի պատասխանատու պաշտոնյաներին՝ Սահմանադրական դատարանի հանրային ներկայացվածության նպատակով պաշտոնական կայքէջի ստեղծման և գործարկման, ինչպես նաև 2022 թվականի հունիսին Երևանում կայացած «Դատական իշխանությունը որպես ժողովրդավարության երաշխավոր» խորագրով խորհրդաժողովի անցկացմանն օժանդակելու համար, ՍԴ փոխնախագահ Վահե Գրիգորյանը նշել է, որ Եվրոպայի խորհրդի և Հայաստանի միջև 2023-2026թթ․ համար հաստատված գործողոթյունների ծրագրի շրջանակում Եվրոպայի խորհուրդը դիտարկվում է որպես Սահմանադրության 2020 թվականի հունիսի 22-ին ընդունված փոփոխություններով մեկնարկված Սահմանադրական դատարանի բարեփոխումների երկարաժամկետ ծրագրի առանցքային միջազգային գործընկեր։

Համաժողովի ընթացքում քննարկվել են ծրագրերի իրականացման արդյունավետությունը, դրանց խթանման հնարավորություններն ու համագործակցության հետագա ուղիները։

Համաժողովին մասնակցել են արդարադատության ոլորտի բարեփոխումներում ներգրավված պետական մարմինների, միջազգային, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և այլ համապատասխան շահառու կառույցների ներկայացուցիչներ։