Ինչո՞ւ է Մոսկվան դեմ եվրոպական դիտորդներին, երբ իր պարտավորությունները չի կատարում. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

09.09.2026 | 14:20
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:18
ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:16
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
09.09.2026 | 14:14
Պապիկյանը զինվորների հետ նախաճաշել է և հանձնարարել բարելավել սնունդը
09.09.2026 | 14:08
Լավ ա չասեցիք՝ ամոթ ՀՀ-ին․ ՀԱՊԿ-ը չի կատարել իր պարտավորությունները․ Կարապետյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 14:01
Բաքուն հետևում է ՀՀ Սահմանադրության փոփոխման գործընթացին․ Բայրամովը հայտնել է Միրզոյանի հետ նոր հանդիպման մասին
09.09.2026 | 13:58
«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն չընտրվեց Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ. ՔՊ-ն դեմ էր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:56
30 հա-ից հարյուր անգամ ավել իմ հողատարածքը ստորագրությամբ հանձնվել է թուրքերին. պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:48
Սարգիս Խանդանյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
09.09.2026 | 13:48
Բայրամովը Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման գործընթացից մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 13:46
Իրանը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում ամերիկյան ստորջրյա անօդաչու սարք կալանել․ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 13:37
Մարիա Կարապետյանը՝ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փախնախագահ
09.09.2026 | 13:29
Չի եղել որևէ միջազգային հանդիպում, որ չխոսենք Բաքվում պահվող գերիների վերադարձի մասին․ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 13:21
«Պերաշկու գործով» ես ինձ տուժող եմ համարում. «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:15
Սերբիայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն
Բոլորը

ԵՄ քաղաքացիական դիտորդների տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանին Մոսկվայի քննադատություններին է արժանացել։ Ռուսաստանի ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ Արևմուտքը փորձում է ՌԴ-ին դուրս թողնել տարածաշրջանից։

«Ցավոք, առաջին դեպքը չէ, երբ մենք արձանագրում ենք Եվրամիության և ամբողջ Արևմուտքի ցանկությունը՝ ամեն կերպ ամրապնդվել մեր դաշնակից Հայաստանում, և մենք այդ փորձերում տեսնում ենք բացառապես աշխարհաքաղաքական ֆոն՝ Անդրկովկասում հարաբերությունների իրական կարգավորման շահերից հեռու։ Ամեն ինչ արվում է՝ Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու և անվտանգության գլխավոր երաշխավորի նրա պատմական դերը թուլացնելու համար։ Բաքվի կողմից այս նախաձեռնության վերաբերյալ հրապարակայնորեն արտահայտված բացասական գնահատականներն անտեսվում են»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Հայաստանում փորձագետներն ուշադրություն են հրավիրում այն հանգամանքի վրա, որ Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ ցուցաբերած ոչ դաշնակցային գործողությունների հետևանքով է իրեն դուրս թողել տարածաշրջանից։

Ըստ Ստոկհոլմի հետազոտական ինստիտուտի` Հայաստանի դաշնակից համարվող  Ռուսաստանն Ադրբեջանին մատակարարել է զրահափոխադրիչներ, ՀՕՊ համակարգեր, տրանսպորտային և հարվածային ուղղաթիռներ, հրետանի, տանկեր, իսկ 2013 թվականին՝ նաև «Սմերչ»  համակարգեր։ Ըստ նույն աղբյուրի՝ 2011-2020 թվականների ընթացքում Ադրբեջանին սպառազինություն մատակարարած առաջին ու երրորդ երկրները ՀԱՊԿ անդամներ Ռուսաստանն ու Բելառուսն են։ Այդ տարիներին Ադրբեջանն այս երկրներից ստացել է իր ներմուծած զենքի 67.2%-ը` ավելի քանի 2/3-րդը։ Նույն ժամանակահատվածում հիմնական դաշնակից Թուրքիայից Բաքուն ներմուծել է ամբողջի ընդամենը 2.9%-ը։

Հունվարի 26-ին էլ Ռուսաստանի ԱԳ նախարարությունը հայտարարել էր, թե «Ռուսաստանն արձանագրում է, որ տարածաշրջան ՀԱՊԿ դիտորդներ գործուղելու հնարավորությունը տրամաբանական ավարտին չհասցնելով՝ Հայաստանը որոշել է նախապատվությունը տալ Եվրամիությանը»: Հիշեցնենք՝ սրան նախորդել էր ՀՀ վարչապետի այն դիրքորոշումը, որ ՀԱՊԿ-ը մինչև հայ-ադրբեջանական սահմանին տեղակայվելը պետք է քաղաքական գնահատական տա Ադրբեջանի կողմից ՀՀ սուվերեն տարածքներն օկուպացնելու գործողությանը, ինչը, սակայն, չի արվել։

Հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած էսկալացիաներից հետո ո՛չ ՀԱՊԿ-ը, ո՛չ էլ Ռուսաստանը Հայաստանի հետ ստորագրած երկկողմ պայմանագրից բխող պարտավորություններով չեն դատապարտել ադրբեջանական գործողությունները։ Factor TV-ն ուսումնասիրել է 2014 թվականի հունվարից մինչև 2022-ի սեպտեմբերի 13-ն ընկած ժամանակահատվածում ՀԱՊԿ հայտարարությունները, որտեղ անվտանգային այս կառույցն ագրեսոր Ադրբեջանի և Հայաստանի միջև հավասարության նշաններ է դրել։

Օրինակ՝ 2016 թվականի դեկտեմբերի 29-ին Տավուշի Չինարի գյուղի ուղղությամբ ադրբեջանական կողմի դիվերսիոն ներթափանցման փորձի հետևանքով հայկական ԶՈՒ-ն 3 զոհ ունեցավ: ՀԱՊԿ այդ ժամանակվա գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան նույն օրն արձագանքեց զինված միջադեպին՝ այն որակելով սադրիչ գործողություն, միաժամանակ, հրադադարի ռեժիմը պահպանելու կոչ արեց երկու կողմերին, մինչդեռ այն խախտել էր ադրբեջանական կողմը։ Իսկ 2021 թվականի մայիսին և նոյեմբերին ՀՀ սուվերեն տարածք ներխուժելու՝ ադրբեջանական գործողությունները ՀԱՊԿ-ի դաշնակից պետությունները որակեցին սահմանային միջադեպ, իսկ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին Բաքվի սկսած հարձակմանը գնահատական չտրվեց։

Քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանի խոսքով՝ Ռուսաստանը տարածաշրջանից իր հեռանալուն նպաստել է նաև իր այսօրինակ գործողություններով։

Երեկ Հայաստան են ժամանել Եվրամիության 100 քաղաքացիական դիտորդները, որոնցից 50-ն անզեն են․ տեղեկացրել է Եվրամիությունը՝ չհստակեցնելով՝ արդյո՞ք մյուս 50 ներկայացուցիչները զինված են։ Փորձագիտական շրջանակները Բրյուսելի այս հայտարարությունը տարբեր կերպ են մեկնաբանում։

ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը ռիսկային է համարում ԵՄ դիտորդների տեղակայումը՝ այն տրամաբանությամբ, որ եվրոպացիները փոխարինելու են ռուսներին։ Ըննդիմադիր պատգամավորը, ըստ էության, նկատի ունի Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե ԵՄ դիտորդները գալիս են նաև վերահսկելու հայկական և ռուսական զորքերի տեղաշարժը, որպեսզի համոզված լինեն, որ Ադրբեջանի դեմ ռազմական գործողություններ չեն ծրագրվում և հրադադարը խախտողն Ադրբեջանն է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան