Թուրքիայի հայկական Վաքըֆ գյուղը տուժել է երկրաշարժից․ 48,5 կգ ոսկու մաքսանենգություն է կանխվել․ Լուրեր

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը
  • Թուրքիայում հայաբնակ մնացած միակ՝ Վաքըֆ գյուղը, որը փետրվարի 6-ի ավերիչ երկրաշարժից հիմնականում չէր տուժել, նախօրեին տեղի ունեցած երկրաշարժերից վնասներ է կրել։ Ստամբուլի հայկական «Մարմարա» օրաթերթը գրել է, որ նախորդ երկրաշարժից տուժած որոշ շենքեր այս երկրաշարժի ժամանակ քանդվել են։ Զոհեր չկան, բայց կան վիրավորներ։ Պոլսո Հայոց պատրիարքարանից հայտնել են, որ վնասվել են գյուղի հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցու զանգակատունը և պատերը։ Վնասներ է կրել նաև նախկին հյուրանոցի պատը։
  • ՆԳՆ-ից հայտնում են, որ 2022 թվականի դեկտեմբերից 2023 թվականի հունվարն ընկած ժամանակահատվածում ոստիկանության 4 կապիտաններ ճանապարհային երթևեկության խախտումներ թույլ տված վարորդների նկատմամբ արձանագրություն չկազմելու դիմաց պահանջել և ստացել են տարբեր չափերի կաշառք-գումարներ: Չորս սպաները ձերբակալվել են։
  • ՊԵԿ-ի Զվարթնոց բաժնի աշխատակիցները պետական սահմանին իրականացված հսկողական աշխատանքների արդյունքում կանխել են ֆիզիկական անձանց կողմից ռազմավարական տեսակետից կարևոր հումքային ապրանք հանդիսացող ոսկյա ձուլակտորների սահմանված կարգի խախտմամբ ՌԴ-ից ՀՀ տեղափոխման 3 դեպք: Ձուլակտորների ընդհանուր քաշը 48,5 կգ է, արժեքը՝ 1 միլիարդ ՀՀ դրամ: Նախաձեռնվել են քրեական վարույթներ։

Այս ժամի լուրերը՝ տեսանյութում։