Պաշտոնական Թեհրանն արձագանքել է Ալիևի մեղադրանքներին

Լուրեր

26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
26.07.2026 | 11:50
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
26.07.2026 | 11:31
Վթարային ջրանջատում Արմավիրում
26.07.2026 | 11:14
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
26.07.2026 | 10:57
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
26.07.2026 | 10:36
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
26.07.2026 | 10:19
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
26.07.2026 | 10:03
Սուրեն Պապիկյանի հրամանով ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ
25.07.2026 | 19:46
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 19:45
Ավարտվել է Հայաստանի 2026-ի երիտասարդների առաջնությունը. հայտնի են հաղթողները
Բոլորը

Պաշտոնական Թեհրանն արձագանքել է Իրանի վերաբերյալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում արված մեղադրանքներին։

Մասնավորապես, Mehr-ի փոխանցմամբ, Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակ Նասեր Քանանին ճեպազրույցում անդրադառնալով Ադրբեջանի նախագահի վերջին անհիմն պնդումներին՝ ասել է, որ Իրանը հույս ունի, որ ադրբեջանական կողմը հավատարիմ կմնա դիվանագիտական շրջանակներին և մեթոդներին՝ խուսափելով ոչ պրոֆեսիոնալ մեթոդներից, երբ հարցը կարող է լուծվել բարեկամական հարաբերությունների և դիվանագիտական, ինչպես նաև տեխնիկական ու իրավական շրջանակում։

«Իրանը ձգտում է բարեկամական հարաբերությունների իր հարևանների հետ, և մենք հույս ունենք, որ հարևան երկրները նույնպես հավատարիմ են այդ հարցում»,- ասել է Քանանին։

Հավելենք, որ Ալիևն ադրբեջանական քարոզչական  լրատվականների հետ զրույցում Իրանին մեղադրել էր Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակման մեջ։

«Այն փաստը, որ «ահաբեկչությունից» հետո «ահաբեկիչը» հարցազրույց է տվել իրանական լրատվամիջոցներին, վկայում է այն մասին, որ նա մեկն է այն մարդկանցից, ում ուղարկել են իրանական իսթեբլիշմենթի որոշ ներկայացուցիչներ: Տարօրինակ էր նաև, որ երկու օր անց նա ճանաչվեց մտավոր հետամնաց։ Ինչպե՞ս կարող էին այս փորձաքննությունն այդքան արագ իրականացնել։ Դա քայլ էր, որպեսզի նա կարողանար խուսափել արդարադատությունից։ Ամենակարևորն այն է, որ նրանք, ովքեր ուղարկել են ահաբեկչին, իրանական իսթեբլիշմենթի ներկայացուցիչները, ովքեր իրականացրել են այս դաժան արարքը Ադրբեջանի դեմ, պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Միայն դրանից հետո հնարավոր կլինի խոսել հարաբերությունների որևէ նորմալացման մասին»,- ասել էր Ալիևը։

Հիշեցնենք, որ հունվարի 27-ին Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակման հետևանքով 1 մարդ զոհվել է, հարձակվողին ձերբակալել են։ Պաշտոնական Բաքուն դեսպանատան վրա իրականացված հարձակումն «ահաբեկչություն» է որակել։

Հարձակման վերաբերյալ Թեհրանի քրեական դատախազի պաշտոնակատարն ասել է, որ զինված անձն Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակվել է անձնական դրդապատճառներով։ Միջադեպից հետո Բաքուն տարհանել է Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան աշխատակիցներին, այս պահին դեսպանատան գործունեությունը դադարեցված է։

Էմմա Չոբանյան