Էլեկտրոնային պայմանագրերի կնքմամբ քաղաքացիներն ավելի պաշտպանված կլինեն. Գրիգոր Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.10.2026 | 13:17
Գագիկ Խաչատրյանը կշարունակի մնալ կալանքի տակ
29.10.2026 | 13:09
Ալինա Չարաևան քառորդ եզրափակիչ է դուրս եկել Իտալիայում
29.10.2026 | 13:01
Ջարդելու ենք ընտրակաշառք բաժանողի ձեռքն ու ոտքը՝ քաղաքական իմաստով. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:56
Մեր պատգամավորները նմա՞ն են ծեծ կերածի․ Հարություն Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:47
Բոլսոնարուն ժամանել է ԱՄՆ՝ իրեն հռչակելով Բրազիլիայի «առաջնորդ»
29.10.2026 | 12:36
Ղարաբաղից տեղահանվածների սոցիալական աջակցության երկու ծրագիր կերկարաձգվի մինչև 2027 թվականը
29.10.2026 | 12:36
«Խփեցի՞, կերա՞ք, էդ էիք ուզո՞ւմ»․ Տարոն Չախոյանը ծեծկռտուքից հետո շարունակում է ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:29
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
29.10.2026 | 12:28
ՌԴ-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունները կանցկացվեն նոյեմբերի 4-ից հետո․ Ուշակով
29.10.2026 | 12:24
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը ծեծկռտուքից հետո. ՈւՂԻՂ
29.10.2026 | 12:23
Ըմբշամարտի ԱԱ. Վազգեն Թևանյանը քառորդ եզրափակիչում է
29.10.2026 | 12:20
Առաջինը Գառնիկ Դավթյանը հարվածեց Տարոն Չախոյանին․ Ռուբինյանը՝ ԱԺ-ում ծեծկռտուքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:19
«Նորատուսցի Ալիկը» մեղադրվում է անվադողերի վերանորոգման կետի աշխատակցին սպառնալու մեջ
29.10.2026 | 12:10
Ծեծկռտուք ԱԺ-ում պատգամավորների միջև // ԿԲ-ի անունից կեղծ փաստաթղթեր են տարածվում․ ԼՈՒՐԵՐ
29.10.2026 | 12:06
ՔՊ-ականների ճեպազրույցը ծեծկռտուքից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է Քաղաքացիական օրենսգրքում, «Առեւտրի և ծառայությունների մասին» ու «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքներում փոփոխությունների և լրացումների մասին նախագծերը։

Առաջարկվում է վերանայել էլեկտրոնային եղանակով կնքվող պայմանագրերին եւ էլեկտրոնային առեւտրին վերաբերող կարգավորումները:

ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի խոսքով՝ նախատեսվող կարգավորումներով քաղաքացին առավել պաշտպանված կլինի պայմանագրային հարաբերություններում. պայմանագրի կողմին, սպառողին առավել տեսանելի կլինի, թե ինչ հարաբերությունների մեջ է մտնում պայմանագիր կնքելիս: Սա նաև զսպող մեխանիզմ կլինի ոչ բարեխիղճ տնտեսվարողներից քաղաքացիներին պաշտպանելու համար:

Նախարարը նշեց, որ գործող կարգավորումները հնացած են, սահմանափակ են մեկնաբանվում եւ կիրառության առումով հստակ չեն: Օրինակ՝ հստակ կարգավորված չեն ինտերնետային կայքերով, տարատեսակ էլեկտրոնային հավելվածների ու հարթակների միջոցով կնքվող պայմանագրերի դեպքերը: Ներկայումս լիարժեք կարգավորված չեն նաեւ այն հարցերը, երբ պայմանագիր կնքելիս կարեւոր նշանակության պայմանները ներկայացվում են առանձին փաստաթղթով կամ առանձին հղումով: Դրանք դրված են լինում ոչ տեսանելի որեւէ հարթակում, ինչի հետեւանքով պայմանագրի մի կողմը չի տեսնում այդ թաքնված պայմաններն ու տեղեկացված չի լինում դրանց մասին: Այս փաթեթով լուծվում են ինչպես վերոնշյալ, այնպես էլ էլեկտրոնային պայմանագրերի կնքման ոլորտի մի շարք այլ խնդիրներ:

Մինասյանը հավելեց, որ ԱԺ համապատասխան ստորաբաժանման ներկայացրած խմբագրական առաջարկներն ընդունվել են հեղինակի կողմից, եւ նախաձեռնությունը լրամշակվել է:

Մանրամասները՝ տեսանյութում։