«Հատիսը»՝ Հայաստանի բասկետբոլի կանանց 2022/2023 մրցաշրջանի չեմպիոն

Լուրեր

16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 21:45
Եվրոպան Հայաստանին ցույց տվեց, որ կարող է լինել հուսալի գործընկեր՝ ոչ միայն խոսքով․ Բոգդան Զդրոևսկին՝ ԵԽ-ում քվեարկության մասին
15.09.2026 | 21:38
Ֆրանսիան ԵՄ-ում լոբբինգ է անում Ալիշեր Ուսմանովի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար՝ որպես Ադրբեջանում պահվող ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման գործարքի մաս․ FT
15.09.2026 | 21:24
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
15.09.2026 | 21:11
Ալիևը Եվրախորհրդարանը «կոռուպցիոներների որջ» է անվանել ու եվրոպական կառույցներին մեղադրել ՀՀ-ին աջակցելու մեջ
15.09.2026 | 21:00
Սարսափելի է՝ օտարերկրյա դիվանագետները էթնիկ զտումը նորմալացրին․ ՀՀ-ն պիտի բողոք ներկայացնի այդ երկրներին․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հանգստյան օրերին կայացել են Հայաստանի բասկետբոլի կանանց առաջնության 2022/23 մրցաշրջանի եզրափակիչ հանդիպումները: Չեմպիոնի կոչումը նվաճել է «Հատիսը»՝ կանանց կանոնավոր առաջնության եզրափակչում 73-68 հաշվով առավելության հասնելով «Լես Ֆոքսիսի» նկատմամբ. տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Խաղի ամենաարդյունավետ բասկետբոլիստ է դարձել Ակիմա Ռիչարդսը «Լես Ֆոքսիս» ակումբից՝ վաստակած 37 միավորով: Նա նաև 16 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին և կատարել 6 արդյունավետ փոխանցում:

Ակիմա Ռիչարդսը ճանաչվել է նաև առաջնության լավագույն պաշտպան: Առաջնության լավագույն խաղարկող է ճանաչվել Լուսինե Տիտանյանը («Լես Ֆոքսիս»), լավագույն թեթև հարձակվող՝ Լուսինե Սեդրակյանը («Երևան Բասկետ») լավագույն ծանր հարձակվող՝ Շել Դանիելսը («Երևան Բասկետ»), լավագույն կենտրոնական՝ Նարինե Գյոկչյանը («Հատիս»), իսկ լավագույն մարզիչ՝ Արեգ Վաթյանը («Հատիս»):

Առաջնության ամենաարժեքավոր խաղացողի կոչմանն արժանացել է Սեդա Գաբրիելյանը` «Հատիս» ակումբից:

Հայաստանի կանանց կանոնավոր առաջնության 2022/2023 թթ. մրցաշրջանում 3-րդ տեղը զբաղեցրել է «Երևան Բասկետը»: Բրոնզե մեդալի համար խաղում «Երևան Բասկետը» 78-71 հաշվով առավելության է հասել «Գյումրիի» նկատմամբ: