Ջո Բայդենը Կիևում հայտարարել է Ուկրաինային օգնության նոր փաթեթի մասին

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չհայտարարված այցով ժամանել է Կիև։

«Ջոզեֆ Բայդեն, ողջունում եմ ձեզ Կիևում։ Ձեր այցը բոլոր ուկրաինացիների աջակցության չափազանց կարևոր դրսևորում է»,- գրել է նա Telegram-ում։

Korrespondent-ը նշում է, որ Բայդենի այցն ընթանում է օդային տագնապի ազդանշանի պայմաններում։ ՌԴ-ն հերթական անգամ Բելառուսի օդանավակայաններից օդ է բարձրացրել ՄիԳ-31 ինքնաթիռներ, որոնք հիպերձայնային «Կինժալ» հրթիռների կրող են։

Կիևում նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ ճեպազրույցում Ջո Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինային 500 մլն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ կտրամադրի, փոխանցում է Korrespondent-ը։

«Այսօր հայտարարված փաթեթը ներառում է զինամթերք HIMARS-ի և հաուբիցների համար, ավելի շատ Javelin հրթիռներ, հակատանկային համակարգեր, օդային հսկողության համակարգեր՝ ուկրաինացի ժողովրդին ռմբակոծությունից պաշտպանելու համար»,- ասել է Բայդենը։

ԱՄՆ նախագահը նաև ներկայացրել է Ուկրաինային զենք մատակարարելու պարտավորությունները՝ ավելի քան 700 տանկ, հազարավոր զրահատեխնիկա, հազար հրետանային համակարգ, ավելի քան 2 միլիոն հրետանային արկ և այլն։

Տաթև Ֆռանգյան