Մոսկվան և Բաքուն պայմանավորվել են, որ Ռուբեն Վարդանյանը հեռանա պաշտոնից՝ միջանցքի բացման դիմաց․ Տաթևիկ Հայրապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.09.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, Գազպրոմը կարժանանա ՀԷՑ-ի ճակատագրին, Ադրբեջանից և ԵՄ-ից գազ կգնենք․ Առնոլդ Բլեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:47
Ծովինար Վարդանյանը հրաժարվել է ինձ ընդունել, դիմել եմ դատարան. Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:35
ԶՈՒ ԳՇ պետը մի շարք հանդիպումներ է ունեցել Լեհաստանի ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների հետ
09.09.2026 | 20:19
«Առգրավումներն իրականացվել են կամայականորեն՝ շոուի նպատակով». Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմը՝ ՔԿ-ի գործողությունների մասին
09.09.2026 | 20:00
ԵՏՄ-ից դուրս գալը և ԵՄ մտնելը ՀՀ-ին գին կարժենա․ Արևմուտքը պատրաստ է վճարել այդ գինը․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 19:47
Սեպտեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 1-ը փակ կլինի Կոմիտասի պողոտա-Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցի վերին հատվածը
09.09.2026 | 19:33
Գերմանիայի ԱԳՆ-ն աջակցել է զորակոչային տարիքի ուկրաինացի տղամարդկանց Ուկրաինա վերադարձնելու առաջարկին
09.09.2026 | 19:16
Վանաձոր, Այրում քաղաքներում, Արարատ բնակավայրում գազանջատումներ կլինեն
09.09.2026 | 19:00
Պուտինն ուզում է վարկաբեկել Փաշինյանին․ պահանջում է հանրաքվե, որ ԵՄ-ին ցույց տա՝ նա Սերժ Սարգսյանից չի տարբերվում․ Լուսինե Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 18:44
Ըստ Զատուլինի՝ ՀՀ-ի հետ առևտրատնտեսական հարաբերություններում «մեղմացում չի լինի, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը իշխանության է»
09.09.2026 | 18:30
Թմրանյութ կուլ տալով փախե՞լ է, թե՞ խոշտանգվել․ փաստաբանի ահազանգի հետքերով․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 18:20
Վրաստանից թռած մասնավոր ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Սև ծովում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 18:10
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով գարի ու ցորեն կուղարկվի Հայաստան
09.09.2026 | 18:00
«Հովանավորել են ծառահատումները»․ հայտնի է՝ ինչու է Հակակոռուպցիոնը մտել էկոպարեկային ծառայություն
09.09.2026 | 17:55
Մոլդովայում Ադրբեջանի քաղաքացի է ձերբակալվել․ նա կասկածվում են ՌԴ ԱԴԾ-ի համար աշխատելու մեջ
Բոլորը

Factor TVի հարցազրույցը ԱԺ նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի հետ

-Խոսենք Փաշինյան-Ալիև վերջին հանդիպումներից․ օրերս երկու հանդիպում կայացավ. մեկը Բլինքենի մասնակցությամբ հանդիպումն էր, ըստ երույթին՝ խաղաղության պայմանագրի վերաբերյալ խոսակցության շուրջ, մյուսը Մյունխենում կայացած Հարավային Կովկասում անվտանգության թեմայով պանելային քննարկումն էր, որին մասնակցում էր նաև Վրաստանի վարչապետը, սակայն աչքի չընկավ։ Փաշինյանն ու Ալիևն էին փորձում միմյանց մեղադրել։ Ո՞ւմ խոսքն էր ավելի համոզիչ՝ միջազգային տեսանկյունից։

-Դժվար է վերանալ մեր ազգությունից և այդ տեսանկյունից նայել, որովհետև մենք պետք է հասկանանք՝ մեզ համար կարևորագույն հարցերն արտացոլվեցի՞ն, թե՞ ոչ։ Եթե ես ասեմ, որ Ադրբեջանի պնդումներն էին համոզիչ, ճիշտ չի լինի, քանի որ այնտեղ շատ խոցելի կետեր կային, որոնց մասին չնշվեց, չարձանագրվեց։ Այնուամենայնիվ, Ադրբեջանն օգտագործեց իրավիճակը, իսկ հայկական կողմը չկարողացավ։ Դա, իմ կարծիքով, կորսված հնարավորություն էր մեզ համար, որովհետև Ալիևը զոհի կերպարի մեջ էր հանդես գալիս, որևէ խոսք չեղավ անցած տարի ՀՀ-ի նկատմամբ Ադրբեջանի ձեռնարկած ագրեսիայի մասին։ Ամենակարևոր խնդիրը, որն ավելի շատ վերաբերում է ոչ թե պանելային քննարկմանը, այլ փակ բանակցություններին, այն է, որ Ալիևը նոր օրակարգային խնդիրներ է փորձում ստեղծել, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի շրջանակում։ Հայկական կողմի համար եղել և մնում է մեծագույն խնդիր բովանդակության բացակայությունը։ Երբ բովանդակություն չես դնում կամ չես պնդում, Ադրբեջանն անընդհատ նոր օրակարգեր է ստեղծում և դրանցից մեկն էլ, այսպես կոչված, КПП-ների (հսկիչ անցակետեր) թեման էր, որ նա մտցրեց շրջանառության մեջ այս հանդիպման շրջանակում։

-Լաչինի միջանցքի սկզբում և ՀՀ-ի հատվածում․․․

-Փորձեց զուգահեռներ անցկացնել Լաչինի միջանցքի և այն ճանապարհի միջև, որ նշված է նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ և արձանագրված է, որ Հայաստանը կապ կապահովի Նախիջևանի և Ադրբեջանի միջև։ Բայց ուշագրավն այն է, որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ որևէ КПП-ի մասին չկա ձևակերպում, և ամրագրված է, որ Լաչինի միջանցքը վերահսկվելու է ռուսների կողմից․ Ալիևի խորամանկությունը, թե տեսեք՝ Լաչինի միջանցքը Ռուսաստանի կողմից է վերահսկվում, գնում է ամերիկացիների հետ բանակցում այդտեղ КПП տեղակայելու շուրջ։ Յուրահատուկ խաղ է սկսել Ալիևն այդ առումով։

-Ալիևն ասաց, որ Հայաստանը կապիտուլյացիայի է ենթարկվել, և Ադրբեջանն ինչ պայմաններ թելադրի, Հայաստանը պետք է կատարի, և նշեց, որ միջազգային հանրությունն էլ է պատերազմի արդյունքն ընդունել։ Արդյո՞ք այդպես է։

-Բանակցային ամբողջ գործընթացի 3 գլխավոր սկզբունքներից մեկը եղել է ուժի, ուժի սպառնալիքի բացառումը, բայց Ադրբեջանը գնացել է ուժի կիրառման։ Սա մի կետ է, որ Հայաստանը չի օգտագործում՝ դու մերժել ես խաղաղ տարբերակները և գնացել ես պատերազմի, հանգեցրել մարդկային կորուստների, ՀՀ տարածքներ ես օկուպացրել, ինչպիսի՞ խաղաղության մասին ես խոսում, խաղաղություն, երբ Արցախում հայեր չպե՞տք է ապրեն․․․ Եվ դրան հակադարձում չեղավ։

-Բայց արդյո՞ք դա ընդունում է միջազգային հանրությունը։

-Կարծում եմ՝ եթե աշխատենք, չեն ընդունի, պատերազմով հարցեր լուծելն ընդունելի բան չէ։

-Փաշինյանն ինչքանո՞վ կարողացավ հակադարձել Փաշինյանին։

-Փաշինյանի ամենամեծ խնդիրը եղել և մնում է այն, որ փորձում է հակադարձել Ալիևին, մինչդեռ պետք է ունենա իր օրակարգը։ Փաշինյանը պետք է 3 հիմնական դրույթ ունենա, որոնք անպայմանորեն հնչեցնելու է և մի քանի անգամ շեշտելու է՝ անկախ Ալիևի պնդումներից ու հնչած հարցերից։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան