Բրազիլիայում հորդառատ անձրևները ջրհեղեղներ և սողանքներ են առաջացրել

Լուրեր

07.06.2026 | 11:24
Էհ, հանուն Հայաստանի Հանրապետության. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը քվեարկեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 11:20
50%-ից ավելի են խորհրդարան անցնելու մեր շանսերը. Գուրգեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 11:14
Էլինա Ավանեսյանը պարտվել է կիսաեզրափակիչում
07.06.2026 | 11:07
Ֆրանսիայում ասում էին` ՌԴ-ից կապվել և ճնշում են գործադրել` գալ և կոնկրետ թեկնածուի օգտին քվեարկել. Զարեհ Սինանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 11:02
Արման Թաթոյանը քվեարկում է ԱԺ ընտրություններում. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 11:00
Գուրգեն Սիմոնյանը քվեարկում է ԱԺ ընտրություններում. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 10:58
Ոստիկանությունը կոչ է անում «Գինու օրեր»-ի միջադեպին քաղաքական ենթատեքստ չտալ
07.06.2026 | 10:51
Ինչպես պետք է քվեարկել. ներկայացնում է 9/23 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 10:44
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի քվեարկությունը. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 10:42
Գրիչ չի կարելի օգտագործել. եթե նշում եղավ, քվեաթերթիկն անվավեր կհամարվի. Հովակիմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 10:38
Գիշերը ձերբակալված հանձնաժողովի քարտուղարն ու նախագահները Գյումրիի տեղամասերից են
07.06.2026 | 10:34
Քվեարկեցինք, որ Աստված անսասան պահի հայոց պետությունը. Գարեգին Բ կաթողիկոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 10:16
Գործարարը Չինաստանից Մոսկվայով վերադառնալուց հետո ծանուցագիր է ստացել վարժական հավաքների մասնակցելու վերաբերյալ
07.06.2026 | 10:12
Գարեգին Բ-ն քվեարկում է. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 10:03
Նիկոլ Փաշինյանը քվեարկում է ԱԺ ընտրություններում. ՈՒՂԻՂ
Բոլորը

Բրազիլիայի հարավ-արևելյան Սան Պաուլո նահանգում հորդառատ անձրևների հետևանքներից 36 մարդ է զոհվել։ Առատ տեղումների հետևանքով ջրհեղեղներ և սողանքներ են գրանցվել։ Այս մասին հայտնում է Globo-ն՝ տեղական վարչակազմին հղումով։

Հաղորդվում է, որ աղետի զոհերից մեկը՝ 7-ամյա աղջիկ, մահացել է Ուբատուբայի շրջանում՝ տան վրա 2 տոննա կշռող քարի ընկնելու հետևանքով, ևս 35 մարդ մահացել է Սան Սեբաստիանում։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Սան Սեբաստիանում փրկարարները փլատակների տակից դուրս են բերել ծննդաբերող կնոջը երեխայի հետ, ինչպես նաև երկու տարեկան տղայի։ Նահանգի ղեկավարության տվյալներով՝ աղետի պատճառով 228 մարդ լքել է իրենց տները, 338 բնակիչ մնացել է անօթևան։

Սան Սեբաստիանի ղեկավար Ֆելիպե Աուգուստոյի խոսքով՝ մունիցիպալիտետում ավերվել է 50 տուն, բացի այդ՝ Սան Պաուլոյի որոշ շրջաններում կապի, էլեկտրաէներգիայի և ջրամատակարարման խնդիրներ կան։

Տարսիու դե Ֆրեյտասի նահանգապետն արտակարգ դրություն է հայտարարել Ուբատուբայում, Սան Սեբաստիանում և հարակից Իլհաբել, Կարագուատատուբա և Բերտիոգա մունիցիպալիտետներում։

Տաթև Ֆռանգյան