Մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման մեկամսյա ծրագիրը

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում տեղի է ունեցել  Հայաստանում սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման մեկամսյա ծրագրի բացման պաշտոնական հանդիսությունը: Միջոցառմանը մասնակցել և ուսուցիչներին ողջունել են ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը և ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը:

Էդուարդ Շարմազանովի խոսքով` այսօր ՀՊՄՀ-ում կարևոր իրադարձություն է: «Սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստումը մայր հայրենիքում պատմական իրադարձություն է: Դժվար է թերագնահատել սփյուռքի գաղթօջախների դերն ու նշանակությունը: Պետականություն չունենալու պայմաններում դպրոցներն ու եկեղեցիներն են եղել կրթության և հայրենասիրության տաճարներ: Անկախ Հայաստանի պայմաններում շատերն ապրում են հայրենիքից դուրս, և շատ կարևոր է գաղթօջախների կապը մայր հայրենիքի հետ, իսկ այդ կապը հայոց լեզվի և պատմության միջոցով է ամրանում»,-նշել է Է. Շարմազանովը` ԱԺ-ի անունից իր երախտագիտությունը փոխանցելով Սփյուռքից ժամանած ուսուցիչներին: ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանն իր հերթին նշել է, որ սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստումը գեղեցիկ ավանդույթ է դարձել: «Ուսուցիչների այցը ոչ միայն ուսումնական նշանակություն ունի. ծրագրի շրջանակում նրանք հետաքրքիր և լուրջ հանդիպումներ են ունենում, լինում Հայաստանի տարբեր վայրերում: Բացի այդ, գործնականում այստեղ են  գտնվում աշխարհի գրեթե բոլոր երկրներից ուսուցիչներ, և մեզ համար կարևոր է նրանց փորձը: Մենք մեր Սփյուռքի ուսուցիչների միջոցով տեղեկանում ենք, թե կրթական ինչ նորարարություններ, բարեփոխումներ կան աշխարհում և ինչպիսի հիմնախնդիրների վրա են աշխատում այդ երկրները: Դա շատ կարևոր է մեզ համար` ներքին բարեփոխումներ իրականացնելու համար»,-նշել է նախարարի տեղակալը:

Սփյուռքահայ ուսուցիչներին ողջունել են նաև ՀՊՄՀ ռեկտոր Ռ. Միրզախանյանը, Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, ԳԱԱ թղթակից անդամ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Հենրիկ Հովհաննիսյանը, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ՀՊՄՀ-ի Հայ հին և միջնադարյան գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Աելիտա Դոլուխանյանը և ՀՊՄՀ-ի Հայ նոր և նորագույն գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի տնօրեն պրոֆեսոր Սուրեն Դանիելյանը:

Նշենք, որ Հայաստանում սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման մեկամսյա ծրագիըը գործում է 2000 թվականից` աստիճանաբար ընդլայնվելուվ և խորանալով: 2002 թվականից սկսած` այն ֆինանսավորվել է ՀՀ պետական բյուջեից:  Ներկայումս ՀՀ կառավարությունը հոգում է ուսուցիչների մեկամսյա կեցության և ուսումնական ծրագրերի հետ կապված բոլոր ծախսերը: Ճանապարհածախսը հոգում են ուսուցիչները  կամ համապատասխան ուսումնական հաստատությունները: Այս տարի ծրագրին կմասնակցի 62 ուսուցիչ` 17 երկրից (ԱՄՆ, Արգենտինա, Ավստրալիա, Բուլղարիա, Իսպանիա, Իրան, Թուրքիա, Մեծ Բրիտանիա, Հունաստան, Հորդանան, Շվեդիա, Ռոսաստան, Սիրիա, Ուկրաինա, Վրաստան, Ֆրանսիա): Ուսուցիչների ճնշող մեծամասնությունը ԿԳ նախարարության սույն ծրագրով վերապատրաստվում է առաջին անգամ: Այս տարի նախատեսված է վերապատրաստում վեց ուսումնական խմբերում` մանկապարտեզի, տարրական ուսուցման, մեկօրյա դպրոցների, հայոց լեզվի և գրականության դասավանդման, լրացուցիչ կրթության կազմակերպման ուղղություններով, ինչպես նաև փոքր խումբ` արտասահմանյան բուհերում հայերեն ուսումնասիրող ուսանողների համար:  Առավել մեծ թվով ուսուցիչներ գրանցվել են հայոց լեզվի և գրականության (16 հոգի), ինչպես նաև ավանդական մեկօրյա դպրոցների և տարրական ուսուցման (12 հոգի) խմբերում: Դասընթացների վերջում ուսուցիչներին տրվում են  ՀՀ ԿԳ նախարարության և Խ.Աբովյանի անվան հայկական մանկավարժական համալսարանի վկայագրեր: