Դասագրքերը գնալով կորցնում են իրենց նշանակությունը․ ապաքաղաքական զրույց Ժաննա Անդրեասյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Factor TV-ի A-politic հաղորդաշարի հյուրն է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Նրա կարծիքով՝ միանգամայն բնական է, որ կրթության խնդիրները մշտապես գտնվում են հասարակության և լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում, քանի որ այդ ոլորտի շահառուները, ըստ էության, բոլոր քաղաքացիներն են, և նրանց դժգոհությունները կարելի է բնականոն համարել: Ավելի ցավալի կլիներ, եթե հասարակությունն անտարբեր մնար կրթության խնդիրների հանդեպ:

Հաղորդման հյուրի համոզմամբ՝ դասագրքերը ժամանակակից ուսումնական պրոցեսում աստիճանաբար կորցնում են իրենց նշանակությունը, հատկապես՝ բուհական պրակտիկայում, որտեղ ավելի կարևոր է ծանոթանալ սկզբնաղբյուրին, քան այն մեկնաբանություններին, որոնք տրվում են դասագրքերում: Բացի այդ, դասագրքերում հրապարակված տեղեկությունները կարող են արագ հնանալ և իրական կյանքում կիրառելի չլինել: Նույնը, որոշ վերապահումներով, կարելի է ասել դպրոցական դասագրքերի մասին, որոնք շատ դեպքերում կարելի է փոխարինել առարկայական փաթեթներով:

Նախարարը համաձայն է, որ դպրոցի ամենակարևոր առաքելություններից է մարդկային շփման հմտություններ զարգացնելը, ինչը հնարավոր չէ փոխարինել հեռավար ուսուցմամբ: Ժաննա Անդրեասյանը նկատել է, որ դեռահասներն իրար հետ շփվում են էլեկտրոնային հաղորդագրություններով՝ նույնիսկ ֆիզիկապես նույն տարածքում գտնվելով: Նրանցից շատերը չեն ուզում գնալ դպրոց, որովհետև չգիտեն, թե ինչպես են օգտագործելու իրենց գիտելիքներն ու ունակությունները իրական կյանքում: Դա, ըստ հաղորդման հյուրի, մեր հասարակության ամենակարևոր խնդիրներից մեկն է:

Մանրամասները տեսանյութում:

Արամ Աբրահամյան